https://arm.sputniknews.ru/20221108/inchpes-e-pvokhvel-sevana-ltshi-jri-makardaky-verjin-2-tarum-51011447.html
Ինչպես է փոխվել Սևանա լճի ջրի մակարդակը վերջին 2 տարում
Ինչպես է փոխվել Սևանա լճի ջրի մակարդակը վերջին 2 տարում
Sputnik Արմենիա
Սևանա լճի մակարդակի իջեցումը կապված է ջրի բացթողումների ու կլիմայական առանձնահատկությունների հետ։ Մանրամասները` Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկայում: 08.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-08T18:49+0400
2022-11-08T18:49+0400
2022-11-08T18:49+0400
ինֆոգրաֆիկա
սևանա լիճ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/08/51011266_0:0:1410:793_1920x0_80_0_0_6ef650c136db164158ab655e92d67009.png.webp
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով` նոյեմբերի 6-ի դրությամբ Սևանա լճի ջրի մակարդակը նվազել է 13 սմ-ով՝ 2021 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ։Վերջին երկու տարվա ընթացքում ամենաբարձր մակարդակը գրանցվել է 2021 թվականի մայիսին՝ 1900.90 մետր:Նշենք, որ Սևանա լճի մակարդակի իջեցման մասին առաջին հիշատակումն արվել է 20-րդ դարի 30-ական թվականներին։ 1933 թ.-ին որոշում կայացվեց լճից ջուր վերցնել` հիդրոէլեկտրակայանին մատակարարելու համար։Հրազդան գետի հունն այդ ժամանակ ընդլայնվեց, իսկ 40 մետր խորության վրա կառուցվեց թունել։ Այդ տարիներից սկսած լճի մակարդակը տարեկան 1 մետրով նվազել է։ Լճի մակարդակի իջեցման հերթական ալիքը սկսվեց 2017 թ.-ին ու շարունակվում է մինչ այսօր։ Հիշեցնենք, որ լճի մակարդակի իջեցումը դրա ճահճացման հիմնական պատճառներից մեկն է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/08/51011266_105:0:1306:901_1920x0_80_0_0_92aa9bffa1b0371f0dda09b1d7dcbd96.png.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ինֆոգրաֆիկա, սևանա լիճ
Ինչպես է փոխվել Սևանա լճի ջրի մակարդակը վերջին 2 տարում
Սևանա լճի մակարդակի իջեցումը կապված է ջրի բացթողումների ու կլիմայական առանձնահատկությունների հետ։ Մանրամասները` Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկայում:
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով` նոյեմբերի 6-ի դրությամբ Սևանա լճի ջրի մակարդակը նվազել է 13 սմ-ով՝ 2021 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ։
2022 թ.–ի փետրվարից լճի մակարդակը սկսել էր բարձրանալ և ամենաբարձր մակարդակին հասել էր հունիսին՝ 1900.75 մետր։ Փորձագետները բացատրում էին` դրական փոփոխությունը կապված է ջրի բացթողումների բացակայության ու Արփա-Սևան թունելի գործարկման հետ։ Սակայն ոռոգման ջրառի սկսվելուց և եղանակի կտրուկ տաքացումից հետո լճի մակարդակը սկսեց նորից իջնել։ Արդյունքում նոյեմբերին գրանցվել է ամենացածր՝ 1900.37 մետր մակարդակը։
Վերջին երկու տարվա ընթացքում ամենաբարձր մակարդակը գրանցվել է 2021 թվականի մայիսին՝ 1900.90 մետր:
Նշենք, որ Սևանա լճի մակարդակի իջեցման մասին առաջին հիշատակումն արվել է 20-րդ դարի 30-ական թվականներին։ 1933 թ.-ին որոշում կայացվեց լճից ջուր վերցնել` հիդրոէլեկտրակայանին մատակարարելու համար։
Հրազդան գետի հունն այդ ժամանակ ընդլայնվեց, իսկ 40 մետր խորության վրա կառուցվեց թունել։ Այդ տարիներից սկսած լճի մակարդակը տարեկան 1 մետրով նվազել է։ Լճի մակարդակի իջեցման հերթական ալիքը սկսվեց 2017 թ.-ին ու շարունակվում է մինչ այսօր։ Հիշեցնենք, որ լճի մակարդակի իջեցումը դրա ճահճացման հիմնական պատճառներից մեկն է։