00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական ՏՏ-ն կփլուզվի՞․ բիզնեսը բողոքում է արժութային ցնցումից, ԿԲ-ն «դեղ» է առաջարկում

© Sputnik / Кирилл Каллиников / Անցնել մեդիապահոցՀամակարգչով աշխատող տղամարդ
Համակարգչով աշխատող տղամարդ - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2022
Համակարգչով աշխատող տղամարդ
Բաժանորդագրվել
Բանկերն ու ԿԲ-ն բիզնեսին հեջավորման մեխանիզմ են առաջարկում վերջին ամիսներին սրված արտարժութային ռիսկերի դեմ պայքարելու համար։
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում արժույթի տատանումներն անհանգստացրել են արտահանողներին, քանի որ նրանց ապրանքները մեխանիկորեն թանկանում են արտասահմանում։ Պարզեցված օրինակ` եթե ձեր աշխատակիցը 300 հազար դրամ աշխատավարձ է ստանում, ապա տարեսկզբին դա 620-630 դոլար էր կազմում, իսկ հիմա՝ արդեն 740-750 դոլար։ Այս փոփոխությունը ծանրանում է ինքնարժեքի վրա և խանգարում մրցակցությանը։
Արտահանողները` հանքարդյունաբերողները, պտուղ-բանջարեղենային պահածոներ արտադրողները, ինչպես նաև ՏՏ ընկերությունները, արդեն մի քանի անգամ բարձրացրել են այդ հարցը։ Նրանք այդ մասին խոսել են նաև ԿԲ-ում կայացած հանդիպման ժամանակ, որտեղ նրանց ընդունել է փոխնախագահ Ներսես Երիցյանը։
Խնդիրը հատկապես լուրջ է ՏՏ ոլորտի մասնագետների համար։ Արդյունաբերողները դրամի արժևորումից ի հայտ եկած կորուստները կարող են «մաշեցնել» կամ չեզոքացնել ի հաշիվ այն բանի, որ կարող են նույնքան նպաստավոր փոխարժեքով ներմուծել իրենց անհրաժեշտ հումքը, սարքավորումները, ինչպես նաև վառելիքը։ Բայց ՏՏ ընկերությունները չեն կարող այդպես հավասարակշռել իրավիճակը, քանի որ նրանք աշխատավարձի վրա շատ գումար են ծախսում և ներմուծվող մեծ գնումներ գրեթե չեն անում:
ՌԴ–ի համար ավելի լավ է, որ տեղափոխվածները հիմնվեն Հայաստանում, այլ ոչ երրորդ երկրներում
Արտարժույթի տատանումներից կարելի է ապահովագրվել հեջավորման միջոցով: «Հիմա դուք ինձանից 50 հազար դոլար եք վերցնում 400 դրամով, կես տարի անց ես դա հետ եմ վերցնում ձեզանից նույն փոխարժեքով: Եթե դոլարի փոխարժեքը բարձրանա, դուք չեք շահի, իսկ եթե իջնի, չեք կորցնի»,– առաջարկում է բանկը։
Այստեղ սկսվում է հավի և ձվի պատմությունը։ «Դուք մեզ նման բան համարյա չեք առաջարկել», - ասում են ՏՏ ընկերությունները: «Առաջարկել ենք, բայց համարյա չեք վերցրել», - առարկում են բանկերը:
Խաղաղ ժամանակ քչերն են ուզում ապահովագրվել, ուստի նման գործարքների շուկան երկար տարիներ փոքր է եղել, նշանակում է՝ նաև թանկ։ Հիմա, երբ ճգնաժամ է, բանկը չի կարող (ու երբեմն չի ուզում) նման ռիսկեր վերցնել իր վրա։ Բայց բանկի հետ բանակցությունները կարող են ավելի հեշտ լինել, եթե նրան տեղեկություններ ներկայացնեք ձեր բիզնեսի ընթացիկ և սպասվող պատվերների ու ֆինանսական հոսքերի մասին: Բանկը որքան լավ է ճանաչում ու հասկանում ձեզ, այնքան քիչ է վախենում ռիսկերից և ավելի քիչ գումար է պահանջում դրա համար։
Ստարտափները մեծ հարված են ստանում դոլարի անկումից. մասնագետները շարունակում են բողոքել
Ընկերությունները պետք է հաշվի առնեն, որ արժութային ռիսկերը եղել են, կան և կլինեն։ Հատկապես ներկա պայմաններում պետությունը պարզապես բավարար գումար չի ունենա ՏՏ ոլորտի մի քանի հազար խոշոր և փոքր ընկերություններին սուբսիդավորելու համար։
Բայց ՏՏ ընկերությունները հարցնում են՝ ի՞նչ անեն, եթե արտահանման համար նման անշահավետ փոխարժեքը երկար ժամանակ պահպանվի։ Դրա համար բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը աջակցության նախագիծ է պատրաստում։ Բովանդակությունը դեռ չի բացահայտվում, բայց գերատեսչության ներսում քննարկումները մի քանի օրից կավարտվեն, և նախագիծը կուղարկվի կառավարություն՝ միջգերատեսչական քննարկման։
Ավելացնենք, որ ՏՏ ընկերությունները տարադրամի ավելի կտրուկ տատանումներ էլ են տեսել, սակայն ոլորտը դրանից չի փլուզվել։ Վերջին ամիսներին դրամն ամրապնդվել է 20%-ով։ 2006-2009 թվականներին այն գրեթե կրկնակի աճել է (590-ից մինչև 305 դրամ մեկ դոլարի դիմաց)։ Բայց ՏՏ բիզնեսի շրջանառությունը ոչ միայն չի նվազել, այլ հակառակը` անընդհատ աճել է. այս տարիների ընթացքում և՛ ոլորտի շրջանառությունը, և՛ ընկերությունների թիվը աճել են 20%-ով: Ուստի իրավիճակն այնքան էլ անհույս չէ։ Աութսորսինգով աշխատողների վիճակն ավելի բարդ կլինի, նրանք, ովքեր ստեղծում են իրենց սեփական արտադրանքը, ավելի լավ վիճակում կհայտնվեն, քանի որ այս դեպքում շահութաբերությունն ավելի բարձր է։
Լրահոս
0