https://arm.sputniknews.ru/20221111/irani-kvoghmic-sparnaliqi-depqum-amn-n-kajakci-adrbejanin-prajs-51155447.html
Իրանի կողմից սպառնալիքի դեպքում ԱՄՆ-ն կաջակցի Ադրբեջանին. Փրայս
Իրանի կողմից սպառնալիքի դեպքում ԱՄՆ-ն կաջակցի Ադրբեջանին. Փրայս
Sputnik Արմենիա
Նեդ Փրայսն ասել է, թե հստակ հայտարարել են, որ Իրանը սպառնալիք է տարածաշրջանի համար։ 11.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-11T11:45+0400
2022-11-11T11:45+0400
2022-11-11T11:45+0400
նեդ փրայս
ամն
ադրբեջան
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/11/36590652_0:84:1600:984_1920x0_80_0_0_f0f638966f7c48d23da0cb0d1d29889b.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն կշարունակի աջակցել իր գործընկերներին տարածաշրջանում Իրանի սպառնալիքի դեմ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։Մասնավորապես, Փրայսին հարցերլ են՝ Իրանից դեպի հարևան երկրներ աճող հռետորաբանություն կա, նրանք սպառնում են Ադրբեջանին՝ մեղադրելով Իրանի տարածքում ահաբեկչություն իրականացնելու մեջ, արդյոք ԱՄՆ–ն կկարողանա պաշտպանել այդ երկրին։ Ի պատասխան Փրայսը հիշեցրել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը մի քանի օր առաջ հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին:Հարցին, թե ինչու ԱՄՆ-ը պատժամիջոցներ չի սահմանում Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի դեմ, Փրայսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը փնտրում է իրանական ռեժիմի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտ մեթոդներ: Նա հիշեցրել է, որ առանց այդ էլ Իրանը խիստ պատժամիջոցների տակ է՝ իր «չարաբաստիկ գործողությունների» համար ՝ սկսած միջուկային ծրագրից և բալիստիկ հրթիռներից մինչև «ահաբեկչության և խամաճիկային ուժերի աջակցություն», հայտարարել է Փրայսը։ Կշռադատված մոտեցում է պետք. Իսրայելը` Իրանին ռազմական հարված հասցնելու գաղափարի մասինՀիշեցնենք, որ սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո Իրանի իշխանությունները մի քանի անգամ հայտարարել էին, որ Թեհրանը չի հանդուրժի տարածաշրջանում սահմանների փոփոխություն։ Իրանի զինված ուժերը զորավարժություններ են անցկացրել Ադրբեջանի հետ սահմանին։
ամն
ադրբեջան
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/11/36590652_89:0:1512:1067_1920x0_80_0_0_40936864020cff254b09588e211c6cff.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նեդ փրայս, ամն, ադրբեջան, իրանի իսլամական հանրապետություն
նեդ փրայս, ամն, ադրբեջան, իրանի իսլամական հանրապետություն
Իրանի կողմից սպառնալիքի դեպքում ԱՄՆ-ն կաջակցի Ադրբեջանին. Փրայս
Նեդ Փրայսն ասել է, թե հստակ հայտարարել են, որ Իրանը սպառնալիք է տարածաշրջանի համար։
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն կշարունակի աջակցել իր գործընկերներին տարածաշրջանում Իրանի սպառնալիքի դեմ։ Այս մասին
ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
Մասնավորապես, Փրայսին հարցերլ են՝ Իրանից դեպի հարևան երկրներ աճող հռետորաբանություն կա, նրանք սպառնում են Ադրբեջանին՝ մեղադրելով Իրանի տարածքում ահաբեկչություն իրականացնելու մեջ, արդյոք ԱՄՆ–ն կկարողանա պաշտպանել այդ երկրին։ Ի պատասխան Փրայսը հիշեցրել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը մի քանի օր առաջ հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին:
«Մենք հստակ հայտարարել ենք, որ Իրանը սպառնալիք է տարածաշրջանի համար։ Մենք կշարունակենք կանգնել մեր գործընկերների կողքին, աջակցել նրանց և, ի վերջո, դիմակայել այն ապակայունացնող ազդեցությանը, որը ներկայացնում է Իրանն ինչպես տարածաշրջանում, այնպես էլ դրանից դուրս»,–հայտարարել է Փրայսը։
Հարցին, թե ինչու ԱՄՆ-ը պատժամիջոցներ չի սահմանում Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի դեմ, Փրայսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը փնտրում է իրանական ռեժիմի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտ մեթոդներ: Նա հիշեցրել է, որ առանց այդ էլ Իրանը խիստ պատժամիջոցների տակ է՝ իր «չարաբաստիկ գործողությունների» համար ՝ սկսած միջուկային ծրագրից և բալիստիկ հրթիռներից մինչև «ահաբեկչության և խամաճիկային ուժերի աջակցություն», հայտարարել է Փրայսը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո Իրանի իշխանությունները մի քանի անգամ հայտարարել էին, որ Թեհրանը չի հանդուրժի տարածաշրջանում սահմանների փոփոխություն։ Իրանի զինված ուժերը զորավարժություններ են անցկացրել Ադրբեջանի հետ սահմանին։