https://arm.sputniknews.ru/20221108/erevanum-tghamardu-di-e-hajtnabervel-50998204.html
Երևանում տղամարդու դի է հայտնաբերվել
Երևանում տղամարդու դի է հայտնաբերվել
Sputnik Արմենիա
Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդն անզգուշաբար ընկել է ու մահացել։ 08.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-08T10:10+0400
2022-11-08T10:10+0400
2022-11-08T10:12+0400
հայաստան
երևան
դիակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0b/38564910_0:52:1600:953_1920x0_80_0_0_c6d6ab55d7ddd57aa115f4acad50f82a.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Երևանի Արաբկիր վարչական շրջանում հայտնաբերել են «PALOMA» հյուրանոցային համալիրի նախկին տնօրենի դին։ Տեղեկությունը հայտնում է shamshyan․com-ը։Ըստ կայքի` նոյեմբերի 7-ին՝ ժամը 22։20-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժինն ահազանգ է ստացել, որ Ավետ Ավետիսյան 76/1 շենքի բակում դի կա։Նախնական տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ 43-ամյա Արմեն Օ․-ն էր, որն անզգուշաբար ընկել է, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։Ոստիկաններն ու քննչական բաժինը պարզում են դեպքի մանրամասները։Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։Երևանում 22-ամյա երիտասարդի դի են հայտնաբերել. նա կախված է եղել դարպասի ամրակներից
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0b/38564910_176:0:1600:1068_1920x0_80_0_0_ae848105ee3a9983befe911978802c80.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, դիակ
Երևանում տղամարդու դի է հայտնաբերվել
10:10 08.11.2022 (Թարմացված է: 10:12 08.11.2022) Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդն անզգուշաբար ընկել է ու մահացել։
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Երևանի Արաբկիր վարչական շրջանում հայտնաբերել են «PALOMA» հյուրանոցային համալիրի նախկին տնօրենի դին։ Տեղեկությունը հայտնում է
shamshyan․com-ը։
Ըստ կայքի` նոյեմբերի 7-ին՝ ժամը 22։20-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժինն ահազանգ է ստացել, որ Ավետ Ավետիսյան 76/1 շենքի բակում դի կա։
Նախնական տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ 43-ամյա Արմեն Օ․-ն էր, որն անզգուշաբար ընկել է, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։
Ոստիկաններն ու քննչական բաժինը պարզում են դեպքի մանրամասները։
Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։