https://arm.sputniknews.ru/20221107/vajvoc-dzvori-marzum-dprvoc-ka-vortegh-7-tari-erekhanery-fizika-chen-ancel-pvokhnakharar-50976013.html
Վայոց Ձորի մարզում դպրոց կա, որտեղ երեխաները 7 տարի ֆիզիկա չեն անցել. փոխնախարար
Վայոց Ձորի մարզում դպրոց կա, որտեղ երեխաները 7 տարի ֆիզիկա չեն անցել. փոխնախարար
Sputnik Արմենիա
Ժաննա Անդրեասյանը հայտնեց` փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցներում բնագիտական առարկաներ դասավանդողները, ինչպես նաև ինֆորմատիկա դասավանդող ուսուցիչները 20 տոկոս... 07.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-07T17:43+0400
2022-11-07T17:43+0400
2022-11-07T18:00+0400
հայաստան
ժաննա անդրեասյան
դպրոց
ուսուցիչ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/12/39919462_0:84:1600:984_1920x0_80_0_0_3d03d4b708a66d5a6fbd498d0754d601.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Վայոց Ձորի մարզում դպրոց կա, որտեղ 7 տարի երեխաները ֆիզիկա չեն անցել։ Ազգային ժողովում 2023թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։Նրա խոսքով` 20 տոկոս հավելավճար կտրամադրեն վերոհիշյալ ուսուցիչներին։ Անդրեասյանը հավելեց, որ ուսուցիչները կարող են նաև կամավոր ատեստավորվում անցնել և լրացուցիչ գումար էլ ստանալ։Ռուսաստանը պլանավորում է Հայաստանում 11-ամյա դպրոց բացել. ԴումանյանՀիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 2-ին Ազգային ժողովում 2023–ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնեց, որ կբարձրացնեն մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցներում աշխատող բնագիտական առարկաների այն ուսուցիչների աշխատավարձերը, որոնց դրույքաչափը պակաս է մեկ դրույքից, այսինքն` 90 000 դրամից պակաս ստացող ուսուցիչ չի լինի։ Փաշինյանը նշեց, որ բնագիտական առարկաներ դասավանդող 8135 ուսուցիչ հավելավճար կստանա։Իրավիճակը չի փրկվի. Մխիթարյանը` որոշ ուսուցիչների աշխատավարձը բարձրացնելու որոշման մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/12/39919462_89:0:1512:1067_1920x0_80_0_0_6f6fa7d298f444a77dc7d332de288113.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ժաննա անդրեասյան, դպրոց, ուսուցիչ
հայաստան, ժաննա անդրեասյան, դպրոց, ուսուցիչ
Վայոց Ձորի մարզում դպրոց կա, որտեղ երեխաները 7 տարի ֆիզիկա չեն անցել. փոխնախարար
17:43 07.11.2022 (Թարմացված է: 18:00 07.11.2022) Ժաննա Անդրեասյանը հայտնեց` փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցներում բնագիտական առարկաներ դասավանդողները, ինչպես նաև ինֆորմատիկա դասավանդող ուսուցիչները 20 տոկոս հավելավճար կստանան։
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Վայոց Ձորի մարզում դպրոց կա, որտեղ 7 տարի երեխաները ֆիզիկա չեն անցել։ Ազգային ժողովում 2023թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։
«Նախորդ տարվանից փորձել ենք էլեկտրոնային ուսուցման միջոցով լուծում տալ խնդրին, սակայն բոլորս էլ գիտենք, որ սա լավագույն լուծումը չէ։ Ճիշտը ուսուցչի ֆիզիկական ներկայությունը դասարանում ապահովելն է։ Այդ իսկ պատճառով էլ որոշել ենք հավելավճար տրամադրել բնագիտական առարկաներ, ինչպես նաև ինֆորմատիկա դասավանդող այն ուսուցիչներին, որոնք փոքրաթիվ աշակերտ ունեցող դպրոցներում են աշխատում»,–ասաց Անդրեասյանը։
Նրա խոսքով` 20 տոկոս հավելավճար կտրամադրեն վերոհիշյալ ուսուցիչներին։ Անդրեասյանը հավելեց, որ ուսուցիչները կարող են նաև կամավոր ատեստավորվում անցնել և լրացուցիչ գումար էլ ստանալ։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 2-ին Ազգային ժողովում 2023–ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնեց, որ կբարձրացնեն մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցներում աշխատող բնագիտական առարկաների այն ուսուցիչների աշխատավարձերը, որոնց դրույքաչափը պակաս է մեկ դրույքից, այսինքն` 90 000 դրամից պակաս ստացող ուսուցիչ չի լինի։ Փաշինյանը նշեց, որ բնագիտական առարկաներ դասավանդող 8135 ուսուցիչ հավելավճար կստանա։