https://arm.sputniknews.ru/20221108/hh-glkhavvor-datakhazy-nvor-teghakal-uni-anahit-manasjann-yntrvel-e-mrcujtvov-51013847.html
ՀՀ գլխավոր դատախազը նոր տեղակալ ունի. Անահիտ Մանասյանն ընտրվել է մրցույթով
ՀՀ գլխավոր դատախազը նոր տեղակալ ունի. Անահիտ Մանասյանն ընտրվել է մրցույթով
Sputnik Արմենիա
Մրցույթի արդյունքներն ամփոփվել են գաղտնի քվեարկությամբ, հանձնաժողովի անդամները Մանասյանին ընտրել են միաձայն։ 08.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-08T15:54+0400
2022-11-08T15:54+0400
2022-11-08T15:57+0400
հայաստան
պաշտոն
հհ գլխավոր դատախազություն
տեղակալ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/08/51013355_0:110:1600:1011_1920x0_80_0_0_54484805c91fb138ed40c8b355bc1965.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Անահիտ Մանասյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի տեղակալ: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։Դատախազի տեղակալի թափուր պաշտոնի համալրման նպատակով 2022 թվականի հոկտեմբերի 4-ին հայտարարվել էր մրցույթ։ Այն անցկացվել է նոյեմբերի 7–ին ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի կողմից։Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հետին թվով հավելավճար կստանաՆշենք, որ Անահիտ Մանասյանը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, մագիստրատուրան և ասպիրանտուրան ավարտելուց հետո ավարտել է նաև ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցը։Որպես փորձագետ մասնակցել է միջազգային տարբեր կառույցների` ԵԱՀԿ–ի, Եվրոպայի խորհրդի, ՄԱԿ–ի կողմից մի շարք հարցերի վերաբերյալ եզրակացությունների, հետազոտությունների, ձեռնարկների նախապատրաստման գործընթացներին։ Դասախոսություններով է հանդես եկել միջազգային մի քանի սեմինարներին։2022թ–ի մարտից Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ է, 2020թ.–ի օգոստոսից` ատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/08/51013355_148:0:1571:1067_1920x0_80_0_0_e5ece7fe92dcb10b2d7392d4e3328014.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, պաշտոն, հհ գլխավոր դատախազություն, տեղակալ
հայաստան, պաշտոն, հհ գլխավոր դատախազություն, տեղակալ
ՀՀ գլխավոր դատախազը նոր տեղակալ ունի. Անահիտ Մանասյանն ընտրվել է մրցույթով
15:54 08.11.2022 (Թարմացված է: 15:57 08.11.2022) Մրցույթի արդյունքներն ամփոփվել են գաղտնի քվեարկությամբ, հանձնաժողովի անդամները Մանասյանին ընտրել են միաձայն։
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Անահիտ Մանասյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի տեղակալ: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության
մամուլի ծառայությունը։
Դատախազի տեղակալի թափուր պաշտոնի համալրման նպատակով 2022 թվականի հոկտեմբերի 4-ին հայտարարվել էր մրցույթ։ Այն անցկացվել է նոյեմբերի 7–ին ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի կողմից։
«Մրցույթի արդյունքներն ամփոփվել են գաղտնի քվեարկությամբ: Հանձնաժողովի կողմից միաձայն քվեարկությամբ որոշում է կայացվել դրական եզրակացություն ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազին՝ Անահիտ Մանասյանին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին նշանակելու վերաբերյալ»,– ասված է հաղորդագրությունում:
Նշենք, որ Անահիտ Մանասյանը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, մագիստրատուրան և ասպիրանտուրան ավարտելուց հետո ավարտել է նաև ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցը։
Որպես փորձագետ մասնակցել է միջազգային տարբեր կառույցների` ԵԱՀԿ–ի, Եվրոպայի խորհրդի, ՄԱԿ–ի կողմից մի շարք հարցերի վերաբերյալ եզրակացությունների, հետազոտությունների, ձեռնարկների նախապատրաստման գործընթացներին։ Դասախոսություններով է հանդես եկել միջազգային մի քանի սեմինարներին։
2022թ–ի մարտից Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ է, 2020թ.–ի օգոստոսից` ատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամ։