00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Պոլիէթիլենային տոպրակը պետք է այնքան թանկ լինի, որ մարդիկ չգնեն. բնապահպան

Ինչպես ազատվել պոլիէթիլենային տոպրակներից. Բնապահպանն առաջարկում է անցնել խիստ մեթոդների։
Բաժանորդագրվել
Բնապահպան Սիլվա Ադամյանը անհեթեթ է համարում Շրջակա միջավայրի նախարարության` քաղաքացիներին անվճար կտորե տոպրակներ բաժանելու ակցիան։
Ավելի հիմար որոշում հնարավոր չէր մտածել, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը`ընդգծելով, որ մեկ անգամ կտորե տոպրակ բաժանելով խնդիրը չի լուծվի, հիմնավոր որոշումներ են պետք` պոլիէթիլենային տոպրակներից հրաժարվելու համար։ Կտորից տոպրակներով էլ, ըստ Ադամյանի, հարցը չի լուծվի. միշտ չէ, որ հարմար է այն պայուսակում պահել։
Նշենք, որ Շրջակա միջավայրի նախարարությունը պոլիէթիլենի օգտագործման ծավալները նվազեցնելու և բազմակի օգտագործման պայուսակներին անցնելու նպատակով առաջիկայում մոտ 300 000 կտորե տոպրակ անվճար կբաժանի Հայաստանի քաղաքացիներին։ Տեղեկությունը հրապարակվել է նախարարության ֆեյսբուքյան էջում։
Բնապահպանը նշում է, որ գերատեսչության կողմից արգելված տոպրակները գրեթե բոլոր փոքր խանութներում օգտագործում են, վերահսկողություն չկա։ Նախարարության որոշումները ոչ մի խնդրի լուծման չեն բերել։
«Պետք է պոլիէթիլենային տոպրակներն այնքան թանկ վաճառվեն, որ մարդը չցանկանա դա գնել։ 60 դրամը ցածր գին է, ամեն անգամ խանութ մտնելիս գնում են նորը, հետո բոլոր տոպրակները հայտնվում են աղբավայրում։ Մարդկանց պետք է փաստի առաջ կանգնեցնել, ինչպես Եվրոպայում է. պոլիէթիլենային տոպրակներ չկան, եթե տոպրակ են ուզում` պետք է մի քանի անգամ թանկ վճարեն»,–ասում է Ադամյանը։
Ադամյանի կարծիքով, կտրուկ քայլերի կարիք կա. պետք է վերացվի պոլիէթիլենային տոպրակների վաճառքը, պոլիէթիլենային տոպրակների արտադրությունն էլ ընդհանրապես դադարեցվի։ Մյուս կողմից էլ նա նշում է, որ արտադրողներն էլ իրենց խնդիրներն ունեն. երկարաժամկետ վարկեր են վերցրել արտադրության համար և չեն կարող դադարեցնել գործունեությունը։ Քննարկվել է նաև դրանց լուծվող տոպրակների արտադրության վերափոխելու տարբերակը, սակայն հարցն այդպես էլ մնացել է։
Ըստ բնապահպանի, ձեռնտու չէ նաև թղթե տոպրակների գործածումը, քանի որ դա էլ նոր բնապահպանական խնդիրներ կարող է առաջացնել. անտառները կհայտնվեն ռիսկի գոտում։ Ադամյանը կարծիքով` այլ հարց է, որ կազմակերպվի թղթի վերմշակման արտադրություն, որպեսզի ոչ թե անտառները տուժեն, այլ արդեն օգտագործված թղթից ստանան նոր տոպրակներ։ Դրան գումարած՝ լուծվող տոպրակների արտադրությունը պետք է բերել մեր երկիր։
Ստուգվում են անխտիր բոլոր սուպերմարկետները. Սաֆարյանը` պոլիէթիլենային տոպրակների մասին
Ադամյանը համազված է՝ այս երկու քալերի իրականացման դեպքում հնարավոր կլինի հրաժարվել պոլիէթիլենային տոպրակներից։
Հիշեցնենք, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից օրենսդրական նախաձեռնությամբ 2022 թվականի հունվարի 1-ից հանրապետության տարածքում առևտրի կետերում արգելված է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը։
Լրահոս
0