00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

44-օրյայի ավարտից երկու տարի անց. վերադարձ «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակին

© Sputnik / Asatur YesayantsՍոթք
Սոթք - Sputnik Արմենիա, 1920, 09.11.2022
Սոթք
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Ուղիղ երկու տարի առաջ ավարտվեց 44-օրյա պատերազմը, որի ընթացքում դառը պարտություն կրեցինք, ունեցանք հազարավոր զոհեր, կորցրինք Արցախի մի մասը և վերադարձանք «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակին՝ անհամեմատ ավելի վատ պայմաններում։ Այսօր կարելի է ամփոփել, թե ինչ տեղի ունեցավ այս երկու հետպատերազմյան տարիներին։
Չգիտեմ,միգուցե սխալվում եմ, բայց տպավորությունն այնպիսին է, կարծես անդառնալի փոխվել ենք ազգովի՝ անմռունչ ընդունում ենք այն, ինչ մեզ թելադրում են, բայց երբ հերթը հասնում է այն բնական գործողություններին, որոնք պարտավոր ենք իրականացնել սեփական նախաձեռնությամբ, մեր ոգևորությունն անմիջապես մարում է։ Դատեք ինքներդ։
Արդեն պատերազմից հետո աննախադեպ բան կատարվեց՝ զինված ադրբեջանցիները մտան Հայաստանի տարածք, դիրքավորվեցին և պարզապես չեն արձագանքում իրենց երկիր վերադառնալու հորդորներին։ Այնինչ, երբ Բաքուն պահանջեց անվերապահորեն դուրս բերել հայաստանցի զինվորականներին Արցախից, անմիջապես կատարեցինք ադրբեջանցիների պահանջը, ինչի հետևանքով իսպառ զրկվեցինք ղարաբաղցիների անվտանգության երաշխիքը լինելու հնարավորությունից։
44-օրյայի ավարտից երկու տարի անց. վերադարձ «ո′չ պատերազմ, ո′չ խաղաղություն» վիճակին
Երբ Ադրբեջանի ղեկավարությունը՝ առանց հայկական կողմի հետ համաձայնեցնելու Լաչինի միջանցքի փոխարեն Ստեփանակերտը Սյունիքի հետ կապող նոր ճանապարհ կառուցեց այնտեղ, որտեղ հարմար համարեց, ձայն չհանեցինք։ Այնինչ, երբ հորդորեցինք Բաքվին հրաժարվել «միջանցքային տրամաբանությունից», Ադրբեջանի, նաև Թուրքիայի ղեկավարներն ի պատասխան կարծես դիտմամբ սկսեցին ավելի հաճախ խոսել «Զանգեզուրի միջանցքի» մասին։
Վերջապես, երբ Ադրբեջանն առաջարկեց հենց իր ուզած 5 կետերի հիման վրա մշակել այսպես կոչված Խաղաղության պայմանագիրը, սկզբում մենք էլ մեր կետերն առաջարկեցինք, բայց Բաքուն դրանք չընդունեց, և մենք առանց առարկելու հրաժարվեցինք մեր իսկ առաջարկած սկզբունքներից։ Ի դեպ, մեր ներկայացրած կետերից մեկը վերաբերում էր Արցախի կարգավիճակին, բայց հետո մենք ինքներս որոշեցինք, որ այդ հարցն անհրաժեշտ է թողնել ապագային։
Դե, եթե ընդդիմախոսդ առաջարկում է ընդհանրապես չխոսել որևէ թեմայից, իսկ դու իբր թե հակադարձում ես՝ հետո կխոսենք, իրականում կատարում ես դիմացինիդ պահանջը՝ այդ թեման այլևս չի քննարկվում։
Ու նաև։ Երբ մենք Ադրբեջանից պահանջում ենք վերադարձնել բոլոր գերիներին, քանզի դա նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարությամբ, մեզ ասում են՝ բայց դուք էլ չեք վերականգնել կոմունիկացիաները, ինչը նույնպես նախատեսված է այդ հայտարարությամբ։ Իրականում սա բացարձակ սուտ է՝ մենք երեք անցակետ ենք բացել հայ-ադրբեջանական սահմանին և առաջարկել հարևան հանրապետությանը օգտվել դրանցից։ Այսինքն` այս դեպքում էլ մենք պատրաստակամություն ենք ցուցաբերել չշեղվելով մեր տարօրինակ դիրքորոշումից, որն է՝ ամեն ինչ անել առաջին իսկ պահանջով և չստանալ դրա դիմաց բացարձակ ոչինչ։
Սակայն ամեն ինչ չէ, որ այս երկու տարիների ընթացքում արվել է Ադրբեջանի, Թուրքիայի կամ որևէ այլ պետության ճնշման տակ։ Օրինակ` կարո՞ղ եք բացատրել, թե ինչու այսքան ժամանակ որևէ եզրակացություն չի հրապարակել Հայաստանի խորհրդարանական հանձնաժողովը, որը հատուկ ստեղծվել է պատերազմի հանգամանքները պարզելու համար։ Մանավանդ որ վերջին կես տարվա ընթացքում իշխող ուժն ուղղակի իդեալական պայմաններում է հայտնվել՝ ոչ ոք չի խանգարում, դժվար հարցադրումներ չի անում այն պարզ պատճառով, որ ընդդիմադիրները խորհրդարանի աշխատանքին չեն մասնակցում։
Կամ։ Հայաստանի իշխանությունները պատերազմից հետո որոշեցին, որ մեզ համար ամենալավ տարբերակը պրոֆեսիոնալ բանակն է։ Ճիշտ է, այդ պատերազմում հաղթած Ադրբեջանի բանակը բոլորովին էլ պրոֆեսիոնալ չէ։ Բայց չեմ ուզում հիմա վիճաբանություն ծավալել տարբեր սկզբունքներով ձևավորվող բանակների առավելությունների և թերությունների շուրջ։ Ախր, եթե որոշել ենք, որ հենց պրոֆեսիոնալ բանակն է լավագույնս ապահովելու մեր ազգային անվտանգությունը, ուրեմն պիտի օր առաջ ողջ թափով սկսեինք նման բանակի ստեղծումը։ Որևէ մեկը կարո՞ղ է ասել՝ ո՞ր փուլում է պրոֆեսիոնալ զինված ուժերի ձևավորման գործընթացը։ Գոնե սկսվե՞լ է։
Թե նստել ենք թախտին ու սպասում ենք լավագույն տարբերակին։ Տեսականորեն նման սցենարը հնարավոր է։ Խաղաղության պայմանագիր ենք կնքում Ադրբեջանի հետ, իրականացնում ենք սահմանագծում, որն ընդունելի է երկու ժողովուրդների համար, բացվում են հաղորդակցության բոլոր ուղիները, Թուրքիան անմիջապես դիվանագիտական հարաբերություններ է հաստատում Հայաստանի հետ, ռուսաստանցի խաղաղապահներն էլ տասնամյակներ շարունակ մնում են Լեռնային Ղարաբաղում և ապահովում արցախցիների անվտանգությունը, իսկ եվրոպացի դիտորդներն արձանագրում են, որ ադրբեջանական ուժերը դուրս են բերվել Հայաստանի ինքնիշխան տարածքից։
Սա լավ սցենարն է։ Բա վա՞տը։ Վատի մասին եկեք ընդհանրապես չմտածենք, ինչպես արել ենք 30 տարի շարունակ։
Արմեն Ռուստամյան - Sputnik Արմենիա, 1920, 09.11.2022
Հայաստանը մինչև հիմա երեք ֆակտորով է աշխարհին հետաքրքրել. Ռուստամյանը թվարկեց դրանք
Լրահոս
0