https://arm.sputniknews.ru/20221109/hhi-ev-irani-mijev-tntesakan-pvokhanakumneri-tsavali-atshy-kkazmi-aveli-qan-40--finnakh-51053074.html
Հայաստանի և Իրանի միջև առևտրի ծավալի աճը կկազմի ավելի քան 40 %. ֆիննախ
Հայաստանի և Իրանի միջև առևտրի ծավալի աճը կկազմի ավելի քան 40 %. ֆիննախ
Sputnik Արմենիա
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը աշխատանքային այցով գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետությունում: 09.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-09T11:58+0400
2022-11-09T11:58+0400
2022-11-09T12:00+0400
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
առևտուր
տիգրան խաչատրյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/09/51044816_0:52:1000:615_1920x0_80_0_0_3ead2c56942e430b3bd0dc847a817fd5.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի և Իրանի առևտրա–տնտեսական հարաբերությունների մակարդակը 3 միլիարդ դոլարի հասցնելու նպատակը երկու երկրների համար էլ մնում է առաջնային։ Այս հարցն այսօր քննարկել են Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ու Իրանի ֆինանսների և տնտեսական հարցերով նախարար Էհսան Խանդուզին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը։Նշենք, որ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը նոյեմբերի 7–ից 9–ը աշխատանքային այցով գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետությունում:Անդրադառնալով երկու երկրների միջև տնտեսական փոխանակումների ծավալի արձանագրված 25 տոկոս աճին` նախարարը ընդգծել է, որ այս տարի երկու երկրների միջև փոխանակումների ծավալի աճը կկազմի ավելի քան 40 տոկոս։Էհսան Խանդուզին էլ իր հերթին նշել է, որ Իրանի կառավարությունը շատ լուրջ է հետևում հարևան երկրների վարած տնտեսական քաղաքականությանը՝ շեշտը դնելով Կովկասյան տարածաշրջանի վրա։«Հուսով եմ, որ մեր երկրների միջև 3 միլիարդ դոլարի առևտուր իրականացնելու նպատակը, որն արծարծվել է Իրանի նախագահի և ՀՀ վարչապետի հանդիպման ժամանակ, իրականացվելու է հենց այս կառավարության օրոք»,– նշել է նա։Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսվում է նաև հանդիպում ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ռեզա Ֆաթեմի Ամինի հետ:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/09/51044816_56:0:945:667_1920x0_80_0_0_cc0369b2bb7f7e17ffea166aebc4aa25.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, առևտուր, տիգրան խաչատրյան
հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, առևտուր, տիգրան խաչատրյան
Հայաստանի և Իրանի միջև առևտրի ծավալի աճը կկազմի ավելի քան 40 %. ֆիննախ
11:58 09.11.2022 (Թարմացված է: 12:00 09.11.2022) ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը աշխատանքային այցով գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետությունում:
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի և Իրանի առևտրա–տնտեսական հարաբերությունների մակարդակը 3 միլիարդ դոլարի հասցնելու նպատակը երկու երկրների համար էլ մնում է առաջնային։ Այս հարցն այսօր քննարկել են Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ու Իրանի ֆինանսների և տնտեսական հարցերով նախարար Էհսան Խանդուզին։ Տեղեկությունը
հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը։
Նշենք, որ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը նոյեմբերի 7–ից 9–ը աշխատանքային այցով գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետությունում:
Անդրադառնալով երկու երկրների միջև տնտեսական փոխանակումների ծավալի արձանագրված 25 տոկոս աճին` նախարարը ընդգծել է, որ այս տարի երկու երկրների միջև փոխանակումների ծավալի աճը կկազմի ավելի քան 40 տոկոս։
«Իրանի և Հայաստանի տնտեսական ու քաղաքական հարաբերությունները տասնամյակների պատմություն ունեն: Ընթացող բոլոր բանակցությունների հիմքը երկու երկրների միջև այս երկարատև համագործակցությունն է, և Հայաստանի և Իրանի առևտրա-տնտեսական հարաբերությունների մակարդակը երեք միլիարդ դոլարի հասցնելու նպատակադրումը վկայում է այս գլխավոր հիմքերի մասին»,– նշել է ՀՀ ֆինանսների նախարարը։
Էհսան Խանդուզին էլ իր հերթին նշել է, որ Իրանի կառավարությունը շատ լուրջ է հետևում հարևան երկրների վարած տնտեսական քաղաքականությանը՝ շեշտը դնելով Կովկասյան տարածաշրջանի վրա։
«Հուսով եմ, որ մեր երկրների միջև 3 միլիարդ դոլարի առևտուր իրականացնելու նպատակը, որն արծարծվել է Իրանի նախագահի և ՀՀ վարչապետի հանդիպման ժամանակ, իրականացվելու է հենց այս կառավարության օրոք»,– նշել է նա։
Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսվում է նաև հանդիպում ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ռեզա Ֆաթեմի Ամինի հետ: