https://arm.sputniknews.ru/20221111/hajastani-tshanaparhnern-ancnum-en-dzmerajin-rezhimi-51177913.html
Հայաստանի ճանապարհներն անցնում են ձմեռային ռեժիմի
Հայաստանի ճանապարհներն անցնում են ձմեռային ռեժիմի
Sputnik Արմենիա
Ճանապարհային դեպարտամենտից Sputnik Արմենիային հայտնեցին, որ կապալառու կազմակերպություններն իրենց բազաներում շուրջ 1 789 տ աղ և 48 890 խմ ավազ են կուտակել։ 11.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-11T23:59+0400
2022-11-11T23:59+0400
2022-11-11T23:59+0400
ռադիո
պոդկաստ
ճանապարհ
ձյուն
ձմեռ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/0b/51179299_0:168:1600:1068_1920x0_80_0_0_f3eca3d81ef02c73eeaf53be4e60ca21.jpg
Հայաստանի ճանապարհներն անցնում են ձմեռային ռեժիմի. Ճանապարհային դեպարտամենտ
Sputnik Արմենիա
Հայաստանի ճանապարհներն անցնում են ձմեռային ռեժիմի. Ճանապարհային դեպարտամենտ
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ձմեռային սպասարկումը կմեկնարկի նոյեմբերի 16-ից և կշարունակվի մինչև մարտի 31-ը։Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց «Ճանապարհային դեպարտամենտի» հանրային կապերի և տեղեկատվության մասնագետ Լիլիթ Գրիգորյանը։ՃԴ–ի տրամադրած տվյալներով՝ նոյեմբերի 10-ի դրությամբ կազմակերպություններն իրենց բազաներում կուտակել են շուրջ 1 789 տ աղ և 48 890 խմ ավազ։Ձմեռային աշխատանքների նախապատրաստման աշխատանքները ճանապարհների սպասարկումն իրականացնող կապալառու ընկերություններում դեռ չեն ավարտվել. ամբարում են աղ-ավազի պաշարներ, կարգի բերում մեքենա-մեխանիզմները։ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաքրման աշխատանքների համար կապալառու ընկերություններում կա 370 միավոր մասնագիտացված, ձյուն մաքրող տեխնիկա։ Հայաստանի մի քանի շրջաններում ձյուն է տեղումՃանապարհային դեպարտամենտից հիշեցնում են, որ ձմեռային սպասարկման աշխատանքների նկատմամբ շուրջօրյա հսկողություն իրականացնելու նպատակով մեքենասարքավորումները պետք է ապահովված լինեն գլոբալ տեղորոշման համակարգով, տեխնիկական միջոցներն էլ` համապատասխանեն սահմանված չափորոշիչներին։2023թ. հունվարի 1-ից կապալառու կազմակերպությունները պետք է համալրված լինեն մինչև 15 տարեկան կոմբինացված մեքենաներով։Կապալառուների աշխատանքները մշտադիտարկման են ենթարկվելու «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ներկայացուցիչների կողմից։Նշենք, որ կապալառու կազմակերպությունները ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ամառային և ձմեռային պահպանում են իրականացնում ՀՀ 38 տարածաշրջաններում։Հավելենք, որ նոյեմբերի 11–ին ձյուն էր տեղացել ՀՀ մի շարք տարածքներում, մասնավորապես` Սարավան-«Զանգեր» հատվածում, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ, Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ, Մարտունի, Ճամբարակ քաղաքներում և Վարդենյաց լեռնանցքում։Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացրել էին մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/0b/51179299_29:0:1453:1068_1920x0_80_0_0_c4e26a82fe1eb4507d87cc7fc86a52cc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պոդկաստ, ճանապարհ, ձյուն, ձմեռ, аудио
պոդկաստ, ճանապարհ, ձյուն, ձմեռ, аудио
Հայաստանի ճանապարհներն անցնում են ձմեռային ռեժիմի
Ճանապարհային դեպարտամենտից Sputnik Արմենիային հայտնեցին, որ կապալառու կազմակերպություններն իրենց բազաներում շուրջ 1 789 տ աղ և 48 890 խմ ավազ են կուտակել։
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ձմեռային սպասարկումը կմեկնարկի նոյեմբերի 16-ից և կշարունակվի մինչև մարտի 31-ը։
Այս մասին
Sputnik Արմենիային հայտնեց «Ճանապարհային դեպարտամենտի» հանրային կապերի և տեղեկատվության մասնագետ Լիլիթ Գրիգորյանը։
«Ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքներ են տարվում ավտոմոբիլային ճանապարհների ամբողջ երկայնքով, հողային պաստառում, օտարման շերտում, երթևեկելի մասում, արհեստական կառուցվածքներում և կահավորանքում՝ ապահովելով անխափան և անվտանգ երթևեկություն, ինչպես նաև ավտոմոբիլային ճանապարհների և ճանապարհային կառույցների պահպանում ձյան կուտակումներից և մերկասառույցից»,– նշեց մեր զրուցակիցը։
ՃԴ–ի տրամադրած տվյալներով՝ նոյեմբերի 10-ի դրությամբ կազմակերպություններն իրենց բազաներում կուտակել են շուրջ 1 789 տ աղ և 48 890 խմ ավազ։
Ձմեռային աշխատանքների նախապատրաստման աշխատանքները ճանապարհների սպասարկումն իրականացնող կապալառու ընկերություններում դեռ չեն ավարտվել. ամբարում են աղ-ավազի պաշարներ, կարգի բերում մեքենա-մեխանիզմները։
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաքրման աշխատանքների համար կապալառու ընկերություններում կա 370 միավոր մասնագիտացված, ձյուն մաքրող տեխնիկա։
Ճանապարհային դեպարտամենտից հիշեցնում են, որ ձմեռային սպասարկման աշխատանքների նկատմամբ շուրջօրյա հսկողություն իրականացնելու նպատակով մեքենասարքավորումները պետք է ապահովված լինեն գլոբալ տեղորոշման համակարգով, տեխնիկական միջոցներն էլ` համապատասխանեն սահմանված չափորոշիչներին։
2023թ. հունվարի 1-ից կապալառու կազմակերպությունները պետք է համալրված լինեն մինչև 15 տարեկան կոմբինացված մեքենաներով։
Կապալառուների աշխատանքները մշտադիտարկման են ենթարկվելու «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ներկայացուցիչների կողմից։
«Նոյեմբերի 16-ից «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում կսահմանվի նաև շուրջօրյա հերթապահություն, որի ընթացքում 24-ժամյա տեղեկատվություն կհավաքագրվի Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների անցանելիության վերաբերյալ՝ այդ մասին ծանուցելով հանրությանը։ Քաղաքացիները ճանապարհների իրավիճակի մասին շուրջօրյա տեղեկատվություն կարող են ստանալ 010 56-25-33 հեռախոսահամարով»,– ասաց Լիլիթ Գալստյանը։
Նշենք, որ կապալառու կազմակերպությունները ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ամառային և ձմեռային պահպանում են իրականացնում ՀՀ 38 տարածաշրջաններում։
Հավելենք, որ նոյեմբերի 11–ին ձյուն էր տեղացել ՀՀ մի շարք տարածքներում, մասնավորապես` Սարավան-«Զանգեր» հատվածում, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ, Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ, Մարտունի, Ճամբարակ քաղաքներում և Վարդենյաց լեռնանցքում։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացրել էին մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: