https://arm.sputniknews.ru/20221107/khaghaghapahnery-qnnutjun-en-anckacnum-adrbejanakan-zui--gndakvotsman-pasti-artiv-50964395.html
Խաղաղապահները քննություն են անցկացնում ադրբեջանական ԶՈւ–ի գնդակոծման փաստի առթիվ
Խաղաղապահները քննություն են անցկացնում ադրբեջանական ԶՈւ–ի գնդակոծման փաստի առթիվ
Sputnik Արմենիա
Ռուսական հրամանատարությունն իր ամփոփիչ տեղեկագրում հաստատել է անցած շաբաթ Ասկերանի շրջանում տեղի ունեցած միջադեպը: 07.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-07T15:00+0400
2022-11-07T15:00+0400
2022-11-07T15:07+0400
խաղաղապահ
արցախ
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/05/50921566_0:0:1600:900_1920x0_80_0_0_ef2f42532772d9f1c6279397608cf8d1.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի խաղաղ բնակչի ուղղությամբ։ Այս մասին նշված է ռուսական խաղաղապահ զորակազմի մամուլի ծառայության օպերատիվ ամփոփագրում։Նշվում է, որ հրետակոծության հետևանքով տեխնիկան աննշան վնասվածքներ է ստացել, բնակիչը չի տուժել:Փաստի առթիվ զորակազմի հրամանատարությունն ադրբեջանական կողմի հետ համատեղ վարույթ է իրականացնում։Խաղաղապահները շարունակում են իրավիճակի շուրջօրյա դիտարկում իրականացնել 30 դիտակետում և վերահսկել հրադադարի ռեժիմի պահպանումը։Հիշեցնենք` տրակտորիստի ուղղությամբ կրակելու մասին ավելի վաղ հայտնել էր ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը և լուսանկարներ հրապարակել։Ո՛չ ջուր, ո՛չ հող, և ադրբեջանական զինված ուժերի տեսադաշտում. ինչպես է ապրում Ներքին Հանդը
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/05/50921566_179:0:1379:900_1920x0_80_0_0_09fcb491b2cd5bb5d504d1489b4d58c6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
խաղաղապահ, արցախ, ադրբեջան
խաղաղապահ, արցախ, ադրբեջան
Խաղաղապահները քննություն են անցկացնում ադրբեջանական ԶՈւ–ի գնդակոծման փաստի առթիվ
15:00 07.11.2022 (Թարմացված է: 15:07 07.11.2022) Ռուսական հրամանատարությունն իր ամփոփիչ տեղեկագրում հաստատել է անցած շաբաթ Ասկերանի շրջանում տեղի ունեցած միջադեպը:
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի խաղաղ բնակչի ուղղությամբ։ Այս մասին նշված է ռուսական խաղաղապահ զորակազմի մամուլի ծառայության օպերատիվ ամփոփագրում։
«Նոյեմբերի 5-ին` ժամը 12:30-ին, ադրբեջանական դիրքերից հրաձգային զենքից կրակ է բացվել տեղի բնակչի ուղղությամբ, որը գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործմամբ հողագործական աշխատանքներ կատարելիս է եղել Խրամորթից 1,8 կմ դեպի արևելք», - հայտնում է խաղաղապահ զորակազմը:
Նշվում է, որ հրետակոծության հետևանքով տեխնիկան աննշան վնասվածքներ է ստացել, բնակիչը չի տուժել:
Փաստի առթիվ զորակազմի հրամանատարությունն ադրբեջանական կողմի հետ համատեղ վարույթ է իրականացնում։
Խաղաղապահները շարունակում են իրավիճակի շուրջօրյա դիտարկում իրականացնել 30 դիտակետում և վերահսկել հրադադարի ռեժիմի պահպանումը։
Հիշեցնենք` տրակտորիստի ուղղությամբ կրակելու մասին ավելի վաղ
հայտնել էր ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը և լուսանկարներ հրապարակել։