00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:01
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:50
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փափուկ ուժն առանց «ամուր» արժույթի չի աշխատում, բայց դա ՌԴ-ի բանաձևը չէ

© Sputnik / Andranik GhazaryanԴմիտրի Պոլիկանով
Դմիտրի Պոլիկանով - Sputnik Արմենիա, 1920, 07.11.2022
Դմիտրի Պոլիկանով
Բաժանորդագրվել
Էքսկլյուզիվ
«Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ Դմիտրի Պոլիկանովը, որն այս օրերին Երևանում է, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է՝ ինչպես է տեսնում Հայաստանի ու Ռուսաստանի փոխադարձ հետաքրքրությունն ու համագործակցությունը։
- Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի հետաքրքրությունը պահպանվում է. մարդիկ գնում են սովորելու և աշխատելու։ Իսկ Ռուսաստանը հետաքրքրություն ունի՞ Հայաստանի նկատմամբ՝ հնությանը, արժեքներին, ավանդույթներին, մշակույթին հաղորդակից լինելու համատեքստում։
- Ինձ թվում է՝ այստեղ մեծ ներուժ և մեծ հետաքրքրություն կա։ Նույնիսկ չենք վերցնում այն մարդկանց, որոնք հիմա տարբեր իրադարձությունների պատճառով տեղափոխվել են Հայաստանում ապրելու։ Պարզապես հյուրանոցներում զբոսաշրջիկների քանակից նկատելի է ռուսաստանցիների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ։ Ընդհանուր առմամբ, կովկասյան երկրներն իրենց կոլորիտով, իրենց հրաշալի խոհանոցով հետաքրքրություն են առաջացնում մեծ թվով ռուսաստանցիների մոտ։ Ե՛վ Վրաստանը, և՛ Հայաստանը ռուսաստանցիների շրջանում զբոսաշրջային թոփ ուղղությունների շարքում էին։ Եվ դա հիանալի է: Միայն թե Ռուսաստանում Հայաստանը պետք է ավելի շատ PR անել։ Մենք ունենք հսկայական հայկական համայնք (Կրասնոդարի երկրամասում, այլ վայրերում) և կարևոր է, որ այդ մարդիկ նույնպես պատմեն իրենց պատմական հայրենիքի մասին, ցույց տան, թե որքան հիանալի է այն և ինչու է հետաքրքիր այստեղ գալ:
- Հայաստանում դիտարկում են Ռուսաստանին որպես դաշնակից, բայց դաշնակցությունը պետք է դրսևորվի ամեն ինչում, ասենք՝ նաև մեգապոլիսներից հեռու իրականացվող նախագծերում։ Օրինակ՝ ՀՀ սահմանակից գյուղերում, որտեղ կյանքը խիստ է։ Այդ ուղղություններով գաղափարներ կա՞ն։ Որպեսզի մարդիկ զգան, որ իրենց մոռացության չեն մատնել, որ իրենք ինչ-որ բանի մաս են կազմում, որ այդ ուշադրությունը հույս տա, իսկ հույսը պատրաստակամությամբ տրվի:
- Չեք հավատա, բայց մենք իրականում արտերկրում գտնվող բոլոր «Ռուսական տների» համար հատուկ հորինեցինք արդյունավետության հիմնական ցուցանիշ, որ միջոցառումների որոշակի տոկոսը մայրաքաղաքներից դուրս անցկացվի: Մեզ մոտ այնպես ստացվեց, որ երկրների մեծ մասում «Ռուսական տունը» մայրաքաղաքում է, բայց ցանկություն կա, որ գործունեությունն ընդգրկի ամբողջ երկիրը, որ տեղում փնտրեն կազմակերպություններ, մարդիկ, որոնք պատրաստ են զարգացնել համագործակցությունը։
Այստեղ «Ռուսական տունը» նույնպես շատ է աշխատում։ Սյունիքի մարզում կոնտակտային կենտրոն ենք բացել, ոստիկաններին ռուսաց լեզու ենք սովորեցնում (որովհետև այնտեղ խաղաղապահներ կան, և նրանք բոլորը պետք է շփվեն)։ Մենք ֆուտբոլային մրցաշարեր անցկացրեցինք, շատ հետաքրքիր նախագիծ այն մասին, թե ինչպես սահմանամերձ շրջանների երեխաները կարող են մրցել ֆուտբոլում Ռոման Բերեզովսկու մրցանակի համար: Սա, ինձ թվում է, լավ պատմություն։
Ես ժամանակին աշխատել եմ Համառուսաստանյան ժողովրդական ճակատում (Ռուսաստանում մենք այդպիսի նախագահական շարժում ունենք), և այնտեղ «Уличный красава» նախագիծ կար։ Բոլորը սկզբում ասում էին «ֆու», ինչ է դա «уличный красава», ինչ-որ անհեթեթություն է: Բայց գիտեք, հրաշք տեղի ունեցավ, որովհետև նախագիծն ուղղված էր դեռահասներին և բակային թիմերին։ Եվ հասկանալի է, որ այնտեղ նաև բարդ դեռահասներ կան։ Բակային թիմերի միջև անցկացվել են մրցումներ, որոնք անմիջապես բարձրացրել են զանգվածային սպորտի մակարդակը։
Ռուսաստանը պլանավորում է Հայաստանում 11-ամյա դպրոց բացել. Դումանյան
Տղաները տեսան, որ կարելի է «բարձրանալ» և հասնել մերձմոսկովյան բազաներ, որ կարելի է շապիկ ստանալ Ռուսաստանի հավաքականի և մարզիչների ինքնագրերով։ Նրանք սկսեցին այլ կերպ վարվել, այլ կերպ վերաբերվել սպորտին: Եվ նրանք սկսեցին իրենց ավելի լավ զգալ: Մենք նրանց մի փոքր հանեցինք այդ պատմությունից։ Եվ ահա այսպիսի բան կարևոր է անել նաև այստեղ։
Ահա ես և իմ ընկերները ստեղծեցինք համառուսաստանյան «Ոգևորողներ» շարժումը ակումբը: Մենք աշխատում ենք երեխաների, դեռահասների հետ, գնում ենք դպրոցներ, մանկական ճամբարներ, հանդիպում և խոսում այն մասին, թե ինչպես մասնագիտություն ընտրել և հաջողության հասնել կյանքում, ինչ հմտություններ են անհրաժեշտ դրա համար:
Մենք մտածում ենք, որ նման բաներ պետք է նաև այլ երկրներում անել։ Հիմա սկսել ենք Ղրղզստանում, Բելառուսում։ Եվ Հայաստան էլ կհասնենք: Վստահ եմ, որ այստեղ կան տաղանդավոր, հաջողակ մարդիկ, որոնց մեկ չէ, թե ինչ կլինի երեխաների հետ, ինչ կլինի ապագա սերնդի հետ։ Եվ նման մարդիկ նույն արժեքների վրա հիմնված ակումբ են, իսկ արժեքները հենց այն են, ինչը մեզ միավորում է։
- Առաջին անգա՞մ եք Հայաստանում:
- Ոչ, արդեն բազմիցս եղել եմ: Ես ուղղակի իմ «անցյալ» կյանքում բարեգործությամբ եմ զբաղվել, և մենք այստեղ շատ ենք համագործակցել Մանկավարժական համալսարանի հետ, այն կազմակերպությունների հետ, որոնք զբաղվում են հաշմանդամներով։ Ես ղեկավարել եմ մի հիմնադրամ, որն աշխատում է խուլ ու կույր մարդկանց հետ, և դուք նույնպես այստեղ ծրագրեր ունեք այս տեսակի հաշմանդամության հետ աշխատելու համար:
- Հաշվի առնելով ձեր կյանքի փորձը և հայ իրականության իմացությունը, ի՞նչ ուղղությամբ պետք է գնալ, որպեսզի մեր երկու երկրների հասարակություններն էլ ավելի մոտենան և միմյանց հանդեպ անվստահություն չունենան: Այլ կերպ ասած, ո՞ր «կոշտուկներն» են քայլելիս զգացվում:
- Ինձ թվում է, որ պետք է ավելի ակտիվորեն զարգացնել գիտատեխնիկական համագործակցությունը։ Ռուսաստանում այժմ կան ոչ միայն հետազոտական ինստիտուտների ակադեմիկոսների գիտական թիմեր, այլև շատ պայծառ, ստեղծագործական խմբեր, որոնք տարբեր տեսակի տեխնոլոգիաներ են ստեղծում: Օրինակ, ինձ հոգեհարազատ է վերականգնողական արդյունաբերությունը (դա օգնում է անվասայլակում հայտնված մարդկանց): Շատ բան կարելի է անել միասին նաև հասարակական կազմակերպությունների ոլորտում, քանի որ ռուսական ՀԿ-ները եզակի լուծումներ ունեն անօթևանների, հաշմանդամների, կենդանիների հետ աշխատելու համար և այլն: Սա այն է, ինչ կարելի է բերել Հայաստան, և հակառակը՝ տեսնել, թե այստեղ ինչ հետաքրքիր բաներ են կատարվում։
«Շահանեն Երևան է վերադարձել»․ Եսենինի մուսայի մասին ներկայացումը՝ Սունդուկյանի թատրոնում
Դուք ունեք նաև ՀԿ-ների շատ զարգացած, հզոր հատված, դրա մեջ շատ գումար կա: Դուք կարող եք փորձի փոխանակում անել մարդկանց միջև, որոնք զբաղվում են խոցելի խմբերի խնդիրների լուծմամբ։ Կարծում եմ, որ կարելի է ավելի ակտիվ աշխատել նաև հայ երիտասարդների հետ։ Մենք հազվադեպ ենք հարցնում երիտասարդներին, թե նրանց ինչ է պետք: Մենք հարցումներ ենք անցկացրել և հասկացել ենք, որ Ռուսաստանի երիտասարդական քաղաքականությունը պետք է ավելի ինտերակտիվ լինի։ Մենք պետք է ավելի շատ ներգրավենք երիտասարդներին որպես նախագծերի հեղինակներ: Պետք է հրավիրել երիտասարդներին, հարցնել, թե ինչն է նրանց հետաքրքրում՝ ի՞նչ երաժշտություն, ի՞նչ սպորտային, կրթական նախագծեր։ Եվ դրանից ելնելով ՝ այդ պահանջարկին համապատասխանեցնել մեր ծրագրերը։
-Կարո՞ղ եք ինչ-որ հաջող փորձի մասին հիշել:
- Օրինակ՝ Երևանի «Ռուսական տանը» կից «Կամավորների դպրոց» է բացվել։
Կարող եմ հստակ ասել, որ պետք է հեռանալ նաև մանկական նկարչության մեր դասական մրցույթներից և բանաստեղծությունների հավերժական ընթերցումից, անցել ավելի գործնական բանի: Ես իմ գործընկերներին ասացի, որ «Ռուսական տունը» Երևանում տեղափոխվել է բրիտանական նախկին դեսպանատան շենք։ Բայց երբ մոտենում ես դրան, զգում ես, որ դա դեռ դեսպանատուն է։ Այն «վախենալու» է, քանի որ այնտեղ կա ցանկապատ, պատ, դարպասներն այնքան հզոր են։ Ակամայի մտածում ես՝ արդյո՞ք պետք է այնտեղ լինեմ: Եվ դա փոխելու համար, իհարկե, պատկերը կարևոր է, իհարկե, նկարը կարևոր է: Այս առումով, չգիտեմ, կարելի է մրցույթ անցկացնել տեղի գրաֆիտի սիրահարների շրջանում։ Վստահ եմ, որ նրանք այստեղ շատ են, և նրանք վարպետորեն դա անում են։ Կարելի է պատը ներկել ռուս-հայկական բարեկամության թեմայով։
- Պատժամիջոցների ֆոնին որքանո՞վ եք դժվարանում իրականացնել ձեր ծրագրերն ու գաղափարները Հայաստանում, որը չի միացել այդ սահմանափակումներին:
- Մեզ մոտ հիմնական սահմանափակումները վերաբերում էին Եվրոպային։ Որոշ ժամանակ «Ռուսական տները» նույնիսկ ստիպված էին առցանց աշխատել, իսկ որոշ երկրներ (բարեբախտաբար՝ փոքր) նույնիսկ արտաքսեցին մեր դիվանագետներին, մեր ներկայացուցիչներին։ Բայց մենք շարունակում ենք աշխատել անբարյացակամ երկրներում։ «Ռուսական տները» բաց են. մեզ մոտ վերջերս ակցիա է սկսվել՝ «Ռուսաստանից՝ ջերմությամբ»։ Մենք եվրոպացի գործընկերներին ասում ենք՝ եկեք մեր «Ռուսական տներ», մենք ձեզ այստեղ թեյ կտանք, օղաբլիթ կտանք, ֆիլմեր կդիտեք և այլն․.. Ուստի այս ամենը շարունակվում է, և ինձ համար շատ ուրախալի է, որ եվրոպական երկրներում մարդիկ չեն թողել ռուսաց լեզվի դասընթացները։ Մի քանիսը հեռացան, իսկ մեծ մասը մնաց և շարունակեց, չնայած շրջապատի ճնշումներին, ռուսատյաց հրապարակումներին։
Հայաստանում, այս առումով, ամեն ինչ լավ է։ Բայց մենք ձգտելու տեղ ունենք. փոխգործակցության ընդլայնման դաշտ կա։ Բայց ընդհանուր առմամբ ամեն ինչ նորմալ է, և մենք հաստատ կարող ենք միասին շատ բանի հասնել:
- Զուգահեռներ անցկացնելով, արտասահմանյան այլ կազմակերպությունների հետ համեմատություններ անելով՝ ձեզ հաճախ քննադատում և կշտամբում են այն բանում, որ դուք այնքան արդյունավետ չեք աշխատում, որքան կարող եք։
- Մեզ անընդհատ քննադատում են։ Մենք նորմալ ենք վերաբերվում դրան։ Առողջ քննադատությունը միշտ էլ լավ բան է, քանի որ շատ բան կարող ես շտկել, որսալ այդ գաղափարները և դրանք ինտեգրել քո գործունեության մեջ: Բնականաբար, մենք նայում ենք նաև այլ երկրների փորձին, թե ինչպես են նրանք առաջ տանում իրենց փափուկ ուժը։ Օրինակ՝ սոցիալական ցանցերի տեսանկյունից նրանց բաժանորդները շատ ավելի շատ չեն, քան մեր «Ռուսական տան» բաժանորդները։ Բայց նրանք ավելի շատ գումար ունեն, դա փաստ է: Եթե նայենք բյուջեներին ԱՄՆ-ում, Թուրքիայում, Գերմանիայում, Շվեդիայում և այլն, ապա կտեսնենք, որ այնտեղ մի քանի անգամ և երբեմն տասնյակ ու հարյուրավոր անգամ ավելի շատ գումար է հատկացվում այդ ուղղությամբ։ Այս առումով Ռուսաստանը ֆինանսապես մի փոքր «թերանում է»։
Բայց եթե վերցնենք Հայաստանին տրամադրվող օգնության ընդհանուր ծավալը, դա շատ, շատ է։ Մենք պարզապես համեստ մարդիկ ենք: Ռուսները դրանով էլ տարբերվում են, որ չեն խոսում այն մասին, որ օգնել են: Իսկ մեր «ոխերիմ բարեկամները» պարբերաբար խոսում են դրա մասին․ մի անգամ ճանապարհը կառուցել են, ասֆալտապատել և անմիջապես այնտեղ հսկայական ցուցանակ են դնում, ահա, իբր, մենք ենք կառուցել, այսինչ դրամաշնորհի միջոցներով և այլն։ Մենք հիմա էլ ենք սկսում դրան գնալ։ Մենք անցյալ տարի «Աջակցություն միջազգային զարգացմանը» պետական ծրագիր ունեցանք, և հենց դրա խնդիրներից մեկն էլ այլ երկրներում մարդկանց ավելի շատ իրազեկելն է այն օգնության մասին, որն իրականում ցուցաբերում է Ռուսաստանը։
Ես վերջերս լուրերում կարդացի, որ այս տարվա ընթացքում ռուսաստանցիները, որոնք այժմ ապրում են Հայաստանում, 1,7 մլրդ դոլար են Հայաստան փոխանցել։ Իսկ ահա USAID-ը Հայաստանին տնտեսական օգնության համար հատկացրել է 25 մլն դոլար։ 25 միլիոնն ու 1,7 միլիարդն ամեն դեպքում տարբեր գումարներ են։ Մենք այս ամենից պատմություն չենք սարքում, բայց իրականում շատ ավելի շատ գումար ենք բերել: Այլ հարց է, թե ինչու են այդ մարդիկ եկել այստեղ. ինչ-որ մեկը վախեցել է, ինչ-որ մեկը ուզում է բջջային հեռախոսն առանց VPN-ի օգտագործել և այլն։ Բայց, միևնույն է, իրականում դա Ռուսաստանի քաղաքացիներն են, որոնք ռուսական տնտեսությունից գալիս են Հայաստան և օգնում են դրա տնտեսական զարգացմանը։ Ես վստահ եմ, որ տարվա արդյունքներով Հայաստանը X տոկոս տնտեսական աճ կգրանցի, այդ թվում նաև այն մարդկանց շնորհիվ, որոնք եկել են այստեղ։
Լրահոս
0