https://arm.sputniknews.ru/20221107/rusastany-planavvorum-e-hajastanum-11-amja-dprvoc-bacel-dumanjan-50973054.html
Ռուսաստանը պլանավորում է Հայաստանում 11-ամյա դպրոց բացել. Դումանյան
Ռուսաստանը պլանավորում է Հայաստանում 11-ամյա դպրոց բացել. Դումանյան
Sputnik Արմենիա
ԿԳՄՍ նախարարի խոսքով` ուզում են ինտեգրել ՀՀ եկած ռուսներին, իսկ կրթական ծառայությունը կարևոր պայման է։ 07.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-07T17:02+0400
2022-11-07T17:02+0400
2022-11-07T17:11+0400
հայաստան
ռուսաստան
դպրոց
վահրամ դումանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/1a/50399239_0:0:1600:901_1920x0_80_0_0_f88eb91f12c1dcbc48d76c0ec30862e1.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանը պլանավորում է «Գազպրոմի» հիմքի վրա 11-ամյա դպրոց բացել Հայաստանում։ 2023թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ այդ մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։«Կա երկու տեսակ ռուսական սեկտոր` ռուսաստանյան դպրոց, որը գործում է ՀՀ–ում, օրինակ` Քանաքեռի 11-ամյա ռուսական դպրոցը, և կան ռուսական դասարաններ` ՀՀ 12-ամյա դպրոցներում։ Այստեղ ավարտելուց հետո հայկական նմուշի ավարտական փաստաթուղթ են ստանում, և այնտեղ կարող են սովորել կա՛մ այլ քաղաքացիություն ունեցողները, կա՛մ էլ մեր քաղաքացիները, որոնք 5 տարի ապրել են Հայաստանից դուրս։ Այսօրվա դրությամբ 3500 թափուր տեղ ունենք այդ դպրոցներում»,– նշեց նախարարը։70-ավել դպրոց կկառուցվի և կվերանորոգվի, մանկապարտեզների թիվը կավելանա. ԴումանյանՆրա խոսքով` Ռուսաստանից եկած ընտանիքների երեխաների կրթության հարցերը պետք է կազմակերպեն։ Դումանյանը նշեց` ուզում են ինտեգրել ՀՀ եկած ռուսներին, իսկ կրթական ծառայությունը կարևոր պայման է։ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն էլ հավելեց, որ փետրվարից հետո ռուսական դասարաններ ընդունվողների թիվը 1000-ից չի անցնում։ Նրա խոսքով` ՀՀ 45 դպրոցներում կան ռուսերենով դասավանդվող դասարաններ։ Սակայն հարցն այն է, որ ուսուցչական կադրերի կարիք կա` ռուսերեն դասավանդող ուսուցիչների տարիքը շատ բարձր է, նրանց փոխարինողներ չկան։ Անդրեասյանը հայտնեց` պատճառն այն է, որ որևէ բուհում չկա նման բաժին, և հիմա քննարկվում է, որպեսզի մանկավարժական համալսարանում լրացուցիչ դասընթացներ կամ մոդուլներ լինեն, որպեսզի ուսանողները հետագայում ինչպես հայերեն, այնպես էլ ռուսերեն դասավանդելու հնարավորություն ունենան։Սյունիքի սահմանամերձ գյուղերում կառավարությունը ժամանակակից մոդուլային դպրոցներ կկառուցի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/1a/50399239_100:0:1523:1067_1920x0_80_0_0_49d0337159f7817c4713683ab975ebb9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, դպրոց, վահրամ դումանյան
հայաստան, ռուսաստան, դպրոց, վահրամ դումանյան
Ռուսաստանը պլանավորում է Հայաստանում 11-ամյա դպրոց բացել. Դումանյան
17:02 07.11.2022 (Թարմացված է: 17:11 07.11.2022) ԿԳՄՍ նախարարի խոսքով` ուզում են ինտեգրել ՀՀ եկած ռուսներին, իսկ կրթական ծառայությունը կարևոր պայման է։
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանը պլանավորում է «Գազպրոմի» հիմքի վրա 11-ամյա դպրոց բացել Հայաստանում։ 2023թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ այդ մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։
«Կա երկու տեսակ ռուսական սեկտոր` ռուսաստանյան դպրոց, որը գործում է ՀՀ–ում, օրինակ` Քանաքեռի 11-ամյա ռուսական դպրոցը, և կան ռուսական դասարաններ` ՀՀ 12-ամյա դպրոցներում։ Այստեղ ավարտելուց հետո հայկական նմուշի ավարտական փաստաթուղթ են ստանում, և այնտեղ կարող են սովորել կա՛մ այլ քաղաքացիություն ունեցողները, կա՛մ էլ մեր քաղաքացիները, որոնք 5 տարի ապրել են Հայաստանից դուրս։ Այսօրվա դրությամբ 3500 թափուր տեղ ունենք այդ դպրոցներում»,– նշեց նախարարը։
Նրա խոսքով` Ռուսաստանից եկած ընտանիքների երեխաների կրթության հարցերը պետք է կազմակերպեն։ Դումանյանը նշեց` ուզում են ինտեգրել ՀՀ եկած ռուսներին, իսկ կրթական ծառայությունը կարևոր պայման է։
ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն էլ հավելեց, որ փետրվարից հետո ռուսական դասարաններ ընդունվողների թիվը 1000-ից չի անցնում։ Նրա խոսքով` ՀՀ 45 դպրոցներում կան ռուսերենով դասավանդվող դասարաններ։ Սակայն հարցն այն է, որ ուսուցչական կադրերի կարիք կա` ռուսերեն դասավանդող ուսուցիչների տարիքը շատ բարձր է, նրանց փոխարինողներ չկան։ Անդրեասյանը հայտնեց` պատճառն այն է, որ որևէ բուհում չկա նման բաժին, և հիմա քննարկվում է, որպեսզի մանկավարժական համալսարանում լրացուցիչ դասընթացներ կամ մոդուլներ լինեն, որպեսզի ուսանողները հետագայում ինչպես հայերեն, այնպես էլ ռուսերեն դասավանդելու հնարավորություն ունենան։