https://arm.sputniknews.ru/20221110/hajtni-e-vovqer-hajastany-knerkajacnen-sambvoji-ashkharhi-arajnutjunum-51123097.html
Հայտնի է` ովքեր Հայաստանը կներկայացնեն սամբոյի աշխարհի առաջնությունում
Հայտնի է` ովքեր Հայաստանը կներկայացնեն սամբոյի աշխարհի առաջնությունում
Sputnik Արմենիա
Հայաստանը ներկայացնող մարզիկներն արդեն Ղրղզստան են մեկնել։ 10.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-10T16:16+0400
2022-11-10T16:16+0400
2022-11-10T16:18+0400
հայաստան
սպորտ
սամբո
ղրղզստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/0e/49790575_0:0:1920:1080_1920x0_80_0_0_e55a2ad24aa71948c84312bef8edc534.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 8 մարզիկներ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։Առաջնությունը նոյեմբերի 11-13-ը կանցկացվի Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում։Ղրղզստան են մեկնել նաև մարզիչներ Վովիկ Խոջայանը, Էռնեստ Միրզոյանը, մրցավար Ազատ Անդրյանը: Պատվիրակությունը գլխավորում է ՀՍՖ նախագահ Միքայել Հայրապետյանը:Ըստ նախնական հայտերի՝ սպասվում է շուրջ 50 երկրի մասնակցություն: Ռուսաստանը, Բելառուսը, Ֆրանսիան, համաձայն Սամբոյի միջազգային ֆեդերացիայի գործկոմի որոշման, կմասնակցեն FIAS դրոշի ներքո:Այս տարի խաղարկվելու է մարզական սամբոյի կանանց և տղամարդկանց, մարտական սամբոյի տղամարդկանց 7-ական քաշերում մեդալների 21 հավաքածու:Սամբոյի պատմության ընթացքում առաջին անգամ ներկայանալու է նաև փախստականների հավաքականը մեկ մարզիկով. Մարիա Ամյուլինա Գեդեսը, որը ժամանակին Վենեսուելայի հավաքականի կազմում երիտասարդական առաջնության բրոնզե մեդալ է նվաճել, փախստականի կարգավիճակ է ստացել Ֆրանսիայում:Նշենք, որ սպորտի պատմության մեջ առաջին անգամ փախստականների հավաքականը ներկայացել է 2016-ին Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերում:Առաջնության ընթացքին կարելի է հետևել FIAS պաշտոնական կայքով:Հայ ըմբիշները 4 մեդալ են նվաճել Էստոնիայում
ղրղզստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/0e/49790575_332:0:1772:1080_1920x0_80_0_0_86d87bbc70eb72ec2de986132326f675.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սպորտ , սամբո, ղրղզստան
հայաստան, սպորտ , սամբո, ղրղզստան
Հայտնի է` ովքեր Հայաստանը կներկայացնեն սամբոյի աշխարհի առաջնությունում
16:16 10.11.2022 (Թարմացված է: 16:18 10.11.2022) Հայաստանը ներկայացնող մարզիկներն արդեն Ղրղզստան են մեկնել։
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 8 մարզիկներ։ Տեղեկությունը հայտնում է
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։
«Հայաստանը մարզական սամբոյում կներկայացնեն Տիգրան Կիրակոսյանը (58 կգ), Մաքսիմ Մանուկյանը (64 կգ), Կառլեն Մահինյանը (71կգ), Ալեքսան Ստեփանյանը (79 կգ), Դավիթ Գրիգորյանը (88 կգ), Արսեն Խանջյանը (98 կգ): Իսկ մարտական սամբոյում հանդես կգան Ավետիք Պողոսյանը (79կգ) և Արման Ավանեսյանը (98 կգ)»,-նշված է հաղորդագրության մեջ։
Առաջնությունը նոյեմբերի 11-13-ը կանցկացվի Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում։
Ղրղզստան են մեկնել նաև մարզիչներ Վովիկ Խոջայանը, Էռնեստ Միրզոյանը, մրցավար Ազատ Անդրյանը: Պատվիրակությունը գլխավորում է ՀՍՖ նախագահ Միքայել Հայրապետյանը:
Ըստ նախնական հայտերի՝ սպասվում է շուրջ 50 երկրի մասնակցություն: Ռուսաստանը, Բելառուսը, Ֆրանսիան, համաձայն Սամբոյի միջազգային ֆեդերացիայի գործկոմի որոշման, կմասնակցեն FIAS դրոշի ներքո:
Այս տարի խաղարկվելու է մարզական սամբոյի կանանց և տղամարդկանց, մարտական սամբոյի տղամարդկանց 7-ական քաշերում մեդալների 21 հավաքածու:
Սամբոյի պատմության ընթացքում առաջին անգամ ներկայանալու է նաև փախստականների հավաքականը մեկ մարզիկով. Մարիա Ամյուլինա Գեդեսը, որը ժամանակին Վենեսուելայի հավաքականի կազմում երիտասարդական առաջնության բրոնզե մեդալ է նվաճել, փախստականի կարգավիճակ է ստացել Ֆրանսիայում:
Նշենք, որ սպորտի պատմության մեջ առաջին անգամ փախստականների հավաքականը ներկայացել է 2016-ին Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերում:
Առաջնության ընթացքին կարելի է հետևել FIAS պաշտոնական կայքով: