00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ զորքերի տեղափոխումը Դնեպրի ձախ ափ ավարտվել է, կորուստներ չկան. ՌԴ ՊՆ

© Sputnik / Евгений Биятов / Անցնել մեդիապահոցՌուսաստանի դրոշը Մոսկվայում պաշտպանության նախարարության շենքի վրա
Ռուսաստանի դրոշը Մոսկվայում պաշտպանության նախարարության շենքի վրա - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2022
Բաժանորդագրվել
Ռուսական հրետանին և ավիացիայի հարվածներն ու ականապայթյունային արգելապատնեշների կիրառումը կանգնեցրել են ուկրաինական ստորաբաժանումներին Դնեպրի անցման շրջանից 30-40 կմ հեռավորության վրա։
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Խերսոնի ուղղությամբ Դնեպրի ձախ ափ ռուսական զորքերի տեղափոխման ժամանակ կորուստներ չեն եղել, տեղեկությունը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Նախարարության տվյալներով՝ զորքերի խմբավորման ձախ ափ տեղափոխումն ավարտվել է այսօր՝ նոյեմբերի 11-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 05։00-ին։ Բոլոր քաղաքացիական անձանց, որոնք ուզեցել են լքել Խերսոնի շրջանի աջ ափը, տարհանման համար օգնություն է ցուցաբերվել: Ռազմական տեխնիկայի և սպառազինության ոչ մի միավոր աջ ափին չի մնացել, փոխադրված ռուսական ուժերը զբաղեցրել են ինժեներական առումով նախապես պատրաստված պաշտպանական սահմաններն ու դիրքերը։
Գերատեսչությունից հայտնել են, որ հակառակորդը գիշերը փորձել է խափանել խաղաղ բնակիչների փոխադրումն ու զորքերի տեղափոխումը ձախ ափ։ Ուկրաինացի զինվորականները անցումներին 5 հարված են հասցրել HIMARS ռեակտիվ արկերով, ռուսական ՀՕՊ-ը խոցել է 28 արկ, ևս 5-ը շեղվել են թիրախներից ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով: Անցած երկու օրվա ընթացքում Խերսոնի շրջանի առանձին հատվածներում Ուկրաինայի զորքերի առաջխաղացումը կազմել է ոչ ավելի, քան 10 կմ:
«Կրասնոլիմանյան ուղղությամբ ռուսական զորքերի ստորաբաժանումների ակտիվ գործողություններով և հրետանու կանխարգելիչ կրակով խափանվել է Լեհաստանի վարձկաններով ուժեղացված Ուկրաինայի զինված ուժերի երկու մոտոհրաձգային վաշտի հարձակումը Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Չերվոնոպոպովկա և Պլոշչանկա բնակավայրերի ուղղությամբ։ Հակառակորդի կորուստները կազմել են մինչև իննսուն սպանված և վիրավոր ուկրաինացի զինծառայողներ և վարձկաններ, մեկ մարտական զրահապատ մեքենա», - ավելացրել են ՊՆ-ից։
Հաղորդվում է, որ «Լանցետ» զինամթերքով և համազարկային կրակի ռեակտիվ համակարգի կրակով մեկ օրում ոչնչացվել է ամերիկյան 3 քարշակվող M777 հաուբից, ականապատ պատնեշների վրա պայթել է ավելի քան 20 ուկրաինացի զինվոր, 2 տանկ, 2 ինքնագնաց հրետանային կայանք և 3 մարտական զրահամեքենա։
Խերսոնի շրջանը ՌԴ սուբյեկտ է, փոփոխություններ լինել չեն կարող․ Պեսկով
Ռուսական զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, բանակի գեներալ Սերգեյ Սուրովիկինը նոյեմբերի 9-ին հայտնել էր, որ որոշում է կայացվել Դնեպրի ձախ ափին պաշտպանության մասին, որ պահպանվի զինվորականների կյանքն ու ստորաբաժանումների մարտունակությունը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 260-րդ օրը։
Լրահոս
0