00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ռուբեն վարդապետ Զարգարյան
11:11
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:10
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
7 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
42 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Գոռ Ղազարյան
Սևանա լճի էկոհամակարգը բարելավելու համար անհրաժեշտ է լավացնել ջրի որակը․ Գոռ Ղազարյան
19:34
9 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական բազալտից պատրաստված ամրանները կարող են կարևոր ապրանք դառնալ արտահանման համար

Բազալտ - Sputnik Արմենիա, 1920, 12.11.2022
Բազալտ
Բաժանորդագրվել
Հայաստանի բազալտից կարելի է ամրաններ պատրաստել, որոնք մետաղականից մի քանի անգամ թեթև են, բայց տարիներ շարունակ դրանց համար միջպետական ստանդարտներ չեն կազմվել։
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Տեղական բիզնեսի երկարամյա ջանքերից հետո Հայաստանում թույլատրվել է օգտագործել բազալտե թելերից պատրաստված ամրանները։ «ArmBas» («Հայբազալտ») բազալտային նյութերի գործարանի առևտրային տնօրեն Սոկրատ Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի հետ երկարատև աշխատանքից հետո հաստատվել են միջպետական ստանդարտները (ГОСТ), ինչպես նաև այդ ամրանների օգտագործման շինարարական նորմերն ու կանոնները: Այժմ թույլատրվում է դրանք օգտագործել ոչ կրող կոնստրուկցիաներում, և տեղական կառուցապատողներն արդեն սկսում են փորձարկել այն։
Բազալտե ամրանային ցանցը տեսականորեն կաըելի է օգտագործել նաև բետոնե ճանապարհներ կառուցելու համար, ուստի ձեռնարկությունը կառավարության հետ քննարկում է դրա օգտագործման հնարավորությունը «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի համար։
Ամերիկահայ կենսաբան Լյուսի Աբգարյանը հազվադեպ հիվանդության բուժման մեթոդ է ստեղծել
Նշենք, որ բազալտի մեծ պաշարներ ունեցող Հայաստանում այս տեխնոլոգիան փորձարկվել է դեռևս խորհրդային տարիներին։ Հալված բազալտից ուզում էին և՛ ամրաններ, և՛ թթուների նկատմամբ կայուն արդյունաբերական խողովակաշարեր արտադրել (այդ թվում` հանքերի պոչամբարների համար): Խորհրդային Միության փլուզումը հայկական արդյունաբերության այս և բազմաթիվ այլ ճյուղեր մի քանի տասնամյակ հետ շպրտեց։
Այժմ Գրիգորյանի ձեռնարկությունը համատեղ հետազոտական աշխատանքներ է իրականացնում Ճարտարապետաշինարարական համալսարանի հետ։ Համատեղ հաշվարկներ և փորձարկումներ են արվել ստատիկ բեռի համար (անշարժ վիճակում)։
Հետազոտությունները պետք է շարունակվեն նաև դինամիկ բեռի համար, այսինքն` շարժման պարագայում (դա կօգնի հասկանալ, օրինակ, թե այս ամրանները որքան կայուն կլինեն երկրաշարժի ժամանակ):
«Սակայն Հայաստանում և տարածաշրջանում, ցավոք, նման տեխնիկայով լաբորատորիաներ չկան»,– ասաց Գրիգորյանը։
Համատեղ հետազոտություններ են անցկացվում նաև Եվրոպայում. ստատիկ բեռի համար՝ Չեխիայի համալսարաններից մեկի հետ, դինամիկի համար քննարկվում են Գերմանիայի գիտական կենտրոններից մեկի հետ աշխատելու հնարավորությունները։
«Խորհրդային տարիներին Հայաստանում էլ նման լաբորատորիաներ կային։ Հուսով եմ` կվերականգնվեն»,– հավելեց նա։
Կոմպոզիտային ամրանները մի շարք առավելություններ ունեն` կոռոզիայի չեն ենթարկվում խոնավությունից, չեն ընդարձակվում և չեն սեղմվում ջերմաստիճանի փոփոխություններից (հետևաբար դրանց շուրջը լցված բետոնը շատ ավելի քիչ է ճաքում): Գրիգորյանի խոսքով` այդ ամրանները նաև գնային առավելություն ունեն` 10-15 տոկոսով էժան են նույնիսկ իրանական ամրաններից, որոնք ամենացածր գինն ունեն հայկական շուկայում։
Ամրանների արտադրության համար հարկավոր է բազալտը հալեցնել մոտ 1460 աստիճան ջերմաստիճանում։ Ապա հեղուկ բազալտն անցկացնում են անցքեր ունեցող թիթեղի միջով. պատկերացնելու համար այն կարելի է համեմատել մսաղացի ցանցի հետ։ Երբ այդ ցանցով անցած բազալտի շիթերը սառչում են, վերածվում են թելերի։ Այդ թելերը միմյանց ամրացնելով էլ ստանում են բազալտե ամրանները։
«Ցավոք, հիմա ստիպված աշխատում ենք ներկրվող թելերով»,– ասաց Գրիգորյանը։
Խնդիրն այն է, որ ձեռնարկության մետաղահալման վառարանները նորոգման կարիք ունեն, իսկ դրա համար անհրաժեշտ գումար առայժմ չկա։ Սակայն ընկերությունը շարունակում է արտադրությունն ու արտահանումը. տեղափոխելն ավելի հեշտ է, քանի որ բազալտե ամրանները մի քանի անգամ թեթև են մետաղականից։
«Ասենք` առաջ բեռնափոխադրման ժամանակ մի կոնտեյների ծախսը գալիս էր ընդհանուր գնի 4-5%–ը, հիմա` 7-8։ Չէի ասի, որ դա լավ է։ Իհարկե, վատ է, բայց սարսափելի չէ»,- հավելեց Գրիգորյանը:
Հիմա նա ներդրողներ է փնտրում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Առաջարկներ է ստացել նաև շինարարական ընկերություններից (ակտիվ բնակարանաշինության պայմաններում նրանք ցանկանում են իրենց համար շինանյութի տեղական արտադրություն հիմնել), բայց առայժմ պատրաստ չեն մի քանի միլիոն դոլար ներդնել։
Հայաստանում գործող ներդրումային հիմնադրամները ևս չեն ստանձնում այս բարդ ու անսովոր նախագծի իրականացումը (անսովոր է այն պատճառով, որ Հայաստանում գիտատար արտադրություն գրեթե չի մնացել)։ Այդուհանդերձ, Գրիգորյանը շարունակում է շփումը յուրաքանչյուր հնարավոր գործընկերոջ հետ։
«Գազպրոմ բակտերիա». հայազգի կենսաբանն ուզում է գիտության նոր ճյուղ զարգացնել Հայաստանում
Լրահոս
0