00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սպասված «ապտակ» նախագահին. ԱՄՆ-ում դեմոկրատներն, ամենայն հավանականությամբ, կպարտվեն

© AP Photo / Susan WalshՋո Բայդեն
Ջո Բայդեն - Sputnik Արմենիա, 1920, 08.11.2022
Ջո Բայդեն. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
​Եկեք անկեղծ լինենք։ Այնուամենայնիվ զարմանալի երկիր է Ամերիկան, ուղղակի դրախտ՝ սիրահարների համար։
Ընտրությունների՛ սիրահարների համար։ Երկու տարին մեկ կարող ես գնալ ընտրատարածք և փոխել իշխանությունը։ Վերլուծաբանների մեծ մասը պնդում է, որ հենց այդպես էլ լինելու է երեքշաբթի օրը, երբ այսպես կոչված «միջանկյալ» ընտրությունների արդյունքում հանրապետականները կգերիշխեն Կոնգրեսի զույգ պալատներում, որոնք մինչև հիմա վերահսկում էին Ջո Բայդենի կուսակիցները՝ դեմոկրատները։ Ոչ մի արտառոց բան՝ պարզապես սովորական «ապտակ» նախագահին։
Այո՛, սովորաբար ամերիկացիները միջանկյալ ընտրությունների ժամանակ պատժում են երկու տարի պաշտոնավարած նախագահին՝ հասկացնելով նրան, որ իրենց սպասելիքները շատ ավելին էին։ Ամերիկան այնուամենայնիվ Հայաստան չէ, որտեղ կարող ես պարտվել պատերազմում և հակառակ նախընտրական խոստումներիդ, լրիվ ձախողել աղքատության դեմ պայքարը, բայց խորհրդարանական ընտրությունների արդյունքում պահպանել մեծամասնությունը պառլամենտում։ Ամերիկացիները չեն ներում այն կուսակցությանը, որի օրոք վատթարացել է իրենց կյանքը։ Իսկ ամերիկացու կյանքը վատացել է։
Սպասված «ապտակ». ԱՄՆ-ում դեմոկրատներն, ամենայն հավանականությամբ, կպարտվեն
Միայն վերջին մեկ տարվա ընթացքում գազի, լույսի, բենզինի գների աննախադեպ աճի հետևանքով ամերիկյան միջին ընտանիքը կորցրել է մոտ 6 հազար դոլար՝ հայաստանցու տարեկան եկամտից մի բան էլ ավելի։ Գնաճը գերազանցել է 8 տոկոսը. էսպիսի թանկացում վերջին գրեթե 50 տարում ընդհանրապես չի եղել։ Դեմոկրատներն արդարանում են՝ բայց մեր մեղքը ո՞րն է, այս ամենը կորոնավիրուսի համավարակի և նավթի գների հետ է կապված, մենք միայն փորձել ենք ամեն ինչ մեղմել` սոցիալական ծրագրերին հատկացնելով մի քանի տրիլիոն դոլար։ Հանրապետականները հակադարձում են՝ բա հենց այդ հսկայական լրացուցիչ գումարներն էլ խթանել են գնաճը։ Այսինքն` մի կողմից փող եք տվել ընտանիքներին, մյուս կողմից դրանով իսկ բարձրացրել եք ամեն ինչի գները, ու ձեր տվածը զրոյի է հավասարվել։
Ամենից թեժ վեճերը, սակայն, ընթանում են այն հարցի շուրջ, թե ինչպես կազդեն այս ընտրություններն ուկրաինական իրադարձությունների վրա։ Որոշ մեկնաբաններ պնդում են՝ ամերիկացիների դժգոհությունն աճում է, և նրանք ավելի ու ավելի հաճախ են հարցնում՝ ինչո՞ւ ենք մենք մարտ ամսից Ուկրաինային արդեն հատկացրել ֆանտաստիկ մի գումար՝ ավելի քան 16 միլիարդ դոլար, այն դեպքում, երբ ինքներս ավելի վատ ենք սկսել ապրել։ Բազմաթիվ մեկնաբաններ համոզված են՝ հանրապետականները կհաղթեն ու կտրուկ կկրճատեն Ուկրաինային տրամադրվող օգնությունը։ Ինչին որոշ փորձագետներ արձագանքում են. «Իյա, իրո՞ք»։
Այո՛, կոնգրեսական Մարջորի Թեյլոր Գրինն արդեն հայտարարել է. «Հանրապետական Կոնգրեսից Կիևը մի գրոշ էլ չի ստանա»։ Սակայն այս ծայրահեղական դիրքորոշումը ամենևին էլ չի կիսում հանրապետականների մեծ մասը։ Ավելին, Սենատում հանրապետականների խմբակցության ղեկավար Միչ Մաքքոնելն անձամբ այցելել է Կիև և իր աջակցությունն է հայտնել Ուկրաինայի իշխանություններին։ Ուղղակի, ինչպես փաստում է ամերիկյան մամուլը, շատերը չեն հասկանում, որ խոսքը ոչ թե Ուկրաինայի նկատմամբ ջերմ զգացմունքների, այլ Միացյալ Նահանգների ռազմարդյունաբերությանը սատարելու մասին է։ Երևի կարելի է լիովին համաձայնել այն մասնագետների հետ, որոնք փաստում են՝ իրականում բյուջետային փողերը հատկացվում են ոչ թե Ուկրաինային, այլ «Լոքհիդ Մարտինին», «Բոինգին», «Ռեյտեոնին» և պաշտպանական նշանակության մյուս խոշոր ընկերություններին։
Ի՞նչ կարող են անել հանրապետականները, եթե հաղթեն այս ընտրություններում։ Զուտ տեսականորեն շատ բան կարող են անել։ Հաստատ հիշում եք, որ ժամանակին դեմոկրատները երկու անգամ փորձեցին պաշտոնազրկել Դոնալդ Թրամփին։ Հիմա էլ, վրեժ լուծելով դեմոկրատներից, հանրապետականները կարող են նախաձեռնել Ջո Բայդենի իմփիչմենթը։ Ինչի՞ համար։ Առիթ միշտ էլ կգտնվի, թեկուզ հենց այն, որ ամերիկացիների գրեթե մեկ երրորդը կասկածում է, որ Բայդենի ընտրությունները երկու տարի առաջ չեն կեղծվել, և իրականում Թրամփը չի հաղթել։
Դոնալդ Թրամփ - Sputnik Արմենիա, 1920, 04.11.2022
Չի բացառվում` Թրամփն առաջիկա օրերին հայտարարի հաջորդ ընտրություններին մասնակցելու մասին
Բայց կստացվի՞ արդյոք իմփիչմենթը։ Իհարկե չի ստացվի, որովհետև Բայդենին պաշտոնազրկելու համար դրա օգտին պետք է քվեարկի Սենատի երկու երրորդը. այդքան ձայն հանրապետականները նույնիսկ երազում էլ երևի չեն տեսել։ Բայց հաճույքը հո կա ու կա. «Առանց Բայդեն Ամերիկա»։
Լրահոս
0