00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
51 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Տարեցների խնամքի տներ ձեռք բերելու ծրագրի շրջանակում 17 մլն դրամ է հափշտակվել

© Sputnik / Aram NersesyanԴատախազության շենքը
Դատախազության շենքը - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2022
Դատախազության շենքը
Բաժանորդագրվել
«Լեքսհաբ» ընկերության տնօրենն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախկին պաշտոնատար անձանց օժանդակությամբ խարդախության է դիմել։
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախկին պաշտոնատար անձանց օժանդակությամբ տարեցների բնակության համար խնամքի տներ ձեռք բերելու ծրագրի շրջանակում «Լեքսհաբ» ընկերության տնօրենը 17 մլն 160 հազար դրամ է հափշտակել, հայտնում է դատախազությունը։
«Լեքսհաբ» ընկերության տնօրեն Պ.Թ.-ի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում:
Նշվում է, որ կառավարության տարեցների բնակության համար խնամքի տների ձեռքբերման համար դեռ 2019-ին գումարներ էր տրամադրել։ Իսկ ընկերության տնօրենը, մասնակցելով նախարարության կողմից հայտարարված գնման մրցույթին, նախարարություն է ներկայացրել մասնակցության դիմում-հայտարարություն և կազմել մատակարարվելիք ապրանքի կեղծ տեխնիկական բնութագիր:
«Մասնավորապես, Արմավիրի մարզի 2 գյուղերում ձեռք բերված առանձնատները, որոնք, ըստ փաստաթղթերի ունեցել են երկու սանհանգույց և եղել են պիտանի բնակության համար, պարզվել է չեն համապատասխանել նախարարության ներկայացրած բնութագրին: Սակայն, հրատապ մեկ անձից գնման ընթացակարգով գնահատող հանձնաժողովը ընտրված մասնակից է ճանաչել ՍՊ ընկերությանը և հաստատել պայմանգիրը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նախարարության գլխավոր քարտուղարը մյուս պաշտոնատար անձանց միջոցով դրական եզրակացությամբ հաստատել է, որ բնութագրի և գույքի որակակական հատկանիշների միջև անհամապատասխանություններ առկա չեն: Այս ամենի արդյունքում 18 մլն արժողությամբ առանձնատների պայմանագրերը կնքվել են 26 մլն դրամով։
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է:
Լրահոս
0