https://arm.sputniknews.ru/20221110/adrbejany-amen-kerp-dzgdzgum-e-16-anhet-koratsneri-marminnery-veradardznel-pashinjan-51103964.html
Ադրբեջանը ամեն կերպ ձգձգում է 16 անհետ կորածների մարմինների վերադարձը. Փաշինյան
Ադրբեջանը ամեն կերպ ձգձգում է 16 անհետ կորածների մարմինների վերադարձը. Փաշինյան
Sputnik Արմենիա
Փաշինյանը հայտնեց, որ Ադրբեջանը որևէ կերպ չի համաձայնում անհետ կորած համարվող տղաների մարմինները վերադարձնել հայկական կողմին։ 10.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-10T12:08+0400
2022-11-10T12:08+0400
2022-11-10T12:14+0400
նիկոլ փաշինյան
անհետ կորած
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/15/50158503_0:36:1600:936_1920x0_80_0_0_06dd2800d3ced00eed91d291084c03f7.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետևանքով Հայաստանը 16 անհետ կորած ունի, և այդ տղաների մարմինները գտնվում են ադրբեջանական տիրապետության ներքո հայտնված տարածքներում։ Կառավարության նիստում նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նրա խոսքով` 2020-ից ի վեր հայկական կողմն Ադրբեջանին է վերադարձրել առաջին պատերազմի անհետ կորածների 130 մարմիններ և ակտիվորեն շարունակում է այդ ուղղությամբ աշխատանքը։Միաժամանակ, ըստ Փաշինյանի, Ադրբեջանը շարունակաբար խախտում է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ` ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակման կետը` շարունակելով կալանքի տակ պահել ՀՀ բազմաթիվ քաղաքացիների և փորձելով այս խնդիրը դարձնել մանր սակարկության առարկա։Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:Ադրբեջանական ստորաբաժանումները մնում են Ջերմուկի մատույցներում. Վայոց Ձորի մարզպետՍեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/15/50158503_177:0:1600:1067_1920x0_80_0_0_e2d81c07b5c274d36f8c36b95cebc2c8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, անհետ կորած, ադրբեջան
նիկոլ փաշինյան, անհետ կորած, ադրբեջան
Ադրբեջանը ամեն կերպ ձգձգում է 16 անհետ կորածների մարմինների վերադարձը. Փաշինյան
12:08 10.11.2022 (Թարմացված է: 12:14 10.11.2022) Փաշինյանը հայտնեց, որ Ադրբեջանը որևէ կերպ չի համաձայնում անհետ կորած համարվող տղաների մարմինները վերադարձնել հայկական կողմին։
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետևանքով Հայաստանը 16 անհետ կորած ունի, և այդ տղաների մարմինները գտնվում են ադրբեջանական տիրապետության ներքո հայտնված տարածքներում։ Կառավարության նիստում նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ադրբեջանը բոլոր մեթոդներով ձգձգում է 16 զոհերի մարմինները վերադարձնելը։ Միաժամանակ, Ադրբեջանը շարունակաբար շահարկման առարկա է դարձնում անհետ կորած անձանց թեման` փորձ անելով ներկայացնել, թե նման խնդիր միայն ինքն ունի, և Հայաստանը դեստրուկտիվ է հումանիտար այս հարցի լուծման համատեքստում։ Մինչդեռ, ՀՀ համար սա նույնքան հրատապ խնդիր է»,–ասաց Փաշինյանը` հավելելով, որ Ղարաբաղյան առաջին պատերազմից Հայաստանից անհետ կորածների թիվը 777 է, իսկ 44-օրյա պատերազմից` 203։
Նրա խոսքով` 2020-ից ի վեր հայկական կողմն Ադրբեջանին է վերադարձրել առաջին պատերազմի անհետ կորածների 130 մարմիններ և ակտիվորեն շարունակում է այդ ուղղությամբ աշխատանքը։
Միաժամանակ, ըստ Փաշինյանի, Ադրբեջանը շարունակաբար խախտում է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ` ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակման կետը` շարունակելով կալանքի տակ պահել ՀՀ բազմաթիվ քաղաքացիների և փորձելով այս խնդիրը դարձնել մանր սակարկության առարկա։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: