https://arm.sputniknews.ru/20221112/kievy-hajtararel-e-vor-rusastani-het-hakamartutjan-sarecum-chi-linelu-51212882.html
Կիևը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հակամարտության սառեցում չի լինելու
Կիևը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հակամարտության սառեցում չի լինելու
Sputnik Արմենիա
Ուկրաինայի գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի վերջին նիստը նվիրված է եղել «Խերսոնի ուղղությանը»: 12.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-12T13:22+0400
2022-11-12T13:22+0400
2022-11-12T13:37+0400
ուկրաինա
վլադիմիր զելենսկի
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1b/40230994_0:88:984:642_1920x0_80_0_0_57a3b38d028d63c15601b91510ff7892.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հակամարտության ոչ մի սառեցում չի լինելու. ուկրաինական բանակի առջև խնդիր է դրված շարունակել ազատագրել երկիրը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։«Մենք չենք կարող որևէ բան սառեցնել, մենք սառցախցիկ չենք։ Մենք կարող ենք ազատագրել մեր տարածքները` անկախ եղանակից։ Նախագահի հրահանգն է` ազատագրել մեր բոլոր տարածքները»,-ասել է Դանիլովը։Նա նաև նշել է, որ գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի վերջին նիստը նվիրված է եղել «Խերսոնի ուղղությանը»:Հիշեցնենք` զորքերի միացյալ խմբավորման հրամանատար Սերգեյ Սուրովիկինը նոյեմբերի 9-ին հայտարարել էր, որ Խերսոնում իրավիճակը վտանգավոր է դարձել խաղաղ մարդկանց կյանքի համար: Նոյեմբերի սկզբին աջ ափից 115 հազար մարդ է տարհանվել, և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն համաձայնել է զորքը տեղափոխել ձախ ափ և ՌԴ զինված ուժերի պաշտպանության գիծը կազմակերպել Դնեպրի սահմանագծով։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 261-րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1b/40230994_10:0:937:695_1920x0_80_0_0_b5fbe0efa71ec9d3c472f6bf9c21be34.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, վլադիմիր զելենսկի, ռուսաստան
ուկրաինա, վլադիմիր զելենսկի, ռուսաստան
Կիևը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հակամարտության սառեցում չի լինելու
13:22 12.11.2022 (Թարմացված է: 13:37 12.11.2022) Ուկրաինայի գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի վերջին նիստը նվիրված է եղել «Խերսոնի ուղղությանը»:
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հակամարտության ոչ մի սառեցում չի լինելու. ուկրաինական բանակի առջև խնդիր է դրված շարունակել ազատագրել երկիրը: Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին։
«Մենք չենք կարող որևէ բան սառեցնել, մենք սառցախցիկ չենք։ Մենք կարող ենք ազատագրել մեր տարածքները` անկախ եղանակից։ Նախագահի հրահանգն է` ազատագրել մեր բոլոր տարածքները»,-ասել է Դանիլովը։
Նա նաև նշել է, որ գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի վերջին նիստը նվիրված է եղել «Խերսոնի ուղղությանը»:
Հիշեցնենք` զորքերի միացյալ խմբավորման հրամանատար Սերգեյ Սուրովիկինը նոյեմբերի 9-ին հայտարարել էր, որ Խերսոնում իրավիճակը վտանգավոր է դարձել խաղաղ մարդկանց կյանքի համար: Նոյեմբերի սկզբին աջ ափից 115 հազար մարդ է տարհանվել, և ՌԴ պաշտպանության նախարար
Սերգեյ Շոյգուն համաձայնել է զորքը տեղափոխել ձախ ափ և ՌԴ զինված ուժերի պաշտպանության գիծը կազմակերպել Դնեպրի սահմանագծով։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 261-րդ օրը։