https://arm.sputniknews.ru/20221110/rd-zu-n-ukrainaji-zinvats-uzheri-ereq-amerikjan-radivoteghvorvoshich-kajan-e-vochnchacrel-pn-51122453.html
ՌԴ ԶՈւ-ն Ուկրաինայի զինված ուժերի երեք ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայան է ոչնչացրել․ ՊՆ
ՌԴ ԶՈւ-ն Ուկրաինայի զինված ուժերի երեք ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայան է ոչնչացրել․ ՊՆ
Sputnik Արմենիա
Ռուսական ավիացիան, ինչպես նաև հրթիռային զորքերն ու հրետանին, ուկրաինացի զինվորականների և օտարերկրյա վարձկանների կառավարման երկու կետ են խոցել։ 10.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-10T16:09+0400
2022-11-10T16:09+0400
2022-11-10T16:10+0400
հրետանի
ուկրաինա
ռուսաստան
դնեպրոպետրովսկ
պատերազմ
դոնբաս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/14/39968584_0:167:1600:1067_1920x0_80_0_0_c00c6ace2774b0e9b5d4ca1050b68774.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Ռուսական հրետանին և ավիացիան ոչնչացրել են ամերիկյան հակամարտկոցային պայքարի երեք ռադիոտեղորոշիչ կայան, որոնցից օգտվում էին ուկրաինացի զինվորականները։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ՌԴ պաշտպանության նախարարը հրամայել է հետ քաշել զորքը ԽերսոնիցՆշվում է նաև, որ Դնեպրոպետրովսկի շրջանում ոչնչացվել է ռազմական տեխնիկայի վառելիքի պահեստը, իսկ Նիկոլաևի շրջանում` հրետանային զինամթերքի պահեստը։Բացի այդ, ռուսական օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան, ինչպես նաև հրթիռային զորքերն ու հրետանին ուկրաինացի զինվորականների և օտարերկրյա վարձկանների կառավարման երկու կետ են խոցել։ՊՆ-ն հայտնել է, որ ԼԺՀ-ում Ուկրաինայի զինծառայողների, նրանց աջակցող գրոհայինների և վարձկանների շրջանում կորուստները մեկ օրում կազմել են 160 մարդ:Ուկրաինական ստորաբաժանումները կանգնեցվել և ցրվել են պաշտպանության գծի հեռավոր մատույցներում։ Ոչնչացվել են ավելի քան 90 ուկրաինացի զինծառայողներ և գրոհայիններ, մեկ տանկ և չորս մարտական զրահապատ մեքենա։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 259-րդ օրը։
ուկրաինա
դնեպրոպետրովսկ
դոնբաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/14/39968584_94:0:1517:1067_1920x0_80_0_0_e4841c00d710247e0331600831915828.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հրետանի, ուկրաինա, ռուսաստան, դնեպրոպետրովսկ, պատերազմ, դոնբաս
հրետանի, ուկրաինա, ռուսաստան, դնեպրոպետրովսկ, պատերազմ, դոնբաս
ՌԴ ԶՈւ-ն Ուկրաինայի զինված ուժերի երեք ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայան է ոչնչացրել․ ՊՆ
16:09 10.11.2022 (Թարմացված է: 16:10 10.11.2022) Ռուսական ավիացիան, ինչպես նաև հրթիռային զորքերն ու հրետանին, ուկրաինացի զինվորականների և օտարերկրյա վարձկանների կառավարման երկու կետ են խոցել։
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Ռուսական հրետանին և ավիացիան ոչնչացրել են ամերիկյան հակամարտկոցային պայքարի երեք ռադիոտեղորոշիչ կայան, որոնցից օգտվում էին ուկրաինացի զինվորականները։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Նշվում է նաև, որ Դնեպրոպետրովսկի շրջանում ոչնչացվել է ռազմական տեխնիկայի վառելիքի պահեստը, իսկ Նիկոլաևի շրջանում` հրետանային զինամթերքի պահեստը։
Բացի այդ, ռուսական օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան, ինչպես նաև հրթիռային զորքերն ու հրետանին ուկրաինացի զինվորականների և օտարերկրյա վարձկանների կառավարման երկու կետ են խոցել։
«Օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան, հրթիռային զորքերն ու հրետանին մեկ օրում խոցել են Ուկրաինայի զինված ուժերի կառավարման երկու կետ, Նիկոլաև քաղաքի և Խերսոնի շրջանի Սուխոյ Ստավոկ բնակավայրի շրջաններում` օտարերկրյա վարձկանների, ինչպես նաև 46 հրետանային ստորաբաժանումներ կրակային դիրքերում, կենդանի ուժ ու ռազմական տեխնիկա 153 շրջաններում», - նշված է հաղորդագրության մեջ:
ՊՆ-ն հայտնել է, որ ԼԺՀ-ում Ուկրաինայի զինծառայողների, նրանց աջակցող գրոհայինների և վարձկանների շրջանում կորուստները մեկ օրում կազմել են 160 մարդ:
Ուկրաինական ստորաբաժանումները կանգնեցվել և ցրվել են պաշտպանության գծի հեռավոր մատույցներում։ Ոչնչացվել են ավելի քան 90 ուկրաինացի զինծառայողներ և գրոհայիններ, մեկ տանկ և չորս մարտական զրահապատ մեքենա։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 259-րդ օրը։