00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չեմ պատկերացնում Հայաստանն առանց Ռուսաստանի և Ռուսաստանն առանց Հայաստանի. Տայսաև

© Sputnik / Andranik GhazaryanԿազբեկ Տայսաևը
Կազբեկ Տայսաևը  - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2022
Կազբեկ Տայսաևը
Բաժանորդագրվել
Ռուս խորհրդարանականների Հայաստան կատարած այցի ընթացքում քննարկվել են առավելապես տնտեսական հարցեր:
ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Տայսաևը պատասխանել է Sputnik Արմենիայի հարցերին:
-Կազբեկ Կուցուկովիչ, ի՞նչ միջոցառումներ եք ծրագրել այս օրերին:
-Մենք շատ հագեցած ծրագիր ունենք։ Մեր գործընկերների շնորհիվ գրեթե ազատ րոպե չունենք։ Հայաստանն աներևակայելի հյուրընկալ, ջերմ երկիր է։ Մեզ շատ բան է կապում այս երկի հետ։
Իզուր չէ, որ մենք հազարամյա ընդհանուր պատմություն ունենք, միասնական մշակույթ, հավատ, մեր մեծ Հաղթանակը։ Սրանք այն ամրաններն են, որոնք երբեք թույլ չեն տա, որ մեր կապերը կտրվեն։ Նոյեմբերի 11-ին մենք հանդիպում կունենանք մեր հայրենակիցների ու զինվորականների հետ և կշարունակենք աշխատանքը մեր գործընկերների հետ ։ Այսօր փոխվարչապետի հետ հանդիպում է կայացել։ Հանդիպումներ են սպասվում կառավարության անդամների հետ։ Հանդիպել ենք Հայաստանի ԱԳՆ ներկայացուցիչների հետ։ Ես տեսնում եմ, որ հսկայական աշխատանք է տարվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան նախապատրաստելու ուղղությամբ։
Հարցերը շատ են և մենք դրանք քննարկելու և լուծելու հնարավորություն ունենք։
-Մեր երկրի, մեր ժողովրդի նկատմամբ ուշադրությունը հուսադրում է։ Կարելի՞ է արդյոք ասել, որ ներկայիս հանդիպումները կնպաստեն ավելի հաճախ համատեղ միջոցառումներ անցկացնելուն։
-Մենք մեր աշխատանքը մաքուր էջից չենք սկսում։ Այն աշխատանքը, որ իրականացնում ենք մեր կոմիտեների շրջանակներում, արդեն 3 տարուց ավելի է, ինչ իրականացվում է, և մենք հարցերի լուծման դրական փորձ ունենք։ Համավարակի ժամանակ մենք միմյանց մոտ գնալու հնարավորություն չունեինք, և հսկայական թվով հարցեր կուտակվեցին։ Այն, ինչով մենք զբաղվում ենք, անդրադառնում է Հայաստանի և Ռուսաստանի բնակչության կյանքի գրեթե բոլոր ոլորտներին։

Այսօր մեր պատգամավորներից մեկն ասաց. «Ես չեմ պատկերացնում Հայաստանն առանց Ռուսաստանի և Ռուսաստանն առանց Հայաստանի»: Ինձ թվում է՝ ավելի լավ անհնար է ասել։

Օրինակ` վերջերս Հայաստանում բացվեց Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինի հուշարձանը։ Այն լավագույն հուշարձաններից մեկն է ոչ միայն Հարավային Կովկասում, այլև ողջ Կովկասում։ Մենք շնորհակալ ենք ձեզ ռուսական մշակույթի, ռուսական աշխարհի, ռուսաց լեզվի նկատմամբ վերաբերմունքի համար:
Շատ լավ կլիներ, եթե ավանդույթ դառնար այս հուշարձանի մոտ Պուշկինի օրերի, ռուսաց լեզվի օրերի, ռուս գրականության հետ կապված միջոցառումներ անցկացնելը։
Քննարկել ենք Ռուսաստանում Հայաստանի օրերի անցկացումը, մեր մշակութային հարաբերությունների զարգացման հետ կապված հարցեր, ուսանողության հետ կապված բազմաթիվ հարցեր ունենք։ ՌԴ նախագահի շնորհիվ և մեր կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի նախաձեռնությամբ բարձրագույն ուսումնական հաստատություններում բյուջետային տեղերի քանակը կրկնապատկվել է։
Մարդիկ կարող են գալ և անվճար կրթություն ստանալ երկրի լավագույն բուհերում։ Բազմաթիվ են գիտական ծրագրերը, որոնց երիտասարդները շատ ակտիվ մասնակցում են, մասնավորապես, ՏՏ ոլորտում, իսկ այն Հայաստանում շատ ակտիվ է զարգանում։
Քննարկումների ընթացքում հիմնականներից էին «Վերին Լարսի» խնդիրները։ Մենք բազմաթիվ դիմումներ ենք ստանում այն վարորդներից, որոնք հսկայական անհարմարություններ են ունենում սահմանը հատելիս։
Այսօրվա քննարկումների հիմքում տնտեսական հարցերն էին։ Մեր պատվիրակության կազմում ռուսաստանյան բիզնեսի ներկայացուցիչներ կան, եղել են հայ գործարարներ, որոնք հուշել են որոշ խնդիրների լուծման ուղիները։
Չեմ կասկածում, որ արդյունավետ կլինի։ Այդ հարցում վստահություն է հաղորդում Սոչիում կայացած եռակողմ գագաթնաժողովը։ Եվ պատահական չէ, որ պետությունների ղեկավարները հայտարարեցին, որ խորհրդարանները պետք է մեծ դեր խաղան այսօրվա օրակարգի ձևավորման գործում։
- «Վերին Լարսով» Հայաստանից Ռուսաստան տանող ճանապարհն անցնում է Ձեր հայրենի Հարավային Օսեթիայով։ Վլադիկավկազի հայերը նշանակալի հետք են թողել` Պավել Լիսիցյանը, գեներալ-լեյտենանտ Մարատ Տեր-Գրիգորյանցը։ Ինչպե՞ս են այսօր դասավորվում հայերի և օսերի հարաբերությունները:
- Յուրաքանչյուր մարդու համար նրա փոքր հայրենիքը սրբություն է։ Գիտեք` ես նախանձում եմ հայերին, քանի որ իմ կարծիքով` ամենագեղեցիկ հայկական տաճարը Վլադիկավկազի սրտում է գտնվում։ Մշակույթի, ժողովրդի նկատմամբ վերաբերմունքը ձևավորվում է նաև ժողովրդի՝ սրբավայրերի նկատմամբ վերաբերմունքով։ Եվ այն վերաբերմունքը, որ կա Վլադիկավկազում այս տաճարի նկատմամբ, ինքնին խոսուն է։ Ես ճանաչում եմ տաճարի վանահորը, այն ծխականներին, ովքեր այցելում են` հրաշալի մարդիկ են։
Մենք Վլադիկավկազում երբեք բախումներ չենք ունեցել ոչ կրոնական, ոչ էլ որևէ այլ հողի վրա։ Հայերի և օսերի միջև ոչ մի ընդհարում երբեք չի եղել։
Ինչպես Հարավային Օսեթիայում, այնպես էլ Հայաստանում մարդկանց համար կարևոր են ընտանեկան արժեքները, ապա մենք ինչպե՞ս կարող ենք զարգանալ այլ ուղղությամբ, ասենք դեպի Եվրոպա, եթե նրանք ընտանեկան արժեքներ չունեն։ Մենք չենք կարող ինչ-որ մեկին հաճոյանալու համար հրաժարվել մեր մշակույթից, մեր ավանդույթներից, որոնք ժառանգել ենք մեր նախնիներից:
Ես շատ շնորհակալ եմ Հայաստանի ժողովրդին այն հյուրընկալության համար, այն ջերմության համար, որն այստեղ գալիս զգում են մերոնք։ Ամենամեծ երջանկությունն այն է, երբ մարդ առավոտյան շտապում է իր սիրած աշխատանքին, իսկ երեկոյան շտապում է իր սիրելի ընտանիքի մոտ: Ինձ թվում է`Հայաստանն ամեն ինչ ունի երջանիկ լինելու համար։ Մենք պետք է միասին դրան հասնենք թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում։
Տայսաևի հետ քննարկել ենք Վերին Լարսի անցակետի աշխատանքներին առնչվող խնդիրները. Հակոբյան
Լրահոս
0