https://arm.sputniknews.ru/20221110/hajastann-arajikajum-adrbejanin-nvor-arajark-knerkajacni-pashinjan--51103882.html
Հայաստանն առաջիկայում Ադրբեջանին նոր առաջարկ կներկայացնի. Փաշինյան
Հայաստանն առաջիկայում Ադրբեջանին նոր առաջարկ կներկայացնի. Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը հայտարարեց, որ Հայաստանը բացի առաջիկայում ներկայացվելիք առաջարկից նաև մեկ այլ` «լրացուցիչ առաջարկ էլ ունի»։ 10.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-10T12:07+0400
2022-11-10T12:07+0400
2022-11-16T17:31+0400
նիկոլ փաշինյան
իլհամ ալիև
ապաշրջափակում
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/2207/10/22071055_0:52:1000:615_1920x0_80_0_0_18f336b68481213164768767459bd302.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Հայաստանն առաջիկայում Ադրբեջանին նոր առաջարկ կներկայացնի նոր ճանապարհների կառուցման վերաբերյալ։ Այս մասին այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց կառավարության նիստում` անդրադառնալով Ադրբեջանի հետ կոմունիկացիաների վերաբացման պայմանավորվածության գործընթացին։Նշենք, որ հունիսի 28-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքային խումբը՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի մասնակցությամբ, կարողացել է մերձեցնել Երևանի և Բաքվի դիրքորոշումները բազմաթիվ հարցերի շուրջ, որոնք կապված են, մասնավորապես, սահմանային և մաքսային հսկողության հետ:Իսկ մայիսի 22-ին Բրյուսելում հանդիպել էին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։ Համատեղ քննարկման արդյունքում պայմանավորվածություններ էին ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ:Քննարկման առարկա էին դարձել նաև երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի նախապատրաստություններին, հումանիտար խնդիրներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր:Հարցի ուղղությամբ, սակայն, կոնկրետ քայլեր դեռևս չկան։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2207/10/22071055_56:0:945:667_1920x0_80_0_0_8341e7633a5e5ef3b22c6af2ad49027a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, իլհամ ալիև, ապաշրջափակում, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
նիկոլ փաշինյան, իլհամ ալիև, ապաշրջափակում, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
Հայաստանն առաջիկայում Ադրբեջանին նոր առաջարկ կներկայացնի. Փաշինյան
12:07 10.11.2022 (Թարմացված է: 17:31 16.11.2022) ՀՀ վարչապետը հայտարարեց, որ Հայաստանը բացի առաջիկայում ներկայացվելիք առաջարկից նաև մեկ այլ` «լրացուցիչ առաջարկ էլ ունի»։
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Հայաստանն առաջիկայում Ադրբեջանին նոր առաջարկ կներկայացնի նոր ճանապարհների կառուցման վերաբերյալ։ Այս մասին այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց կառավարության նիստում` անդրադառնալով Ադրբեջանի հետ կոմունիկացիաների վերաբացման պայմանավորվածության գործընթացին։
«Ադրբեջանի ղեկավարն ինքն է հրաժարվում նոր կոմունիկացիաների կառուցման առաջարկից, որը ՀՀ–ն գրավոր ձևակերպել և Ադրբեջանին է փոխանցել դեռևս 2021թ–ի դեկտեմբերին։ Ընդ որում` մենք պատրաստվում ենք առաջիկայում այս թեմայով նոր առաջարկ ներկայացնել։ Եվ, ընդ որում, մենք այս թեմայով ևս մեկ` լրացուցիչ առաջարկ ունենք»,– հայտարարեց Փաշինյանը` չբացահայտելով նոր առաջարկի մանրամասները։
Նշենք, որ հունիսի 28-ին ՀՀ փոխվարչապետ
Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքային խումբը՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի մասնակցությամբ, կարողացել է մերձեցնել Երևանի և Բաքվի դիրքորոշումները բազմաթիվ հարցերի շուրջ, որոնք կապված են, մասնավորապես, սահմանային և մաքսային հսկողության հետ:
Իսկ մայիսի 22-ին Բրյուսելում
հանդիպել էին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։ Համատեղ քննարկման արդյունքում
պայմանավորվածություններ էին ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ:
Քննարկման առարկա էին դարձել նաև երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի նախապատրաստություններին, հումանիտար խնդիրներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր:
Հարցի ուղղությամբ, սակայն, կոնկրետ քայլեր դեռևս չկան։