https://arm.sputniknews.ru/20221109/bishqekum-qnnarkvel-e-eatm-um-tskhakhvotajin-artadratesakneri-harcy-51069680.html
Բիշքեկում քննարկվել է ԵԱՏՄ-ում ծխախոտային արտադրատեսակների հարցը
Բիշքեկում քննարկվել է ԵԱՏՄ-ում ծխախոտային արտադրատեսակների հարցը
Sputnik Արմենիա
Հանդիպման մասնակիցները խոսել են էլեկտրոնային ծխախոտների շրջանառության կարգավորման մոտեցումների, տաքացվող ծխախոտի և նոր արտադրատեսակներին առնչվող հարցերի մասին։ 09.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-09T15:30+0400
2022-11-09T15:30+0400
2022-11-09T15:34+0400
ծխախոտ
հհ առողջապահության նախարարություն
լենա նանուշյան (առողջապահության փոխնախարար)
քննարկում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/09/51069910_0:46:1601:946_1920x0_80_0_0_21cbc522ebb2e1332edac3abb9cc3d2b.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը Բիշքեկում մասնակցել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում նիկոտին պարունակող արտադրանքի կարգավորման հարցերով կլոր սեղան-քննարկմանը, որը կազմակերպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Տեղեկությունը հայտնում է ԱՆ մամուլի ծառայությունը։«Հանդիպման օրակարգում հասարակության համար խնդիր դարձած հարցերից մեկի` ծխախոտային արտադրատեսակների վերաբերյալ քննարկումն էր: Այսօր ամբողջ աշխարհում, հատկապես դեռահասների և երիտասարդների շրջանում, ծխախոտի օգտագործման աճ է գրանցվում»,-նշում են նախարարությունից։Հանդիպման մասնակիցները խոսել են էլեկտրոնային ծխախոտների շրջանառության կարգավորման մոտեցումների, տաքացվող ծխախոտի և նոր արտադրատեսակներին առնչվող հարցերի մասին, քննարկել այդ ապրանքների նկատմամբ կիրառվող ԵԱՏՄ անդամ երկրների նորմատիվ իրավական մոտեցումները:Լենա Նանուշյանը գործընկեր փոխնախարարների հետ մասնակցել է նաև տեղի լրատվամիջոցների համար նախատեսված մամուլի ասուլիսին, որի շրջանակներում անդրադարձել են նոր ծխախոտային արտադրատեսակների, էլեկտրոնային ծխախոտների կարգավորման հարցերին: Ընդգծվել է, որ դեռահասների շրջանում ծխախոտային արտադրատեսակների տարածմանը նպաստում են նաև սոցցանցերը, ուստի կողմերը ԵԱՏՄ շրջանակներում միասնական կարգավորումներ ունենալու ուղղությամբ աշխատելու պատրաստակամություն են հայտնել:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/09/51069910_11:0:1434:1067_1920x0_80_0_0_9173b2384b2a7122dd5d16bedea7f99c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ծխախոտ, հհ առողջապահության նախարարություն, լենա նանուշյան (առողջապահության փոխնախարար), քննարկում
ծխախոտ, հհ առողջապահության նախարարություն, լենա նանուշյան (առողջապահության փոխնախարար), քննարկում
Բիշքեկում քննարկվել է ԵԱՏՄ-ում ծխախոտային արտադրատեսակների հարցը
15:30 09.11.2022 (Թարմացված է: 15:34 09.11.2022) Հանդիպման մասնակիցները խոսել են էլեկտրոնային ծխախոտների շրջանառության կարգավորման մոտեցումների, տաքացվող ծխախոտի և նոր արտադրատեսակներին առնչվող հարցերի մասին։
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը Բիշքեկում մասնակցել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում նիկոտին պարունակող արտադրանքի կարգավորման հարցերով կլոր սեղան-քննարկմանը, որը կազմակերպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Տեղեկությունը հայտնում է
ԱՆ մամուլի ծառայությունը։
«Հանդիպման օրակարգում հասարակության համար խնդիր դարձած հարցերից մեկի` ծխախոտային արտադրատեսակների վերաբերյալ քննարկումն էր: Այսօր ամբողջ աշխարհում, հատկապես դեռահասների և երիտասարդների շրջանում, ծխախոտի օգտագործման աճ է գրանցվում»,-նշում են նախարարությունից։
Հանդիպման մասնակիցները խոսել են էլեկտրոնային ծխախոտների շրջանառության կարգավորման մոտեցումների, տաքացվող ծխախոտի և նոր արտադրատեսակներին առնչվող հարցերի մասին, քննարկել այդ ապրանքների նկատմամբ կիրառվող ԵԱՏՄ անդամ երկրների նորմատիվ իրավական մոտեցումները:
Լենա Նանուշյանը գործընկեր փոխնախարարների հետ մասնակցել է նաև տեղի լրատվամիջոցների համար նախատեսված մամուլի ասուլիսին, որի շրջանակներում անդրադարձել են նոր ծխախոտային արտադրատեսակների, էլեկտրոնային ծխախոտների կարգավորման հարցերին:
Ընդգծվել է, որ դեռահասների շրջանում ծխախոտային արտադրատեսակների տարածմանը նպաստում են նաև սոցցանցերը, ուստի կողմերը ԵԱՏՄ շրջանակներում միասնական կարգավորումներ ունենալու ուղղությամբ աշխատելու պատրաստակամություն են հայտնել: