https://arm.sputniknews.ru/20221108/arvoghjaranajin-qaghaqy-entarkvel-e-hrtirakvotsutjan-hh-nakhagahy-klimaji-masin-hamazhvoghvovum-51009344.html
Առողջարանային քաղաքը ենթարկվել է հրթիռակոծության. ՀՀ նախագահը` կլիմայի մասին համաժողովում
Առողջարանային քաղաքը ենթարկվել է հրթիռակոծության. ՀՀ նախագահը` կլիմայի մասին համաժողովում
Sputnik Արմենիա
ՀՀ նախագահը Շարմ էլ Շեյում խոսել է շրջակա միջավայրի վրա սեպտեմբերի 13–ին հակառակորդի ագրեսիայի հետևանքների մասին։ 08.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-08T14:15+0400
2022-11-08T14:15+0400
2022-11-08T14:28+0400
նախագահ
կլիմա
ջերմուկ
հրետակոծություն
առողջարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/08/51007565_0:0:1600:901_1920x0_80_0_0_1a848e78b1d398fbc1e22a1c5489977c.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Կեչուտի ջրամբարի հրետակոծությունը կարող էր հանգեցնել մեծաթիվ մարդկային զոհերի, իսկ շրջակա միջավայրի վրա ունենալ աղետալի հետևանքներ։ Անդրադառնալով սեպտեմբերի 13–ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին` ՄԱԿ-ի` Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովին այս մասին ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։Վահագն Խաչատուրյանը նաև նշել է, որ չնայած Հայաստանում առկա մարտահրավերներին ու անվտանգային խնդիրներին՝ կլիմայի փոփոխության օրակարգը շարունակում է առաջնային տեղ զբաղեցնել կառավարության ձևավորած օրակարգում:Նախագահն ընդգծել է, որ կլիմայի փոփոխության դեմ պայքարը համաշխարհային օրակարգի կարևոր բաղկացուցիչն է, որը պահանջում է բոլորի համատեղ հանձնառությունը:Հավելենք, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 7-ին է մեկնել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն՝ մասնակցելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովին (COP27):Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։
ջերմուկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/08/51007565_179:0:1600:1066_1920x0_80_0_0_c8d0d58e7ecd51283a177a0ce3d8b2c3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նախագահ, կլիմա, ջերմուկ, հրետակոծություն, առողջարան
նախագահ, կլիմա, ջերմուկ, հրետակոծություն, առողջարան
Առողջարանային քաղաքը ենթարկվել է հրթիռակոծության. ՀՀ նախագահը` կլիմայի մասին համաժողովում
14:15 08.11.2022 (Թարմացված է: 14:28 08.11.2022) ՀՀ նախագահը Շարմ էլ Շեյում խոսել է շրջակա միջավայրի վրա սեպտեմբերի 13–ին հակառակորդի ագրեսիայի հետևանքների մասին։
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Կեչուտի ջրամբարի հրետակոծությունը կարող էր հանգեցնել մեծաթիվ մարդկային զոհերի, իսկ շրջակա միջավայրի վրա ունենալ աղետալի հետևանքներ։ Անդրադառնալով սեպտեմբերի 13–ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին` ՄԱԿ-ի` Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովին այս մասին ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
«Հայաստանի արևելյան և հարավարևելյան շրջանների խիտ բնակեցված քաղաքները, այդ թվում՝ Ջերմուկ քաղաքը, որը հայտնի է որպես լեռնային սպա և բժշկական զբոսաշրջության վայր, ենթարկվել էր ծանր հրթիռակոծության: Նշված շրջանների դեմ ռազմական գործողություններն ուղեկցվել էին լայն սպառազինության, այդ թվում՝ հրետանային և մարտական անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ` զգալի վնաս պատճառելով եզակի բնապահպանական համալիրին։»,–ասել է Խաչատուրյանը:
Վահագն Խաչատուրյանը նաև նշել է, որ չնայած Հայաստանում առկա մարտահրավերներին ու անվտանգային խնդիրներին՝ կլիմայի փոփոխության օրակարգը շարունակում է առաջնային տեղ զբաղեցնել կառավարության ձևավորած օրակարգում:
Նախագահն ընդգծել է, որ կլիմայի փոփոխության դեմ պայքարը համաշխարհային օրակարգի կարևոր բաղկացուցիչն է, որը պահանջում է բոլորի համատեղ հանձնառությունը:
Հավելենք, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 7-ին է մեկնել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն՝ մասնակցելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովին (COP27):
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: