https://arm.sputniknews.ru/20221111/inch-nvor-arajark-knerkajacni-hajastany-adrbejanin-pashinjany-manramasner-hajtnec-51198305.html
Ի՞նչ նոր առաջարկ կներկայացնի Հայաստանը Ադրբեջանին. Փաշինյանը մանրամասներ հայտնեց
Ի՞նչ նոր առաջարկ կներկայացնի Հայաստանը Ադրբեջանին. Փաշինյանը մանրամասներ հայտնեց
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանի խոսքով` շուտով առաջարկների փաթեթի թարմացված և փոքր-ինչ պարզեցված տարբերակ կներկայացվի Ադրբեջանին։ 11.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-11T20:33+0400
2022-11-11T20:33+0400
2022-11-11T20:42+0400
նիկոլ փաշինյան
ճանապարհ
հայաստան
ադրբեջան
ապաշրջափակում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/0b/51196391_0:0:1600:900_1920x0_80_0_0_3a6a5dc1bb37f930e59ea68431a68f2b.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, թե ինչ նկատի ունի, երբ խոսում է Ադրբեջանին տրանսպորտային հաղորդակցությունների կազմակերպման նոր առաջարկ ներկայացնելու պատրաստակամության մասին։Նշենք, որ նոր առաջարկի մասին վարչապետը հայտարարել էր կառավարության նիստում։Փաշինյանի խոսքով` հարցի շուրջ տարաձայնությունները սկսվել են նրանից, որ ճանապարհների ապաշրջափակման թեման քննարկելիս Ադրբեջանն ասել է, որ կարծում է` իր քաղաքացիները Հայաստանի ճանապարհներով անցնելիս հնարավոր է` մտավախություններ ունենան Հայաստանի սահմանային և մաքսային ծառայողների հետ անձնական շփումներ ունենալու պարագայում։ԼՂ–ի շուրջ ստեղծել ապառազմականացված գոտի` միջազգային երաշխիքով. Փաշինյանի առաջարկն ԱլիևինԱյնուհետ, դեռևս 2021 թվականի դեկտեմբերին, հայկական կողմն առաջարկել է մաքսային ընթացակարգերի կազմակերպման գործում որպես օպերատորներ ներգրավել երրորդ երկրի ներկայացուցիչներին։Շուտով այս առաջարկների փաթեթի թարմացված և փոքր-ինչ պարզեցված տարբերակը կներկայացվի Ադրբեջանին։Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի բանակցություններից հետո հայտարարվեց երեք երկրների փոխվարչապետների գլխավորությամբ աշխատանքային խմբի ստեղծման մասին։Ստեղծվել են հետևյալ փորձագիտական ենթախմբերը՝ երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված տրանսպորտի համար. փոխադրումների, այդ թվում՝ անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և այլ տեսակի հսկողության ապահովման հարցերով։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/0b/51196391_87:0:1287:900_1920x0_80_0_0_0c9df2d57889290c8993f9323d68b2a1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, ճանապարհ, հայաստան, ադրբեջան, ապաշրջափակում
նիկոլ փաշինյան, ճանապարհ, հայաստան, ադրբեջան, ապաշրջափակում
Ի՞նչ նոր առաջարկ կներկայացնի Հայաստանը Ադրբեջանին. Փաշինյանը մանրամասներ հայտնեց
20:33 11.11.2022 (Թարմացված է: 20:42 11.11.2022) Նիկոլ Փաշինյանի խոսքով` շուտով առաջարկների փաթեթի թարմացված և փոքր-ինչ պարզեցված տարբերակ կներկայացվի Ադրբեջանին։
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, թե ինչ նկատի ունի, երբ խոսում է Ադրբեջանին տրանսպորտային հաղորդակցությունների կազմակերպման նոր առաջարկ ներկայացնելու պատրաստակամության մասին։
Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Փաշինյանը նշեց, որ եթե մենք գնում ենք տարածաշրջանում խաղաղություն հաստատելու օրակարգով, ապա այդ ճանապարհին մտածել, որ ադրբեջանցիները հայաստանցիների հետ պետք է չշփվեն և հակառակը, այդքան էլ ճիշտ չէ։ Վաղ թե ուշ` հայերի և ադրբեջանցիների միջև անմիջական շփումներն անհրաժեշտություն են դառնալու։
Փաշինյանի խոսքով` հարցի շուրջ տարաձայնությունները սկսվել են նրանից, որ ճանապարհների ապաշրջափակման թեման քննարկելիս Ադրբեջանն ասել է, որ կարծում է` իր քաղաքացիները Հայաստանի ճանապարհներով անցնելիս հնարավոր է` մտավախություններ ունենան Հայաստանի սահմանային և մաքսային ծառայողների հետ անձնական շփումներ ունենալու պարագայում։
Այնուհետ, դեռևս 2021 թվականի դեկտեմբերին, հայկական կողմն առաջարկել է մաքսային ընթացակարգերի կազմակերպման գործում որպես օպերատորներ ներգրավել երրորդ երկրի ներկայացուցիչներին։
Շուտով այս առաջարկների փաթեթի թարմացված և փոքր-ինչ պարզեցված տարբերակը կներկայացվի Ադրբեջանին։
«Կարծում եմ՝ ի վերջո պետք է վերադառնալ ամենապարզ տարբերակին՝ Ադրբեջանի սահմանին հսկողություն իրականացնում են ադրբեջանցի ծառայողները, իսկ Հայաստանի սահմանին՝ հայ»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի բանակցություններից հետո հայտարարվեց երեք երկրների փոխվարչապետների գլխավորությամբ աշխատանքային խմբի ստեղծման մասին։
Ստեղծվել են հետևյալ փորձագիտական ենթախմբերը՝ երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված տրանսպորտի համար. փոխադրումների, այդ թվում՝ անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և այլ տեսակի հսկողության ապահովման հարցերով։