00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օլիմպիական ոսկի է պետք․ աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը նոր բարձունքների է ձգտում

© Sputnik / Aram NersesyanԱրթուր Դավթյան
Արթուր Դավթյան - Sputnik Արմենիա, 1920, 08.11.2022
Արթուր Դավթյան
Բաժանորդագրվել
Արթուր Դավթյանն առաջիկայում կհանգստանա, քանի որ 2023 թվականը կարևոր տարի է, օլիմպիական խաղերից առաջ պետք է վարկանիշ ձեռք բերել և ուղեգիր նվաճել։
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Լիվերպուլի սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում ոսկե մեդալը մեծ պատիվ է Արթուր Դավթյանի համար։ Նա այդ մասին ասաց Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում։
Նշենք, որ մարզասերներն օդանավակայանում մեծ շուքով դիմավորեցին Լիվերպուլից վերադարձած մարմնամարզության աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանին, բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանին և աշխարհի առաջնության մնացած մասնակիցներին։
© Sputnik / Aram Nersesyan , Aram NersesyanՄարմնամարզիկները ժամանեցին Երևան
В аэропорту Звартноц встретили армянских гимнастов. Артур Давтян - Sputnik Արմենիա, 1920, 08.11.2022
Մարմնամարզիկները ժամանեցին Երևան
«Աշխարհի առաջնությունում մենք ոսկե մեդալ չունեինք, ու ես ուրախ եմ, որ ինձ հաջողվեց նվաճել այն։Դժվարությունները շատ էին, միայն այն, որ մենք մարզվելու համար լավ պայմաններ չունենք, ամենամեծ խոչընդոտներից է, բացի այդ, վնասվածքներ կան։ Չնայած խանգարող հանգամանքներին` մենք գնում ենք առաջ»,- ասաց Դավթյանը։
© Sputnik / Aram Nersesyan , Aram NersesyanԱրթուր Դավթյանը կնոջ և դստեր հետ
В аэропорту Звартноц встретили армянских гимнастов.  - Sputnik Արմենիա, 1920, 08.11.2022
Արթուր Դավթյանը կնոջ և դստեր հետ
Նրա խոսքով՝ առաջիկայում կհանգստանա, քանի որ 2023 թվականը կարևոր տարի է, օլիմպիական խաղերից առաջ պետք է վարկանիշ ձեռք բերել և ուղեգիր նվաճել։
«Պետք է ձգտենք օլիմպիական ոսկուն»,- ասաց նա։
© Sputnik / Aram Nersesyan , Aram NersesyanԱրթուր Դավթյանը ծնողների հետ
В аэропорту Звартноц встретили армянских гимнастов.  - Sputnik Արմենիա, 1920, 08.11.2022
Արթուր Դավթյանը ծնողների հետ
Լրագրողներից մեկը կատակեց` արդյոք դրանից հետո կգնա՞ թոշակի, Արթուրն էլ իրեն չկորցրեց ու հումորով պատասխանեց։
«Հարութը 38 տարեկան է, իրեն թոշակի չեք ուղարկում, ի՞նձ եք ուղարկում։ Իսկ եթե լուրջ, կարևորը` վնասվածք չունենանք»,- ասաց նա։
Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն էլ նշեց, որ Լիվերպուլի սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանը հիանալի արդյունք ցույց տվեց և հասավ իր սահմանագծին։

«Մենք մի թիմ ենք, մի ընտանիք, ու սա բոլորի արդյունքն է։ Հավատացե՛ք` յուրաքանչյուր արդյունքի հետևում շատ դժվարությամբ անցած ճանապարհ է։ Մենք քայլ առ քայլ գնում ենք առաջ»,- ասաց Սերոբյանը։

Նրա խոսքով՝ իհարկե սպասում էին, բայց չէին հավատում, որ Հայաստանը ոսկե մեդալ կնվաճի։
© Sputnik / Aram Nersesyan , Aram NersesyanՀակոբ Սերոբյան
В аэропорту Звартноц встретили армянских гимнастов. Акоб Серобян - Sputnik Արմենիա, 1920, 08.11.2022
Հակոբ Սերոբյան
«Շատ բարդ էր, լուրջ մրցակիցներ կային, բայց Արթուրն իր կատարումն այնքան անթերի արեց, որ փոքր քայլը չհաշվեցին»,- ասաց մարզիչը։
Ինչ վերաբերվում է Հարություն Մերդինյանին, Սերոբյանի խոսքով՝ նա կարող է Գինեսի ռեկորդակիր դառնալ, քանի որ այդ տարիքում մեդալ նվաճելը շատ բարդ բան է։
«Ես շատ կուզեմ նրան տեսնել նաև օլիմպիական խաղերում»,- ասաց նա։
Մարմնամարզիկները վստահ են, որ շուտով նոր մարզադպրոց կունենան՝ միջազգային ստանդարտներին համապատասխան դահլիճով ու գործիքներով։
Հարություն Մերդինյանն էլ նշեց, որ իր համար դժվար էր լավ արդյունքները կրկնել, բայց ինքը պատրաստվել էր, ու ամեն ինչ ստացվեց։
© Sputnik / Aram Nersesyan , Aram NersesyanՀարություն Մերդինյան
В аэропорту Звартноц встретили армянских гимнастов. Арутюн Мердинян - Sputnik Արմենիա, 1920, 08.11.2022
Հարություն Մերդինյան
«Մասնակիցները բավականին ուժեղ ու հայտնի մարմնամարզիկներ էին, բայց ստացվեց։ Ավելի շատ նյարդերի պայքար էր, ու ես վստահ էի, որ 100 տոկոսով կարող եմ իմ վարժությունը կատարել։ Հաղթանակս նվիրեցի իմ մարզիչին՝ ընկեր Սոսին (Սարգսյան. խմբ), նոյեմբերի 6-ին ծնունդն էր, շատ շոյվեց։ Ինձ ոգևորողն ինքն է, որ ես մինչև օրս մազվում եմ»,- ասաց նա։
Հիշեցնենք՝ Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը նոյեմբերի 6-ին նվաճեց Լիվերպուլի սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության ոսկե մեդալը: Հայ մարմնամարզիկը 15.050 միավորով լավագույնն էր հենացատկում։
Հարություն Մերդինյանն էլ նոյեմբերի 5--ին դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։
Լրահոս
0