00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԺ փոխխոսնակը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահին և Ալեն Սիմոնյանի անունից հրավիրել Հայաստան

© Photo : official site of the Parliament of RAՀակոբ Արշակյանն ու Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահը
Հակոբ Արշակյանն ու Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահը  - Sputnik Արմենիա, 1920, 09.11.2022
Հակոբ Արշակյանն ու Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահը
Բաժանորդագրվել
Արշակյանն ու Բրոն-Պիվեն հանդիպման ընթացքում անդրադարձել են ադրբեջանական ագրեսիային, դրա աշխարհաքաղաքական և հումանիտար հետևանքներին, Ադրբեջանի իշխանությունների ծավալապաշտական և ագրեսիվ քաղաքականությանը, բանակցային գործընթացին:
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, որը Փարիզ է մեկնել աշխատանքային այցով, հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն-Պիվենին և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի անունից նրան հրավիրել Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։

«Հանդիպմանը կողմերն անդրադարձել են ադրբեջանական սեպտեմբերյան ագրեսիային, դրա աշխարհաքաղաքական և հումանիտար հետևանքներին, Ադրբեջանի իշխանությունների ծավալապաշտական և ագրեսիվ քաղաքականությանը, բանակցային գործընթացին: Փոխադարձաբար կարևորվել է տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման ուղղությամբ միջազգային միջնորդական դերակատարությունը, ներառյալ՝ Ֆրանսիայի նախագահի առաջնորդությամբ իրականացող ԵՄ միջնորդական ջանքերը և ՀՀ սահմանային իրավիճակի գնահատման նպատակով ԵՄ դիտորդական կարողությունների առաքելության գործունեությունը»,– ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ տարածաշրջանում անվտանգային միջավայրի վերականգնման և կայուն խաղաղության հաստատման տեսանկյունից Հակոբ Արշակյանը կարևորել է միջազգային աջակցությամբ Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդումը՝ որպես ՀՀ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական նկրտումները զսպելու իրական երաշխիք:
Արշակյանը շնորհակալություն է հայտնել ծանր մարտահրավերներին դիմակայող Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ Ֆրանսիայի դրսևորած համերաշխության ու սատարման համար։ Նա բարձր է գնահատել ՀՀ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիային Ֆրանսիայի՝ պետական ամենաբարձր մակարդակով հասցեական արձագանքի ու իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ կարևոր հանձնառության համար։
Արշակյանը կարևորել է նաև հայ-ֆրանսիական հարաբերությունների կարևոր ոլորտներից մեկը հանդիսացող միջխորհրդարանական համագործակցությունը:
ԱԺ փոխխոսնակն արժևորել է Ֆրանսիայի Ազգային ժողովի, ֆրանսիացի խորհրդարանականների ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի և հայ ժողովրդի դեմ անվտանգային սպառնալիքների մասին միջազգային հանրությանն ահազանգելու և ի պաշտպանություն Հայաստանի և հայ ժողովրդի՝ միջազգային գործուն քայլեր ձեռնարկելու հարցում:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։
Հրապարակվել է սեպտեմբերի զոհերի առաջին պաշտոնական ցուցակը. 197–ից 93-ի անունները հայտնի են
Լրահոս
0