https://arm.sputniknews.ru/20221110/hajastany-2-duduk-knviri-zhnevi-azgagrutjan-tangaranin-51115030.html
Հայաստանը 2 դուդուկ կնվիրի Ժնևի ազգագրության թանգարանին
Հայաստանը 2 դուդուկ կնվիրի Ժնևի ազգագրության թանգարանին
Sputnik Արմենիա
Հայկական դուդուկը 2008 թվականին գրանցվել է մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։ 10.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-10T14:42+0400
2022-11-10T14:42+0400
2022-11-10T14:46+0400
հայաստան
դուդուկ
թանգարան
https://cdn.am.sputniknews.ru/img/204/76/2047600_0:85:1600:985_1920x0_80_0_0_62faa8a0a0895921491df8495dc3b8dd.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը Ժնևի ազգագրության թանգարանին 2 դուդուկ կնվիրի ցուցադրության նպատակով։ Որոշումը կայացվեց կառավարության այսօրվա նիստում։Պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ժնևում` Շվեյցարիայի Հայաստանի դեսպանության և Ժնևի ազգագրության թանգարանի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ։«Ազգային նվագարանների վերականգնման և զարգացման հիմնադրամը» իրականացրել է ազգային նվագարանների պատրաստման և կիրառման ուսուցման ծրագիր, որի շրջանակում 9 նվագարան է պատրաստել (2 քամանչա՝ պատյանով, 2 քանոն՝ պատյանով, 3 դուդուկ՝ պատյանով, 2 բլուլ՝ պատյանով) և հանձնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությունը հանրահռչակելու համար արտերկրի երաժշտական թանգարաններին նվիրելու նպատակով: Նշված մշակութային առարկաները ընդգրկված չեն Հայաստանի Հանրապետության մշակութային արժեքների պահոցների ցուցակում:Դուդուկ նվագող ու հայերեն բանաստեղծություններ գրող հրեան կամ սեր առաջին հայացքիցԱյս պահին Ժնևի ազգագրության թանգարանում ցուցադրվում են վրացական դուդուկներ, իսկ 2023 թ.-ին Ադրբեջանը ՅՈւՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցման է ներկայացրել «Բալաբան/մեյի արհեստագործությունը և կատարողական արվեստը» հայտը, որը կառուցվածքով դուդուկին նման երաժշտական գործիք է:Ժնևի ազգագրության թանգարանին երկու դուդուկի նվիրաբերումը նպատակային է, քանի որ նվիրաբերման գործընթացի իրականացմամբ ապահովվում է համաշխարհային քաղաքակրթության համատեքստում հայկական հնագույն մշակութային ժառանգության միջազգային հանրահռչակումը, ինքնության առկայությունն ու արժևորումը, ինչպես նաև ուղղված է մեր տարածաշրջանի հարևան երկրների կողմից հայկական դուդուկի մշակութային պատկանելության հնարավոր յուրացման սպառնալիքները չեզոքացնելուն:Ժնևի ազգագրության թանգարանին դուդուկներ նվիրելը կնպաստի նշյալ թանգարանի այցելուների մոտ գործիքի ծագման երկրի վերաբերյալ հետաքրքրության բարձրացմանը և կխթանի զբոսաշրջության ցուցանիշների աճը, որն էլ իր հերթին կանդրադառնա տնտեսական կամ սոցիալական խնդիրների արդյունավետ լուծման վրա:ՀՀ-ում ավելի ու ավելի քիչ թվով մարդիկ են ուզում սովորել կոնսերվատորիայում. Վարդան Աճեմյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/204/76/2047600_88:0:1512:1068_1920x0_80_0_0_8bdf44106ccd2796a78cfac7e44e2176.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, դուդուկ, թանգարան
հայաստան, դուդուկ, թանգարան
Հայաստանը 2 դուդուկ կնվիրի Ժնևի ազգագրության թանգարանին
14:42 10.11.2022 (Թարմացված է: 14:46 10.11.2022) Հայկական դուդուկը 2008 թվականին գրանցվել է մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը Ժնևի ազգագրության թանգարանին 2 դուդուկ կնվիրի ցուցադրության նպատակով։ Որոշումը կայացվեց կառավարության այսօրվա նիստում։
Պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ժնևում` Շվեյցարիայի Հայաստանի դեսպանության և Ժնևի ազգագրության թանգարանի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ։
«Ազգային նվագարանների վերականգնման և զարգացման հիմնադրամը» իրականացրել է ազգային նվագարանների պատրաստման և կիրառման ուսուցման ծրագիր, որի շրջանակում 9 նվագարան է պատրաստել (2 քամանչա՝ պատյանով, 2 քանոն՝ պատյանով, 3 դուդուկ՝ պատյանով, 2 բլուլ՝ պատյանով) և հանձնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությունը հանրահռչակելու համար արտերկրի երաժշտական թանգարաններին նվիրելու նպատակով: Նշված մշակութային առարկաները ընդգրկված չեն Հայաստանի Հանրապետության մշակութային արժեքների պահոցների ցուցակում:
Այս պահին Ժնևի ազգագրության թանգարանում ցուցադրվում են վրացական դուդուկներ, իսկ 2023 թ.-ին Ադրբեջանը ՅՈւՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցման է ներկայացրել «Բալաբան/մեյի արհեստագործությունը և կատարողական արվեստը» հայտը, որը կառուցվածքով դուդուկին նման երաժշտական գործիք է:
Ժնևի ազգագրության թանգարանին երկու դուդուկի նվիրաբերումը նպատակային է, քանի որ նվիրաբերման գործընթացի իրականացմամբ ապահովվում է համաշխարհային քաղաքակրթության համատեքստում հայկական հնագույն մշակութային ժառանգության միջազգային հանրահռչակումը, ինքնության առկայությունն ու արժևորումը, ինչպես նաև ուղղված է մեր տարածաշրջանի հարևան երկրների կողմից հայկական դուդուկի մշակութային պատկանելության հնարավոր յուրացման սպառնալիքները չեզոքացնելուն:
Ժնևի ազգագրության թանգարանին դուդուկներ նվիրելը կնպաստի նշյալ թանգարանի այցելուների մոտ գործիքի ծագման երկրի վերաբերյալ հետաքրքրության բարձրացմանը և կխթանի զբոսաշրջության ցուցանիշների աճը, որն էլ իր հերթին կանդրադառնա տնտեսական կամ սոցիալական խնդիրների արդյունավետ լուծման վրա: