00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀԱՊԿ-ի ռազմական կոմիտեն քննարկել է հակազդեցությունը նոր մարտահրավերներին և սպառնալիքներին

© Sputnik / Михаил ВоскресенскийՀԱՊԿ անդամ երկրների դրոշները
ՀԱՊԿ անդամ երկրների դրոշները - Sputnik Արմենիա, 1920, 10.11.2022
Բաժանորդագրվել
Նիստի շրջանակում մտքեր են փոխանակվել Հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ:
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմական կոմիտեն տեսակոնֆերանսի ռեժիմով նիստ է անցկացրել, քննարկել հակազդեցությունը նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին:
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը կկայանա նոյեմբերի 23-ին Երևանում
«Նիստին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբների պատվիրակությունները, ինչպես նաև ՀԱՊԿ միացյալ շտաբի ու քարտուղարության ներկայացուցիչները», - նշել են գերատեսչությունում:
Նիստի շրջանակնում մտքեր են փոխանակվել Հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմաքաղաքական իրադրության, նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու միջոցառումների, ինչպես նաև միութենական դաշինքի պետությունների պաշտպանական գերատեսչությունների փոխգործակցության արդիական հարցերի շուրջ:
ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը հանդես է եկել զեկույցով, որում նշել է, որ ՀԱՊԿ խաղաղապահ ներուժի ներդրումը ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեության մեջ կարևորագույն խնդիրներից է: Այս կապակցությամբ հաստատվել է ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի խաղաղապահ գումարտակի տիպային կառուցվածքը, որը համապատասխանում է ՄԱԿ-ի պահանջներին։
ՀԱՊԿ-ի միացյալ շտաբին հանձնարարվել է ձևավորել զորավարժարանների և ուսումնական կենտրոնների ցանկ՝ ապահովելու ՀԱՊԿ-ի ԽՈւ-ի նախապատրաստումը, մշակել փաստաթղթեր ռազմական դիտորդների, ՄԱԿ-ի շտաբների սպաների և ՀԱՊԿ-ի ԽՄՈւ-ի միացյալ հրամանատարության սպաների վերապատրաստման դասընթացներում ընդունելության կարգի վերաբերյալ, ինչպես նաև առաջարկություններ պատրաստել միջազգային թռիչքների վերաբերյալ համաձայնագրերում փոփոխություններ կատարելու մասին:
Նշվում է, որ ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի աշխատանքի արդյունքը եղել է ՀԱՊԿ Ռազմական կոմիտեի անցկացման արձանագրության համաձայնեցումը:
Լրահոս
0