https://arm.sputniknews.ru/20221110/haravajin-kvovkasum-ev-hhum-arka-anvtangajin-martahraverneri-harcy-qnnarkel-en-litvajum-51093437.html
Հարավային Կովկասում և ՀՀ–ում առկա անվտանգային մարտահրավերների հարցը քննարկել են Լիտվայում
Հարավային Կովկասում և ՀՀ–ում առկա անվտանգային մարտահրավերների հարցը քննարկել են Լիտվայում
Sputnik Արմենիա
ՀՀ ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով է մեկնել Լիտվա։ 10.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-10T09:31+0400
2022-11-10T09:31+0400
2022-11-10T09:45+0400
արմեն գրիգորյան
լիտվա
անվտանգության խորհուրդ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/0a/51093178_0:105:818:565_1920x0_80_0_0_9471c902c6cd9a63ae220dbd846d8202.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Հարավային Կովկասում ու Հայաստանի շուրջ առկա անվտանգային մարտահրավերների հարցը ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը քննարկել է լիտվացի գործընկերների հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԽ մամուլի ծառայությունը։Նշվում է, որ Լիտվայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 9-ին հանդիպել է Լիտվայի Ազգային անվտանգության նախագահի գլխավոր խորհրդատու Կեստուտիս Բուդրիսի, Լիտվայի վարչապետի՝ Արևելյան հարևանության և ժողովրդավարության խթանման հարցերով խորհրդատու Գալինա Վաշչենկայտեի և Լիտվայի Արտաքին գործերի փոխնախարար Մանտաս Ադոմենասի հետ:Հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային ու տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-լիտվական երկկողմ օրակարգին վերաբերող մի շարք հարցերի և մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ:Հիշեցնենք` նոյեմբերի 8-10-ը ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով լինելու էր Լեհաստանի Հանրապետությունում, Նիդեռլանդների Թագավորությունում և Լիտվայի Հանրապետությունում:Այսօր ՀՀ ԱԽ քարտուղարի այցն ավարտվում է։
լիտվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/0a/51093178_63:95:756:615_1920x0_80_0_0_ca043edf07f58526f9af709f1ae0be48.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արմեն գրիգորյան, լիտվա, անվտանգության խորհուրդ, հայաստան
արմեն գրիգորյան, լիտվա, անվտանգության խորհուրդ, հայաստան
Հարավային Կովկասում և ՀՀ–ում առկա անվտանգային մարտահրավերների հարցը քննարկել են Լիտվայում
09:31 10.11.2022 (Թարմացված է: 09:45 10.11.2022) ՀՀ ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով է մեկնել Լիտվա։
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Հարավային Կովկասում ու Հայաստանի շուրջ առկա անվտանգային մարտահրավերների հարցը ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը քննարկել է լիտվացի գործընկերների հետ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ԱԽ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Լիտվայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 9-ին հանդիպել է Լիտվայի Ազգային անվտանգության նախագահի գլխավոր խորհրդատու Կեստուտիս Բուդրիսի, Լիտվայի վարչապետի՝ Արևելյան հարևանության և ժողովրդավարության խթանման հարցերով խորհրդատու Գալինա Վաշչենկայտեի և Լիտվայի Արտաքին գործերի փոխնախարար Մանտաս Ադոմենասի հետ:
Հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային ու տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։
«Գրիգորյանը զրուցակիցներին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված անվտանգային մարտահրավերները և դրանց լուծման ուղղությամբ Հայաստանի տեսակետներն ու դիրքորոշումները»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-լիտվական երկկողմ օրակարգին վերաբերող մի շարք հարցերի և մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ:
Հիշեցնենք`
նոյեմբերի 8-10-ը ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով լինելու էր Լեհաստանի Հանրապետությունում, Նիդեռլանդների Թագավորությունում և Լիտվայի Հանրապետությունում:
Այսօր ՀՀ ԱԽ քարտուղարի այցն ավարտվում է։