Պետք է ամեն ինչի պատրաստ լինել. ՀՀ քաղաքացիների հրաձգության պարապմունքի լուսանկարները
Պետք է ամեն ինչի պատրաստ լինել. ՀՀ քաղաքացիների հրաձգության պարապմունքի լուսանկարները
Sputnik Արմենիա
Երևանի զորավարժարաններից մեկում անցկացվեց հրաձգության հերթական դասընթացը, որին մասնակցեցին նաև լրագրողները։ Թե ինչպես անցավ պարապմունքը, դիտեք Sputnik... 12.11.2022, Sputnik Արմենիա
Ինքնապաշտպանություն, առաջին բուժօգնություն, թիրախի նշանառում... Այս բոլոր հմտությունները կարելի է ձեռք բերել Հայաստանի պաշտպանության նախարարության կազմակերպած մարտական հրաձգության դասընթացների ժամանակ։Մասնակիցների ճնշող մեծամասնությունը գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն են։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Երևանի 35-ամյա բնակչուհի Ռոզին պատմեց, որ առաջին անգամ է մասնակցում ծրագրին։Ռոզին խոստովանեց, որ կանանց ավելի շատ թիկունքում է տեսնում, քան առաջնագծում, բայց անհրաժեշտության դեպքում նրանք էլ կարող են մարտական խնդիրներ կատարել։Հարցին, թե ինչու է որոշել մասնակցել դասընթացին, Ռոզին պատասխանեց. «Որպեսզի պատրաստ լինեմ ամեն ինչի, քանի որ Հայաստանում ստեղծված իրավիճակը թույլ չի տալիս առաջվա պես հանգիստ լինել»:Պարզվեց` մասնակիցներից ամենափորձառուն 15-ամյա Սյուզին էր։Նա նույնպես առաջին անգամ էր մասնակցում դասընթացներին, բայց դպրոցում նախնական զինվորական պատրաստության դասերի ընթացքում սովորել է ճարպկորեն քանդել և հավաքել ինքնաձիգը: Աղջկա կարծիքով՝ ՊՆ-ի պարապմունքները կարևոր են, բայց դրանք պետք է երկարատև լինեն, այլապես օգուտ չի լինի։Ավելի վաղ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ դասընթացների հաջող ավարտի և բարձր արդյունքների դեպքում պաշտպանական գերատեսչությունը պատրաստ է հետագայում առավել հագեցած ծրագրով միջոցառումներ մշակել:Հիշեցնենք, որ դասընթացներին գրանցվել է մոտ 1500 մարդ, որոնցից մոտ 1300 –ը կանայք են։ Պարապմունքները հիմնականում անցկացվում են նրանց համար, ովքեր չեն ծառայել բանակում։ՊՆ–ի հրաձգության դասընթացին մասնակցում են զոհված զինծառայողների մայրեր և կանայք
Երևանի զորավարժարաններից մեկում անցկացվեց հրաձգության հերթական դասընթացը, որին մասնակցեցին նաև լրագրողները։ Թե ինչպես անցավ պարապմունքը, դիտեք Sputnik Արմենիայի լուսանկարներում։
Ինքնապաշտպանություն, առաջին բուժօգնություն, թիրախի նշանառում... Այս բոլոր հմտությունները կարելի է ձեռք բերել Հայաստանի պաշտպանության նախարարության կազմակերպած մարտական հրաձգության դասընթացների ժամանակ։
Մասնակիցների ճնշող մեծամասնությունը գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն են։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Երևանի 35-ամյա բնակչուհի Ռոզին պատմեց, որ առաջին անգամ է մասնակցում ծրագրին։
«Ամեն ինչ բավական գրագետ էր կազմակերպված։ Միայն կուզեի, որ դասերն ավելի երկար տևեին և շարունակական լինեին։ Մեկ պարապմունքի ընթացքում դժվար է պատկերացում կազմել զենքի և զինամթերքի մասին»,- ասաց նա։
Ռոզին խոստովանեց, որ կանանց ավելի շատ թիկունքում է տեսնում, քան առաջնագծում, բայց անհրաժեշտության դեպքում նրանք էլ կարող են մարտական խնդիրներ կատարել։
Հարցին, թե ինչու է որոշել մասնակցել դասընթացին, Ռոզին պատասխանեց. «Որպեսզի պատրաստ լինեմ ամեն ինչի, քանի որ Հայաստանում ստեղծված իրավիճակը թույլ չի տալիս առաջվա պես հանգիստ լինել»:
Պարզվեց` մասնակիցներից ամենափորձառուն 15-ամյա Սյուզին էր։
Նա նույնպես առաջին անգամ էր մասնակցում դասընթացներին, բայց դպրոցում նախնական զինվորական պատրաստության դասերի ընթացքում սովորել է ճարպկորեն քանդել և հավաքել ինքնաձիգը: Աղջկա կարծիքով՝ ՊՆ-ի պարապմունքները կարևոր են, բայց դրանք պետք է երկարատև լինեն, այլապես օգուտ չի լինի։
Ավելի վաղ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ դասընթացների հաջող ավարտի և բարձր արդյունքների դեպքում պաշտպանական գերատեսչությունը պատրաստ է հետագայում առավել հագեցած ծրագրով միջոցառումներ մշակել:
Հիշեցնենք, որ դասընթացներին գրանցվել է մոտ 1500 մարդ, որոնցից մոտ 1300 –ը կանայք են։ Պարապմունքները հիմնականում անցկացվում են նրանց համար, ովքեր չեն ծառայել բանակում։