https://arm.sputniknews.ru/20221108/eatm-arevtury-2022-i-hunvar-ogvostvosin-atshel-e-tvjalner-hajastanic-ev-voch-miajn-51019121.html
ԵԱՏՄ առևտուրը 2022-ի հունվար-օգոստոսին աճել է. տվյալներ Հայաստանից և ոչ միայն
ԵԱՏՄ առևտուրը 2022-ի հունվար-օգոստոսին աճել է. տվյալներ Հայաստանից և ոչ միայն
Sputnik Արմենիա
2020-2021 թվականների անկումից հետո Հայաստանը նշված ամիսների ընթացքում արագ տեմպերով վերականգնել է առևտուրը գործընկերների հետ. Ղազախստանի և Բելառուսի հետ` ավելի... 08.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-08T17:09+0400
2022-11-08T17:09+0400
2022-11-08T17:09+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
առևտուր
https://cdn.am.sputniknews.ru/img/424/75/4247567_0:83:1600:983_1920x0_80_0_0_ebf036a05186f9868a4877352ede3ad5.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի - Sputnik. ԵԱՏՄ գործընկերների հետ Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի առևտուրը 2022 թվականի հունվար-օգոստոսին աճել է 13 տոկոսով։ Այս մասին հայտնում է Եվրասիական զարգացման բանկի Telegram ալիքը։ Հուլիսի 11,3%-ի համեմատ աճն արագացել է։Հայաստանից Ռուսաստան արտահանումն աճել է 0,5 մլրդ դոլարով, ինչը պայմանավորված է եվրոպական մատակարարումների (պարենի, ինչպես նաև սարքավորումների որոշ տեսակների) փոխարինմամբ։ Ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ երկրների մասնաբաժինը Հայաստանի արտաքին առևտրում աճել է` հասնելով 35,5%-ի (մեկ ամիս առաջ այն կազմում էր 34,6%)։2020-2021 թվականների անկումից հետո Հայաստանը նշված ամիսներին արագ տեմպերով վերականգնել է առևտուրը գործընկերների հետ. Ղազախստանի հետ` 2,6 անգամ, Բելառուսի հետ` 2,4 անգամ, Ղրղզստանի հետ` 1,9 անգամ և Ռուսաստանի հետ` 1,7 անգամ։Արդյունքում Հայաստանը ԵԱՏՄ մյուս երկրների հետ առևտրի շրջանառությամբ հասել է Ղրղզստանին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/424/75/4247567_90:0:1510:1065_1920x0_80_0_0_311e75103258c5d7297a3ed5c5e4d069.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, առևտուր
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, առևտուր
ԵԱՏՄ առևտուրը 2022-ի հունվար-օգոստոսին աճել է. տվյալներ Հայաստանից և ոչ միայն
2020-2021 թվականների անկումից հետո Հայաստանը նշված ամիսների ընթացքում արագ տեմպերով վերականգնել է առևտուրը գործընկերների հետ. Ղազախստանի և Բելառուսի հետ` ավելի քան կրկնակի, Ղրղզստանի հետ՝ գրեթե կրկնակի և Ռուսաստանի հետ՝ 1,7 անգամ։
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի - Sputnik. ԵԱՏՄ գործընկերների հետ Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի առևտուրը 2022 թվականի հունվար-օգոստոսին աճել է 13 տոկոսով։ Այս մասին հայտնում է Եվրասիական զարգացման բանկի Telegram ալիքը։ Հուլիսի 11,3%-ի համեմատ աճն արագացել է։
Բացարձակ թվերով` այս երեք երկրները ԵԱՏՄ գործընկերների հետ առևտուրն ավելացրել են 2,6 մլրդ դոլարով, այդ թվում Ռուսաստանի հետ՝ 2,4 մլրդ դոլարով: Հայաստանը ԵԱՏՄ երկրների հետ առևտուրն ավելացրել է 1,2 մլրդ դոլարով, Ղազախստանն ու Ղրղզստանը՝ 0,7 մլրդ դոլարով:
Հայաստանից Ռուսաստան արտահանումն աճել է 0,5 մլրդ դոլարով, ինչը պայմանավորված է եվրոպական մատակարարումների (պարենի, ինչպես նաև սարքավորումների որոշ տեսակների) փոխարինմամբ։ Ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ երկրների մասնաբաժինը Հայաստանի արտաքին առևտրում աճել է` հասնելով 35,5%-ի (մեկ ամիս առաջ այն կազմում էր 34,6%)։
2020-2021 թվականների անկումից հետո Հայաստանը նշված ամիսներին արագ տեմպերով վերականգնել է առևտուրը գործընկերների հետ. Ղազախստանի հետ` 2,6 անգամ, Բելառուսի հետ` 2,4 անգամ, Ղրղզստանի հետ` 1,9 անգամ և Ռուսաստանի հետ` 1,7 անգամ։
Արդյունքում Հայաստանը ԵԱՏՄ մյուս երկրների հետ առևտրի շրջանառությամբ հասել է Ղրղզստանին։