https://arm.sputniknews.ru/20221111/hajastann-arajin-medaly-nvatshec-sambvoji-ashkharhi-arajnutjunum-51173730.html
Հայաստանն առաջին մեդալը նվաճեց սամբոյի աշխարհի առաջնությունում
Հայաստանն առաջին մեդալը նվաճեց սամբոյի աշխարհի առաջնությունում
Sputnik Արմենիա
Մաքսիմ Մանուկյանն այս տարի նույն փայլի մեդալ էր նվաճել նաև Եվրոպայի առաջնությունում: 11.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-11T15:22+0400
2022-11-11T15:22+0400
2022-11-11T15:28+0400
հայաստան
սամբո
մեդալ
սպորտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/11/48472861_0:0:1263:710_1920x0_80_0_0_73a968373f956fcfd8a9d71193268781.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Մաքսիմ Մանուկյանը բրոնզե մեդալ է նվաճել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։Առաջնությունն անցկացվում է Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում։ Մրցումային առաջին օրը հայ մարզիկներից 4-ն են մտել մրցագորգ:Մաքսիմն այս տարի նույն փայլի մեդալ էր նվաճել նաև Եվրոպայի առաջնությունում:Վաղը մրցագորգ կմտնեն Կառլեն Մահինյանը (71 կգ) և Դավիթ Գրիգորյանը (88 կգ):Հիշեցնենք` Հայաստանից Բիշքեկ են մեկնել 8 մարզիկներ` Տիգրան Կիրակոսյանը (58 կգ), Մաքսիմ Մանուկյանը (64 կգ), Կառլեն Մահինյանը (71կգ), Ալեքսան Ստեփանյանը (79 կգ), Դավիթ Գրիգորյանը (88 կգ), Արսեն Խանջյանը (98 կգ), Ավետիք Պողոսյանը (79 կգ) և Արման Ավանեսյանը (98 կգ)։Այս տարի խաղարկվելու է մարզական սամբոյի կանանց և տղամարդկանց, մարտական սամբոյի տղամարդկանց 7-ական քաշերում մեդալների 21 հավաքածու:Պատմական նվաճում․ Փաշինյանն ընդունել է մարմնամարզության հավաքականի անդամներին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/11/48472861_38:0:1177:854_1920x0_80_0_0_f29828c7e21b1d6d90414d61c663e9a4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սամբո, մեդալ, սպորտ
հայաստան, սամբո, մեդալ, սպորտ
Հայաստանն առաջին մեդալը նվաճեց սամբոյի աշխարհի առաջնությունում
15:22 11.11.2022 (Թարմացված է: 15:28 11.11.2022) Մաքսիմ Մանուկյանն այս տարի նույն փայլի մեդալ էր նվաճել նաև Եվրոպայի առաջնությունում:
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Մաքսիմ Մանուկյանը բրոնզե մեդալ է նվաճել։ Տեղեկությունը հայտնում է
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։
Առաջնությունն անցկացվում է Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում։ Մրցումային առաջին օրը հայ մարզիկներից 4-ն են մտել մրցագորգ:
«Ցավոք, մերոնք տանուլ տվեցին առաջին գոտեմարտերը և մեդալ նվաճելու հույսը մնաց սփոփիչ գոտեմարտերի վրա: Եվ քանի որ մարզական սամբոյի 64 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանին հաղթած թուրքմեն Մուհամետ Կոսսեկովը հասավ եզրափակիչ, մեր մարզիկը մրցապայքարը շարունակելու հնարավորություն ստացավ: Մաքսիմը հաղթեց բուլղարացի Ստոյանովին ու ղազախ Իմախանովին և արժանացավ բրոնզե մեդալի»,– ասված է հաղորդագրությունում:
Մաքսիմն այս տարի նույն փայլի մեդալ էր նվաճել նաև Եվրոպայի առաջնությունում:
Վաղը մրցագորգ կմտնեն Կառլեն Մահինյանը (71 կգ) և Դավիթ Գրիգորյանը (88 կգ):
Հիշեցնենք` Հայաստանից Բիշքեկ են մեկնել 8 մարզիկներ` Տիգրան Կիրակոսյանը (58 կգ), Մաքսիմ Մանուկյանը (64 կգ), Կառլեն Մահինյանը (71կգ), Ալեքսան Ստեփանյանը (79 կգ), Դավիթ Գրիգորյանը (88 կգ), Արսեն Խանջյանը (98 կգ), Ավետիք Պողոսյանը (79 կգ) և Արման Ավանեսյանը (98 կգ)։
Այս տարի խաղարկվելու է մարզական սամբոյի կանանց և տղամարդկանց, մարտական սամբոյի տղամարդկանց 7-ական քաշերում մեդալների 21 հավաքածու: