00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անի համայնքը ղեկավար չունի. քաղաքական ուժերից 2-ը բոյկոտել են նիստը

© Sputnik / Armenuhi Mkhoyan Անդրանիկ նիստին ներկա էր միայն «Ազգ-համայնք» դաշինքը
Անդրանիկ նիստին ներկա էր միայն «Ազգ-համայնք» դաշինքը - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2022
Անդրանիկ նիստին ներկա էր միայն «Ազգ-համայնք» դաշինքը
Բաժանորդագրվել
Անդրանիկ նիստին ներկա էր միայն «Ազգ-համայնք» դաշինքը, չէին ներկայացել «Քաղաքացիական պայմանագիր» և «Հայկական երազանք» կուսակցությունների անդամները։
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստը, որտեղ համայնքի ղեկավար պետք է ընտրվեր, չկայացավ. քվորում չկար, քանի որ ընտրական շեմը հաղթահարած երեք ուժերից երկուսը ներկա չէին։ Քաղաքական ուժերի համաձայնության չգալու դեպքում նոր ընտրություններ են սպասվում:
Անդրանիկ նիստին ներկա էր միայն «Ազգ-համայնք» դաշինքը, չէին ներկայացել «Քաղաքացիական պայմանագիր» և «Հայկական երազանք» կուսակցությունների անդամները։
ՏԻՄ ընտրություններում քաղաքական ընտրապայքար չկար. քաղտեխնոլոգ
Ըստ ընթացակարգի՝ «Ազգ-համայնք» դաշինքը մեկ ժամ սպասեց, ապա արձանագրվեց, որ նիստն իրավազոր չէ. հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 14–ին։
««Ազգ-համայնք» դաշինքը ժողովրդի կողմից ստացած վստահության քվեն հաշվի առնելով իր պարտավորությունը կատարեց ու մասնակցեց նիստին, մյուս ուժերի մասով չեմ կարող մեկնաբանել: Օրենքի բարդությունն այնտեղ էր, որ անհրաժեշտ է 50 տոկոս + 1 ձայն՝ համայնքի ղեկավար ընտրվելու համար։ Այս բոյկոտը միայն ու միայն մեր հաղթանակը ոչնչացնելու նպատակով էր»,–լրագրողների հարցերին պատասխանելով նշեց նշեց «Ազգ-համայնք» դաշինքը ղեկավարող Արտակ Գևորգյանը:
© Sputnik / Armenuhi Mkhoyan Անդրանիկ նիստին ներկա էր միայն «Ազգ-համայնք» դաշինքը
Первое заседание новоизбранного Совета укрупненной общины Ани не состоялось из-за отсутствия кворума - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2022
Անդրանիկ նիստին ներկա էր միայն «Ազգ-համայնք» դաշինքը
Անդրադառնալով մյուս ուժերի հետ դաշինք կազմելուն Արտակ Գևորգյանը նշեց՝ թեև հենարանի կարիք չունի, իր համար կարևորը ժողովրդի քվեն է: «Դա բանակցային գործընթաց է և եթե դա արվի ի շահ քաղաքացու ու Հայաստանի Հանրապետության ես դրա մեջ խնդիր չեմ տեսնում»,-նշեց Արտակ Գևորգյանը, ով 2007 և 2011 թվականներին վերընտրվել է Մարալիկի քաղաքապետ, իսկ 2018 թվականին ընտրվել է Անի խոշորացված համայնքի ղեկավար։
Հիշեցնենք՝ Անի խոշորացված համայնքում սեպտեմբերի 25–ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին մասնակցած երեք ուժերից ոչ մեկին չէր հաջողվել 50 տոկոսից ավելի ձայն ստանալ։ Մանդատների ընդհանուր թիվը 21–ն է. «Ազգ-համայնք» դաշինքն ունի 10, ՔՊ–ն՝ 8, իսկ «Հայկական երազանքը»՝ 3 մանդատ։
© Sputnik / Armenuhi Mkhoyan Անդրանիկ նիստին ներկա էր միայն «Ազգ-համայնք» դաշինքը
Первое заседание новоизбранного Совета укрупненной общины Ани не состоялось из-за отсутствия кворума - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2022
Անդրանիկ նիստին ներկա էր միայն «Ազգ-համայնք» դաշինքը
Տեղական ինքնակառավարման մասին օրենքի համաձայն՝ համայնքի ղեկավար չընտրվելու դեպքում կարող է նշանակվել համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։
Օրենքը հնարավորություն է տալիս նաև, որ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվեն և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակվեն, եթե առաջին նիստը գումարվելուց հետո երկշաբաթյան ժամանակահատվածում համայնքի ղեկավար չի ընտրվում։
Լրահոս
0