00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ներքնազգեստը անհատականացված չի եղել. ՄԻՊ–ը խախտումներ է արձանագրել «Երևանի մանկան տանը»

© Photo : Facebook / ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia«Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ–ի շենքը
«Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ–ի շենքը - Sputnik Արմենիա, 1920, 09.11.2022
Բաժանորդագրվել
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը չհայտարարված այց է իրականացրել երեխայի խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունում և հայտնաբերել խախտումներ։
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ–ում երխաների հագուստը, այդ թվում`ներքնազգեստը, անհատականացված չեն։ Այս խախտումն արձանագրել է մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը` երեխայի խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություն կատարած չհայտարարված այցի ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ մամուլի ծառայությունը։
«Բացառված չէ, որ լվանալուց հետո նույն հագուստը կամ ներքնազգեստը կարող են կրել տարբեր երեխաներ»,– ասված է հաղորդագրությունում։
Այցի ընթացքում հայտնաբերվել է նաև, որ սպասքի, այդ թվում՝ ծծակով շշերի անհատականացումն անընթեռնելի է եղել, ինչը պատճառաբանվել է նրանով, որ ախտահանող լուծույթի պատճառով գրառումները մաքրվում են։
Պարզվել է նաև, որ 2022 թվականի սեպտեմբերից ի վեր հնարավոր չի եղել իրականացնել մի շարք բժշկական հետազոտություններ, օրինակ՝ օրթոպեդիկ, ակնաբուժական ոլորտներում, քանի որ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման ծրագրերի ֆինանսավորումը սպառվել է։
«Արձանագրվել են դեպքեր, երբ նույն ընտանիքի երեխաներից մեկի խնամքը կազմակերպվում է խնամատար ընտանիքում, իսկ մյուսինը՝ հաստատությունում, սակայն նրանց համար տեսակցություններ չեն կազմակերպվել: Արձանագրվել են նաև դեպքեր, երբ հաստատության տարբեր տարիքային խմբերում խնամվում են քույր-եղբայր կամ ազգական երեխաներ, սակայն բավարար աշխատանքներ չեն իրականացվում նրանց ազգակցական կապի պահպանման ուղղությամբ»,– ասված է հաղորդագրությունում։
Պահպանված չեն եղել սննդի նմուշառման՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները, խոհանոցի սանիտարահիգիենիկ վիճակը եղել է անբավարար, իսկ տնտեսական պահեստում առկա են եղել ժամկետանց մաքրման միջոցներ։
Մանկատներում սննդի մատակարարման հարցում հակամրցակցային համաձայնության դեպք է բացահայտվել
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը արձանագրել է, որ հաստատության շենքային պայմանները մասնակի են հարմարեցված հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար։
Մշտադիտարկման արդյունքները դեռ ամփոփման փուլում են: Արձանագրված խնդիրները լուծումների առաջարկներով կուղարկվեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:
Լրահոս
0