https://arm.sputniknews.ru/20221108/hhn-23500-evro-kvtshari-artak-nazarjani-harazatnerin-miedy-voroshum-e-kajacrel-51037208.html
ՀՀ–ն 23.500 եվրո կվճարի Արտակ Նազարյանի հարազատներին. ՄԻԵԴ–ը որոշում է կայացրել
ՀՀ–ն 23.500 եվրո կվճարի Արտակ Նազարյանի հարազատներին. ՄԻԵԴ–ը որոշում է կայացրել
Sputnik Արմենիա
ՄԻԵԴ–ը այսօր հրապարակել է «Հովհաննիսյանն ու Նազարյանն ընդդեմ Հայաստանի» գործով որոշումը։ 08.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-08T21:44+0400
2022-11-08T21:44+0400
2022-11-08T21:57+0400
ինքնասպանություն
մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ)
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/871/68/8716829_0:160:3077:1890_1920x0_80_0_0_e179edbda301d5533fedd6403a5b06a6.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի - Sputnik. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմամբ` Հայաստանի իշխանությունը Ծովինար Նազարյանին և Հասմիկ Հովհաննիսյանին կվճարի 20 հազար եվրո որպես բարոյական վնասի փոխհատուցում և 3500 եվրո՝ որպես ծախսերի փոխհատուցում:ՄԻԵԴ–ը այսօր հրապարակել է «Հովհաննիսյանն ու Նազարյանն ընդդեմ Հայաստանի» գործով որոշումը, որը վերաբերում էր Արտակ Նազարյանի մահվանը բանակում գտնվելու ժամանակ և դրան հաջորդած քննությանը։Դատարանը նշել է, որ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը, որը վերաբերում է կյանքի իրավունքին։ Մասնավորապես, զինված ուժերում հոգեբանական աջակցության համակարգի բացակայության պատճառով Արտակ Նազարյանին աջակցություն չի ցուցաբերվել՝ չնայած վերջինիս ինքնասպանություն գործելու ակնհայտ ռիսկին։Դատարանը նաև թերի է համարել գործի հետաքննությունը։Տեղեկացնենք, որ 2010 թվականի հուլիսի 27-ին Արտակ Նազարյանին մահացած էին գտել հենակետում՝ բերանի շրջանում հրազենային վնասվածքով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/871/68/8716829_172:0:2903:2048_1920x0_80_0_0_60c9987d13146252a9b4140ff96a9162.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ինքնասպանություն, մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ), հայաստան
ինքնասպանություն, մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ), հայաստան
ՀՀ–ն 23.500 եվրո կվճարի Արտակ Նազարյանի հարազատներին. ՄԻԵԴ–ը որոշում է կայացրել
21:44 08.11.2022 (Թարմացված է: 21:57 08.11.2022) ՄԻԵԴ–ը այսօր հրապարակել է «Հովհաննիսյանն ու Նազարյանն ընդդեմ Հայաստանի» գործով որոշումը։
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի - Sputnik. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմամբ` Հայաստանի իշխանությունը Ծովինար Նազարյանին և Հասմիկ Հովհաննիսյանին կվճարի 20 հազար եվրո որպես բարոյական վնասի փոխհատուցում և 3500 եվրո՝ որպես ծախսերի փոխհատուցում:
ՄԻԵԴ–ը այսօր հրապարակել է «Հովհաննիսյանն ու Նազարյանն ընդդեմ Հայաստանի» գործով որոշումը, որը վերաբերում էր Արտակ Նազարյանի մահվանը բանակում գտնվելու ժամանակ և դրան հաջորդած քննությանը։
«Հայաստանի իշխանությունները չեն կարողացել կանխել լեյտենանտի մահը, որը հակված է եղել ինքնասպանության, ինչպես նաև հետաքննության ընթացքում եղել են թերություններ»,– ասված է որոշման մեջ։
Դատարանը նշել է, որ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը, որը վերաբերում է կյանքի իրավունքին։ Մասնավորապես, զինված ուժերում հոգեբանական աջակցության համակարգի բացակայության պատճառով Արտակ Նազարյանին աջակցություն չի ցուցաբերվել՝ չնայած վերջինիս ինքնասպանություն գործելու ակնհայտ ռիսկին։
Դատարանը նաև թերի է համարել գործի հետաքննությունը։
Տեղեկացնենք, որ 2010 թվականի հուլիսի 27-ին Արտակ Նազարյանին մահացած էին գտել հենակետում՝ բերանի շրջանում հրազենային վնասվածքով։