https://arm.sputniknews.ru/20221107/uzun-khvoshvor-tramachapi-hretanajin-arkervov-gndakvotsel-e-zaeki-ardjunaberakan-gvotin-rd-pn-50967829.html
ՈւԶՈւ–ն խոշոր տրամաչափի հրետանային արկերով գնդակոծել է ԶԱԷԿ–ի արդյունաբերական գոտին. ՌԴ ՊՆ
ՈւԶՈւ–ն խոշոր տրամաչափի հրետանային արկերով գնդակոծել է ԶԱԷԿ–ի արդյունաբերական գոտին. ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
Գերատեսչությունը հայտնել է, որ Զապորոժիեի ԱԷԿ–ում ռադիացիոն իրավիճակը շարունակում է մնալ նորմայի սահմաններում։ 07.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-07T15:47+0400
2022-11-07T15:47+0400
2022-11-07T15:47+0400
ռուսաստան
ուկրաինա
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/14/39968587_0:66:1600:967_1920x0_80_0_0_1d1ebc72cb6b5d45a9aab90b8edeb8fa.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Ուկրաինական կողմը հերթական անգամ գնդակոծել է Զապորոժիեի ԱԷԿ–ի արդյունաբերական գոտու տարածքը` արձակելով խոշոր տրամաչափի հրետանային 7 արկ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։Պատասխան կրակով ՌԴ հրետանին ճնշել է ուկրաինական մարտկոցը։Զապորոժիեի ԱԷԿ–ում ռադիացիոն իրավիճակը շարունակում է մնալ նորմայի սահմաններում։Նշվում է նաև, որ ռուսական ՀՕՊ համակարգը մեկ օրում ԴԺՀ–ում և Խերսոնի մարզում խոցել է ուկրաինական HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 14 ռեակտիվ արկ։Խերսոնի մարզի Նովայա Կամենկա բնակավայրի շրջանում խոցվել է Ուկրաինայի օդուժին պատկանող Մի-8 ուղղաթիռ։ Բացի այդ, ԴԺՀ–ի Բերեստովոյե, Եգորովկա, Եվգենովկա և Վալերյանովկա բնակավայրերի շրջանում ոչնչացվել են 6 անօդաչու։ Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից գնդակոծության պատճառով Դոնեցկի երկաթուղու շենքում հրդեհ է բռնկվելԴԺՀ–ի Կրամատորսկի շրջանում և Զապորոժիեում ՌԴ ԶՈւ–ն մեկ օրում ոչնչացրել է նաև ուկրաինական Ս-300 ԶՀՀ–ի 2 ռադիոլոկացիոն կայան, ԴԺՀ–ում «Բուկ-Մ1» ՀՕՊ համալիրի կրակային կայան, ինչպես նաև վառելիքի պահեստ Նիկոլաևի մարզում և սպառազինության երկու պահեստ Զապորոժիեի մարզում։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 256-րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/14/39968587_81:0:1525:1083_1920x0_80_0_0_deb5bc9c4fc8d9ea273d0796c53da3c6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ
ՈւԶՈւ–ն խոշոր տրամաչափի հրետանային արկերով գնդակոծել է ԶԱԷԿ–ի արդյունաբերական գոտին. ՌԴ ՊՆ
Գերատեսչությունը հայտնել է, որ Զապորոժիեի ԱԷԿ–ում ռադիացիոն իրավիճակը շարունակում է մնալ նորմայի սահմաններում։
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Ուկրաինական կողմը հերթական անգամ գնդակոծել է Զապորոժիեի ԱԷԿ–ի արդյունաբերական գոտու տարածքը` արձակելով խոշոր տրամաչափի հրետանային 7 արկ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Մեկ օրում ՈւԶՈւ–ի հրետանային ստորաբաժանումները Զապորոժիեի ԱԷԿ–ի արդյունաբերական գոտու ուղղությամբ խոշոր տրամաչափի 7 արկ են արձակել։ Հրետանին կրակել է ՈւԶՈւ–ի ենթակայության տակ գտնվող Դնեպրոպետրովսկի մարզի Վիսշետարասովկա բնակավայրի շրջանից», – ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Պատասխան կրակով ՌԴ հրետանին ճնշել է ուկրաինական մարտկոցը։
Զապորոժիեի ԱԷԿ–ում ռադիացիոն իրավիճակը շարունակում է մնալ նորմայի սահմաններում։
Նշվում է նաև, որ ռուսական ՀՕՊ համակարգը մեկ օրում ԴԺՀ–ում և Խերսոնի մարզում խոցել է ուկրաինական HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 14 ռեակտիվ արկ։
Խերսոնի մարզի Նովայա Կամենկա բնակավայրի շրջանում խոցվել է Ուկրաինայի օդուժին պատկանող Մի-8 ուղղաթիռ։ Բացի այդ, ԴԺՀ–ի Բերեստովոյե, Եգորովկա, Եվգենովկա և Վալերյանովկա բնակավայրերի շրջանում ոչնչացվել են 6 անօդաչու։
ԴԺՀ–ի Կրամատորսկի շրջանում և Զապորոժիեում ՌԴ ԶՈւ–ն մեկ օրում ոչնչացրել է նաև ուկրաինական Ս-300 ԶՀՀ–ի 2 ռադիոլոկացիոն կայան, ԴԺՀ–ում «Բուկ-Մ1» ՀՕՊ համալիրի կրակային կայան, ինչպես նաև վառելիքի պահեստ Նիկոլաևի մարզում և սպառազինության երկու պահեստ Զապորոժիեի մարզում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 256-րդ օրը։