00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Предпосылки вторжения Финляндии в советскую Карелию в 1921 году
15:04
23 ր
Исторический ликбез
Сопротивление СССР финскому вторжению в Карелию
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բանակցությունները փակուղի են մտել. քաղաքագետը եզրահանգումներ է արել Փաշինյանի ելույթից

© Photo / official site of the President of RA Военные посты на армянсо-азербайджанской границе
Военные посты на армянсо-азербайджанской границе - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2022
Բաժանորդագրվել
Բենիամին Մաթևոսյանի խոսքով, իրավիճակն այնքան լուրջ է, որ անգամ պատերազմից հետո բացառապես խաղաղության դարաշրջանի մասին խոսող Փաշինյանն այսօր բացահայտ խոսում է Արցախին սպառնացող ցեղասպանության մասին։
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik․ Ադրբեջանի հետ բանակցությունները փակուղի են մտել։ Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը նման տպավորություն է ստացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` նոյեմբերի 10-ի կառավարության նիստում ունեցած ելույթից, որտեղ վերջինը բազմաթիվ լուրջ մեղադրանքներ էր հնչեցրել Ադրբեջանի ու Ալիևի հասցեին։
«Ցավոք, այս բոլոր հայտարարություններն ու ամբողջ գործընթացը շատ նման է այն ամենին, ինչ մենք տեսել ենք մինչև 2020թ–ի պատերազմի մեկնարկը։ Այն ժամանակ էլ ՀՀ իշխանությունները որոշակի ակնարկներ էին անում առ այն, որ ձեռք բերված պայմանավորվածությունները չեն պահպանվում, որ կա ֆիզիկական գոյության լուրջ սպառնալիք։ Պատերազմի օրերին էլ Փաշինյանն ասում էր, որ Թուրքիան եկել է այստեղ` ավարտելու այն, ինչ սկսել է 1915թ–ին, և մենք հասկանում էինք, որ դիվանագիտական բոլոր հնարավոր լծակներն արդեն սպառված են»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետը`վերլուծելով վարչապետի ելույթի հիմնական ուղերձները։
Մաթևոսյանի խոսքով, իրավիճակն այնքան լուրջ է, որ անգամ պատերազմին հաջորդած 2 տարիներին բացառապես խաղաղության ու խաղաղության դարաշրջանի մասին խոսող Փաշինյանն այսօր բացահայտ խոսում է Արցախին սպառնացող ցեղասպանության, Ադրբեջանի` իսլամիստներին հատուկ քաղաքականության մասին։
«Քաղաքականության մեջ նման հայրենասիրական պոռթկումները, որպես կանոն, նախորդում են շատ լուրջ պատմական, քաղաքական ձախողումների»,– նկատում է քաղաքագետը` միաժամանակ եզրակացնելով, որ Փաշինյանի երեկվա ելույթը խոսում է խաղաղության դարաշրջանի քաղաքականության տապալման մասին։
Նիկոլ Փաշինյանը նաև բանակցային գործընթացի որոշ, մինչ այդ պահն անհայտ փաստեր էր բացահայտել, մասնավորապես` հայտնելով, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում հնչեցրել է Արցախի իշխանությունների առաջարկը` Արցախի շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու մասին։
Բենիամին Մաթևոսյանի համոզմամբ, Ադրբեջանն այդ առաջարկը չի ընդունել ու չի էլ ընդունի։ Բացի այդ, նրա դիտարկմամբ, Փաշինյանի այդ առաջարկն ու իր իսկ մատնանշած ցեղասպանության վտանգի առկայության փաստը հակասում են միմյանց։
«Եթե դու գեղեցիկ ձևակերպում ես տալիս Արցախի բանակի զինաթափման գաղափարին, ապա պետք է հիշեցնենք ելույթի այն հատվածը, որ Ադրբեջանը պատրաստվում է ցեղասպանություն իրականացնել։ Ի՞նչ ապառազմականացման ու զինաթափման մասին կարող է խոսք լինել, եթե դու հայտարարում ես, որ կա նոր ցեղասպանության վտանգ»,– ասաց Մաթևոսյանը։
Այդուհանդերձ, քաղաքագետը նկատում է, որ վերջին երկու տարիներին ՀՀ իշխանությունները վարում են Արցախի ոչ միայն բանակի, այլև ինստիտուցիոնալ կառույցների վերացման քաղաքականություն։
Ալիևը կոպտորեն խախտել է ուժի սպառնալիքից զերծ մնալու մասին համաձայնությունը. Փաշինյան
Հիշեցնենք` նոյեմբերի 10-ի կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծավալուն անդրադարձ էր ունեցել բանակցային գործընթացին ու Ադրբեջանի նախագահի` նոյեմբերի 8-ի հայտարարություններին։
Մասնավորապես` Փաշինյանն Ալիևին մեղադրել էր ուժի սպառնալիքից կամ դրա կիրառումից զերծ մնալու մասին Սոչիում ձեռք բերված համաձայնությունը խախտելու, Հայաստանի կոմունիկացիաների բացումից հրաժարվելու, անգամ` Արցախի դեմ նոր ցեղասպանություն նախապատրաստելու մեջ։
ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ այդ ցեղասպանության կանխման ու արցախահայության անվտանգության միակ երաշխիքն այսօր Արցախում ՌԴ խաղաղապահների ներկայությունն ու Արցախի Պաշտպանության բանակի գոյությունն է, որն Ալիևը պահանջում է լուծարել։
Լրահոս
0