https://arm.sputniknews.ru/20221110/kvojughu-vnasvelu-pattsharvov-nerqin-charbakhum-mvot-20-gerezmanateghi-ancel-e-eghegneri-tak-51122853.html
Կոյուղու վնասվելու պատճառով Ներքին Չարբախում մոտ 20 գերեզմանատեղի անցել է եղեգների տակ
Կոյուղու վնասվելու պատճառով Ներքին Չարբախում մոտ 20 գերեզմանատեղի անցել է եղեգների տակ
Sputnik Արմենիա
Երևանի քաղաքապետարանում նշում են, որ խնդիրն ավելի քան տասը տարվա պատմություն ունի: 10.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-10T16:26+0400
2022-11-10T16:26+0400
2022-11-10T16:45+0400
կոյուղի
երևան
գերեզման
տեսանյութ
տեսանյութեր մամուլի կենտրոնից
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/0a/51124296_0:0:1600:900_1920x0_80_0_0_8c84694114466aa66e478054ee0930de.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Կոյուղու վնասվելու պատճառով Ներքին Չարբախի գերեզմանատանը մոտ 20 գերեզմանատեղի անցել է եղեգների տակ։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից նշում են, որ խնդիրն ավելի քան տասը տարվա պատմություն ունի: Նրանք նախաձեռնել էին տարածքի մաքրում, սակայն խողովակաշարի վերականգնումն ու կոյուղատարի սպասարկումը «Վեոլիա ջուր» ընկերության տիրույթում է:««Վեոլիա ջուր» ընկերությունն է պատը դրել, որ կոյուղաջուրը գերեզմանատեղիներ չհոսի, մինչև հետագայում իրենք մրցույթով խնդիրը լուծեն: Մեր կողմից էլ հետագայում հսկողություն կսահմանվի, որ այդպիսի դեպք չկրկնվի»,-նշում է «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Հրաչյա Նազարյանը:Հաղորդագրությունում նշվում է, որ ՀՈԱԿ-ը դեռ ամիսներ առաջ հողաթմբով պատնեշել էր ջրի հոսքը, բայց մի գիշերում այն կրկին բացվել էր։ Այն հոսում, լցվում էր հարակից Արարատի մարզի մշակովի հողատարածքներ: Հարակից տարածքների բնակիչներն էլ ասում են, որ նախկինում իրենց տարածքը ոռոգել են հենց այդ ջրով:
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Երևանի Ներքին Չարբախի գերեզմանատան տարածքով անցնող կոյուղու վնասման պատճառով 20 գերեզմանատեղ ամբողջությամբ ծածկվել է
Sputnik Արմենիա
Երևանի Ներքին Չարբախի գերեզմանատան տարածքով անցնող կոյուղու վնասման պատճառով 20 գերեզմանատեղ ամբողջությամբ ծածկվել է
2022-11-10T16:26+0400
true
PT2M12S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/0a/51124296_200:0:1400:900_1920x0_80_0_0_e4bd3a046f262bbc279ebe908df0a889.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կոյուղի, երևան, գերեզման, տեսանյութ, տեսանյութեր մամուլի կենտրոնից
կոյուղի, երևան, գերեզման, տեսանյութ, տեսանյութեր մամուլի կենտրոնից
Կոյուղու վնասվելու պատճառով Ներքին Չարբախում մոտ 20 գերեզմանատեղի անցել է եղեգների տակ
16:26 10.11.2022 (Թարմացված է: 16:45 10.11.2022) Երևանի քաղաքապետարանում նշում են, որ խնդիրն ավելի քան տասը տարվա պատմություն ունի:
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Կոյուղու վնասվելու պատճառով Ներքին Չարբախի գերեզմանատանը մոտ 20 գերեզմանատեղի անցել է եղեգների տակ։ Տեղեկությունը հայտնում է
Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Ներքին Չարբախի գերեզմանատան տարածքով է անցնում Երևանի գլխավոր կոյուղատար համակարգը: Հսկայական խողովակների վնասվելու պատճառով կոյուղաջուրը լցվել է հարակից գերեզմաններ ու ամբողջությամբ ծածկել: Ճահճացած տարածքին մոտենալն անհնար է»,– ասված է հաղորդագրությունում:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից նշում են, որ խնդիրն ավելի քան տասը տարվա պատմություն ունի: Նրանք նախաձեռնել էին տարածքի մաքրում, սակայն խողովակաշարի վերականգնումն ու կոյուղատարի սպասարկումը «Վեոլիա ջուր» ընկերության տիրույթում է:
««Վեոլիա ջուր» ընկերությունն է պատը դրել, որ կոյուղաջուրը գերեզմանատեղիներ չհոսի, մինչև հետագայում իրենք մրցույթով խնդիրը լուծեն: Մեր կողմից էլ հետագայում հսկողություն կսահմանվի, որ այդպիսի դեպք չկրկնվի»,-նշում է «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Հրաչյա Նազարյանը:
Հաղորդագրությունում նշվում է, որ ՀՈԱԿ-ը դեռ ամիսներ առաջ հողաթմբով պատնեշել էր ջրի հոսքը, բայց մի գիշերում այն կրկին բացվել էր։ Այն հոսում, լցվում էր հարակից Արարատի մարզի մշակովի հողատարածքներ: Հարակից տարածքների բնակիչներն էլ ասում են, որ նախկինում իրենց տարածքը ոռոգել են հենց այդ ջրով: