00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետք է հարցնենք Ռուսաստանին. Փաշինյանը` «Խովաևի փաստաթղթի» մասին

© Photo : press office of the Government of RAՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2022
Բաժանորդագրվել
Ռուս գործընկերները կոչ են արել ընդունել այն ձևակերպումը, որ հարաբերությունների հաստատման ուղղությամբ քայլերը կշարունակվեն նախկինում ընդունված մշակումների հիման վրա։
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի-Sputnik. Հայկական կողմն աջակցում է հակամարտության լուծման ռուսական տարբերակին (ներկայացված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Խովաևի կողմից), բայց արդյոք այն այժմ մնում է աշխատանքային փաստաթուղթ, պետք է հարցնել ռուսական կողմին։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հստակեցրեց, որ աշխատանքային քննարկումներում այդ առաջարկը ստացել է «Խովաևի փաստաթուղթ» անվանումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի անունով, բայց, ըստ էության, դա Ռուսաստանի ղեկավարության առաջարկն է։ Այն կայանում է նրանում, որ ԼՂ վերջնական կարգավիճակի հարցը հետաձգվի։
Վարչապետի խոսքով՝ Սոչիում Ռուսաստանի նախագահի հետ վերջին հանդիպման ժամանակ և՛ հրապարակային, և՛ փակ հատվածում ինքը հայտարարել է, որ աջակցում է այդ փաստաթղթին և ցանկանում է, որ դրան հղում արվի վերջնական եռակողմ հայտարարության մեջ (Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ)։ Սակայն քննարկումների արդյունքում, Փաշինյանի խոսքով, ռուս գործընկերները կոչ են արել ընդունել այն ձևակերպումը, որ հարաբերությունների հաստատման ուղղությամբ քայլերը կշարունակվեն նախկինում ընդունված մշակումների հիման վրա։ Գործնականում նման զարգացումներից մեկը հենց անվանված փաստաթուղթն է։
«Մեր ռուս գործընկերները եկել են այն կարծիքին, որ այս փուլում նման ձևաչափով հղումը կարող է բավարար համարվել, և մենք համաձայնել ենք դրան պարզապես փակուղային իրավիճակ չստեղծելու և միակ կողմը չլինելու համար, որը խոչընդոտում է նոր եռակողմ հայտարարության ընդունմանը», - հայտարարեց Փաշինյանը:
Լրագրողի այն հարցին, թե արդյոք ռուսական տարբերակը մնում է շրջանառության մեջ, Փաշինյանը նշեց, որ դրան առաջին հերթին պետք է պատասխանի ինքը՝ Ռուսաստանը։
«Մենք այդ մասին հարցրել ենք և ստացել պատասխան, բայց քանի որ թեման հրապարակային է դարձել Վալդայի համաժողովում Ռուսաստանի նախագահի հայտարարությունից հետո, ես այդ հարցը հասցեագրում եմ ռուսական կողմին», - ասաց ՀՀ վարչապետը:
Հարցին, թե ինչպես են Պուտինն ու Ալիևը վերաբերվել Ղարաբաղի մասին առաջարկին, որը Փաշինյանը հնչեցրել է բանակցություններում (Ղարաբաղի շուրջ ապառազմականացված գոտի ստեղծել), վարչապետը նշեց, որ կողմերն իրեն լսել են, և կարելի է մտածել, որ այն հետագայում քննարկման առարկա կդառնա։
«Չեմ ուզում որևէ բան ասել նրանց արձագանքի մասին, որպեսզի հետո չստացվի, որ ես սխալ եմ մեկնաբանել այն։ Ուզում եմ ասել, որ ես այդ առաջարկը դրել եմ սեղանին, իսկ մնացածը թող արտահայտվի բանակցությունների ընթացքում», - հայտարարեց ՀՀ կառավարության ղեկավարը։
Հիշեցնենք` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հոկտեմբերի 31-ին հանդիպել են Սոչիում և քննարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։ Հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն է ընդունվել, որում նրանք վերահաստատել են նշյալ բոլոր պայմանավորվածությունները խստորեն պահպանելու հանձնառությունը՝ ելնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից։
Լրահոս
0