https://arm.sputniknews.ru/20221112/katvoghikvosy-husvov-e-vor-rd-janqery-knpasten-arcakhi-zhvoghvovrdi-anvtang-kjanqi-apahvovmany-51220096.html
Կաթողիկոսը հուսով է, որ ՌԴ ջանքերը կնպաստեն Արցախի ժողովրդի անվտանգ կյանքի ապահովմանը
Կաթողիկոսը հուսով է, որ ՌԴ ջանքերը կնպաստեն Արցախի ժողովրդի անվտանգ կյանքի ապահովմանը
Sputnik Արմենիա
Գարեգին Բ–ն Կազբեկ Տայսաևի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանըխոսել է Արցախի մասին։ 12.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-12T17:12+0400
2022-11-12T17:12+0400
2022-11-12T17:14+0400
հայաստան
արցախ
կազբեկ տայսաև
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/0c/51219467_0:90:1200:765_1920x0_80_0_0_11f8f6c72d81d16bf5651c04320fae03.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հուսով է, որ Ռուսաստանի Դաշնության ջանքերը կնպաստեն Արցախի ժողովրդի ազատ և անվտանգ կյանքի ապահովմանը, ՀՀ ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը։ Կաթողիկոսն այդ մասին ասել է ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի տեղակալ Կազբեկ Տայսաևի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։Կազբեկ Տայսաևն իր հերթին հաստատել է, որ պատվիրակությունն ամեն ինչ կանի, որպեսզինպաստի հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը։Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի և ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստ էր կայացել։ Նիստում քննարկվել էին տարածաշրջանային կարևոր հարցեր։Կազբեկ Տայսաևի գլխավորած պատվիրակության անդամներն այցելել են Ջերմուկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/0c/51219467_66:0:1133:800_1920x0_80_0_0_a42e1c5147bf8aee8ad4938a72be31e8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արցախ, կազբեկ տայսաև, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
հայաստան, արցախ, կազբեկ տայսաև, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
Կաթողիկոսը հուսով է, որ ՌԴ ջանքերը կնպաստեն Արցախի ժողովրդի անվտանգ կյանքի ապահովմանը
17:12 12.11.2022 (Թարմացված է: 17:14 12.11.2022) Գարեգին Բ–ն Կազբեկ Տայսաևի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանըխոսել է Արցախի մասին։
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հուսով է, որ Ռուսաստանի Դաշնության ջանքերը կնպաստեն Արցախի ժողովրդի ազատ և անվտանգ կյանքի ապահովմանը, ՀՀ ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը։ Կաթողիկոսն այդ մասին ասել է ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի տեղակալ Կազբեկ Տայսաևի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։ Տեղեկությունը հայտնում է
Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
«Կաթողիկոսը երախտագիտությամբ է արձանագրել բարեկամ Ռուսաստանի, անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ներդրվող ջանքերը հակամարտության կարգավորման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար։ Նա հույս է հայտնել, որ այդ ջանքերը կնպաստեն Ադրբեջանում պահվող գերիների ու քաղաքացիական անձանց ազատ արձակմանը և զոհված հայորդիների մարմինների վերադարձի»,–ասված է հաղորդագրության մեջ։
Կազբեկ Տայսաևն իր հերթին հաստատել է, որ պատվիրակությունն ամեն ինչ կանի, որպեսզինպաստի հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի և ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստ էր կայացել։ Նիստում քննարկվել էին տարածաշրջանային կարևոր հարցեր։