00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սփյուռքահայերի 74 տոկոսը պատրաստ է Հայաստանում ներդրումներ անել. Քերոբյան

© Sputnik / Asatur YesayantsՎահան Քերոբյան
Վահան Քերոբյան - Sputnik Արմենիա, 1920, 08.11.2022
Բաժանորդագրվել
Զարգացած ֆինանսական համակարգեր ունեցող երկրներում մասնավոր կապիտալի վարկավորումն ու արժեթղթերի շուկան նույն ծավալն ունեն։ Հայաստանում մասնավոր ներդրումներն ընդամենը 6 տոկոս են։
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Սփյուռքահայերի 74 տոկոսը պատրաստ է Հայաստանում ներդրումներ անել։ Այս մասին այսօր Երևանում մեկնարկած «Այլընտրանքային ներդրումները Հայաստանում» երկօրյա միջազգային համաժողովի բացմանն ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Մեր կառավարության նպատակն է փոխել տնտեսության կառուցվածքը և սպառման վրա հիմնված աճի մոդելից տեղափոխվել ներդրումների վրա հիմնված մոդելի՝ ընդհանուր ներդրումների ծավալը հասցնելով ՀՆԱ-ի 25 տոկոսին, օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը՝ ՀՆԱ-ի 6 տոկոսին և այլն»,– ասաց Քերոբյանը` վստահեցնելով, որ Հայաստանում ստեղծված են բոլոր պայմանները մասնավոր ներդրումային ֆոնդերի գործունեության համար։ Կառավարությունն էլ պատրաստ է ամեն կերպ օժանդակել այդ ֆոնդերի ձևավորմանը։
Համաժողովի կազմակերպիչներից Ալեքսանդր Շաղիկյանը հայտնեց, որ Հայաստանի ֆինանսական շուկան այսօր բաղկացած է շուրջ 10,3 մլրդ ԱՄՆ դոլարի վարկային ներդրումներից, 3,6 միլիարդ դոլարի պետական պարտատոմսերից, 1,1 միլիարդ դոլարի կորպորատիվ պարտատոմսերից, 670 միլիոն դոլարի թողարկված բաժնետոմսերից, իսկ մասնավոր կապիտալի ֆոնդերից տնտեսության մեջ տեղաբաշխված միջոցները 200 միլիոն դոլարից էլ պակաս են:
«Չեմ ժխտում, որ տարվա վերջում կարող է լինել աղքատության ավելի բարձր ցուցանիշ». Քերոբյան
Շաղիկյանը նկատեց, որ ի տարբերություն Հայաստանի` զարգացած ֆինանսական համակարգեր ունեցող երկրներում մասնավոր կապիտալի ֆոնդերի վարկավորման և արժեթղթերի շուկաները համադրելի ծավալներ ունեն։
«Այս համաժողովի նպատակներից մեկն էլ այլընտրանքային ներդրումների առավել արագանցիկ աճին նպաստելն է, որը վերջնարդյունքում նպաստելու է տնտեսական աճին և հանրային բարիքի ստեղծմանը»,- ասաց Ալեքսանդր Շաղիկյանը:
«Այլընտրանքային ներդրումները Հայաստանում» երկօրյա միջազգային համաժողովին մասնակցում են ավելի քան 150 պատվիրակներ Հայաստանից, Միացյալ Նահանգներից, Միացյալ Թագավորությունից, Կուրասաոյից։
Մեր պլանն իրականանում է. Քերոբյանը` Հայաստան–Իրան առևտրաշրջանառության ծավալի մասին
Երկօրյա աշխատանքային հարթակը մեկտեղել է ներդրողների, վենչուրային ընկերությունների, ֆինանսական կառույցների, մասնավոր ընկերությունների, կառավարությունների ու դիվանագիտական կառույցների ներկայացուցիչների։
Լրահոս
0