00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանն ավելի լավ է հասկանում, թե ինչ է ամրագրված ՀՀ սահմանադրության մեջ. սահմանադրագետ

© Sputnik / Andranik GhazaryanՎարդան Պողոսյան
Վարդան Պողոսյան - Sputnik Արմենիա, 1920, 09.11.2022
Բաժանորդագրվել
Սահմանադրագետն իշխանությունների կողմից իրականության խեղաթյուրում է համարում այն, թե ՀՀ–ն 1991 թվականին իբր ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում։
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Եթե ՀՀ գործող իշխանությունները կնքվելիք խաղաղության պայմանագրում կամ սահմանազատման վերաբերյալ փաստաթղթում կատարեն որևէ նահանջ Արցախի ինքնորոշման իրավունքից կամ ՀՀ տարածքային ամբողջականությունը վտանգող որևէ դրույթ ներառեն, դա կհանդիսանա Սահմանադրության խախտում։ Այս մասին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հրավիրած «Հայաստանի իրական օրակարգը. անվտանգային մարտահրավերներ» խորագրով քննարկման ժամանակ ասաց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։
Ընդդիմադիրները կառավարության շենքի մոտ այրեցին «խաղաղության պայմանագիրը»
Սահմանադրագետը նշում է, որ ցանկացած միջազգային փաստաթուղթ պետք է առաջին հերթին համապատասխանի ՀՀ սահմանադրությանը և միայն դրանից հետո միայն Ազգային ժողովն իրավունք կունենա վավերացնելու այդ պայմանագիրը։
«Եթե նման փաստաթուղթ կնքվի, դա ուղղակի կհանդիսանա Սահմանադրության խախտում, և նման պայմաններում ՀՀ խորհրդարանն իրավունք չի ունենա նույնիսկ քննարկել այդ փաստաթղթերը։ Եթե այդ խաղաղության պայմանագրում ամրագրված լինեն հնարավոր դրույթները, որով ՀՀ–ն դե ֆակտո կամ դե յուրե հրաժարվում է Արցախի ինքնորոշման իրավունքից, ՍԴ–ն պարտավոր է արձանագրել, որ դա հակասում է ՀՀ սահմանադրությանը և Անկախության հռչակագրին»,–ասում է սահմանադրագետը` կասկած հայտնելով, որ գործող իշխանության օրոք դա հնարավոր է։
Պողոսյանն այս դեպքում հայ հանրությունից ակնկալում է, որ նրանք պահանջեն և պայքարեն, որ Սահմանադրության պահանջները կատարվեն հանրային իշխանության բոլոր մարմինների կողմից։

«ՀՀ սահմանադրությունն Արցախի ինքնորոշման առումով միանշանակ է և պարտավորեցնում է Հայաստանի իշխանություններին առաջնորդվել Արցախի ինքնորոշման իրավունքով և փաստով, և դրանից որևէ շեղում նշանակում է, որ ՀՀ իշխանությունն արհամարհում է այս պետականության հիմքը` Անկախության հռչակագիրը և ՀՀ սահմանադրությունը»,–ասաց նա։

Սահմանադրագետն իշխանությունների կողմից իրականության խեղաթյուրում է համարում այն, թե ՀՀ–ն 1991 թվականին իբր ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում։ Նա պատմական էքսկուրս կատարելով նշեց, որ դեռևս 1991 թվականի Ալմա–Աթայի հռչակագիրը դրան կից արձանագրությունը կամ 1991 թվականի դեկտեմբերի 8–ի ակտը հնարավոր չէ մեկնաբանել այնպես, որ ՀՀ–ն, ճանաչելով տարածքային ամբողջականությունը, դրանով իսկ ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունն Արցախի նկատմամբ։
Մարուքյանը հերքում է, որ կա խաղաղության պայմանագրի վաշինգտոնյան նախագիծ
Այս համատեքստում սահմանադրագետը ցավով արձանագրում է, որ Ադրբեջանն ավելի լավ է հասկանում, թե ինչ է ամրագրված ՀՀ սահմանադրության մեջ, քան ՀՀ այսօրվա իշխանությունները։
Լրահոս
0