https://arm.sputniknews.ru/20221107/qristine-grigvorjany-brjuselum-nerkajacrel-e-adrbejani-kvopit-khakhtumnery-50988263.html
Քրիստինե Գրիգորյանը Բրյուսելում ներկայացրել է Ադրբեջանի կոպիտ խախտումները
Քրիստինե Գրիգորյանը Բրյուսելում ներկայացրել է Ադրբեջանի կոպիտ խախտումները
Sputnik Արմենիա
ՄԻ պաշտպանը ՀՀ-ԵՄ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 12-րդ նիստին ներկայացրել է հայ զինծառայողների և ռազմագերիների խոշտանգումների փաստեր։ 07.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-07T21:59+0400
2022-11-07T21:59+0400
2022-11-07T22:04+0400
հհ միպ
բրյուսել
գերի
հայ գերիներ, անհետ կորածներ
խոշտանգում
հայ-ադրբեջանական
ադրբեջանական ագրեսիան հայաստանի դեմ - 2020
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/07/50987956_0:110:768:542_1920x0_80_0_0_0d9fe11ea155572a0945b4d8d7ee4608.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը ՀՀ-ԵՄ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 12-րդ նիստին ներկայացրել է 2022–ի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի վրա հարձակման արդյունքում մարդու իրավունքների կոպիտ խախտումները, տեղեկանում ենք ՄԻՊ աշխատակազմից։Նշվում է, որ Եվրոպական միության ներկայացուցիչները վերահաստատել են ԵՄ հանձնառությունը՝ շարունակել աջակցել պաշտպանի հաստատության գործունեությանը, այդ թվում` աշխատակազմի կարողությունների զարգացման միջոցով:Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։
բրյուսել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/07/50987956_0:38:768:614_1920x0_80_0_0_60997b9bd834d8984085abab582dfa0f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ միպ, բրյուսել, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, խոշտանգում, հայ-ադրբեջանական, ադրբեջանական ագրեսիան հայաստանի դեմ - 2020
հհ միպ, բրյուսել, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, խոշտանգում, հայ-ադրբեջանական, ադրբեջանական ագրեսիան հայաստանի դեմ - 2020
Քրիստինե Գրիգորյանը Բրյուսելում ներկայացրել է Ադրբեջանի կոպիտ խախտումները
21:59 07.11.2022 (Թարմացված է: 22:04 07.11.2022) ՄԻ պաշտպանը ՀՀ-ԵՄ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 12-րդ նիստին ներկայացրել է հայ զինծառայողների և ռազմագերիների խոշտանգումների փաստեր։
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը ՀՀ-ԵՄ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 12-րդ նիստին ներկայացրել է 2022–ի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի վրա հարձակման արդյունքում մարդու իրավունքների կոպիտ խախտումները, տեղեկանում ենք
ՄԻՊ աշխատակազմից։
«Գրիգորյանը ներկայացրել է քաղաքացիական բնակչության ու կենսական ենթակառուցվածքների ուղղակի թիրախավորման, հայ զինծառայողների և ռազմագերիների խոշտանգումների, անմարդկային ու վատ վերաբերմունքի դեպքերի, ինչպես նաև պաշտպանի կողմից հրապարակված արտահերթ զեկույցներում արձանագրված փաստերը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Եվրոպական միության ներկայացուցիչները վերահաստատել են ԵՄ հանձնառությունը՝ շարունակել աջակցել պաշտպանի հաստատության գործունեությանը, այդ թվում` աշխատակազմի կարողությունների զարգացման միջոցով:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: