https://arm.sputniknews.ru/20221107/irani-shiraz-qaghaqum-teghi-unecats-ahabekchutjan-hamakargvoghn-adrbejani-qaghaqaci-e-zlm-50958964.html
Իրանի Շիրազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության համակարգողն Ադրբեջանի քաղաքացի է․ ԶԼՄ
Իրանի Շիրազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության համակարգողն Ադրբեջանի քաղաքացի է․ ԶԼՄ
Sputnik Արմենիա
Ադրբեջանցին Թեհրան է մեկնել Բաքվից, կապ հաստատել օտարերկրյա քաղաքացիներով համալրված ցանցի հետ, որոնց հավաքագրել է «Իսլամական պետության» ահաբեկչական... 07.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-07T13:54+0400
2022-11-07T13:54+0400
2022-11-07T14:02+0400
իրանի իսլամական հանրապետություն
ահաբեկչություն
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0b/41916284_0:0:3073:1728_1920x0_80_0_0_274fa071af575cc67e8c4deadd50ef62.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Իրանի Շիրազ քաղաքի «Շահչերաղ» սրբավայրի ահաբեկչության համակարգողն Ադրբեջանի քաղաքացի է եղել։ Տեղեկությունը հայտնում է «Irna» գործակալությունը՝ հղում անելով Իրանի Իսլամական Հանրապետության տեղեկատվության և ազգային անվտանգության նախարարությանը։Ըստ աղբյուրի` Իրանի իրավապահ մարմիններն արդեն պարզել են, որ ադրբեջանցին Թեհրան է մեկնել Բաքվի Հեյդար Ալիևի անվան օդանավակայանից։Հասնելով Իրանի մայրաքաղաք՝ ենթադրյալ հանցագործն այդ մասին հայտնել է Ադրբեջանում համակարգող մարմնին։ Նշվում է, որ նա կապ է հաստատել նաև օտարերկրյա քաղաքացիներով համալրված ցանցի հետ, որոնց հավաքագրել է «Իսլամական պետության» ահաբեկչական կազմակերպությունը, և հայտնել, որ ինքը Թեհրանում է։Հիշեցնենք` հոկտեմբերի 26-ին երեք անհայտ անձինք կրակ էին բացել Իրանի Շիրազ քաղաքի «Շահչերաղ» սրբավայրի տարածքում։ Ահաբեկչության հետևանքով մահացել էր 13, վիրավորվել՝ 45 մարդ։ Իրանի իշխանությունները մեղադրել են ԱՄՆ-ին և Իսրայելին այս ահաբեկչությունը կազմակերպելու մեջ՝ Իրանում անկայունություն հրահրելու համար։ Հետաքննության շրջանակում 26 մարդ է բերման ենթարկվել։Իրանում ձերբակալվել է Շիրազի սրբավայրում ահաբեկչության երկրորդ մասնակիցը
իրանի իսլամական հանրապետություն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0b/41916284_120:0:2849:2047_1920x0_80_0_0_aa84a58f65cb1d7c577af637bd550b8c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ահաբեկչություն, ադրբեջան
իրանի իսլամական հանրապետություն, ահաբեկչություն, ադրբեջան
Իրանի Շիրազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության համակարգողն Ադրբեջանի քաղաքացի է․ ԶԼՄ
13:54 07.11.2022 (Թարմացված է: 14:02 07.11.2022) Ադրբեջանցին Թեհրան է մեկնել Բաքվից, կապ հաստատել օտարերկրյա քաղաքացիներով համալրված ցանցի հետ, որոնց հավաքագրել է «Իսլամական պետության» ահաբեկչական կազմակերպությունը։
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Իրանի Շիրազ քաղաքի «Շահչերաղ» սրբավայրի ահաբեկչության համակարգողն Ադրբեջանի քաղաքացի է եղել։ Տեղեկությունը հայտնում է «Irna» գործակալությունը՝ հղում անելով Իրանի Իսլամական Հանրապետության տեղեկատվության և ազգային անվտանգության նախարարությանը։
Ըստ աղբյուրի` Իրանի իրավապահ մարմիններն արդեն պարզել են, որ ադրբեջանցին Թեհրան է մեկնել Բաքվի Հեյդար Ալիևի անվան օդանավակայանից։
Հասնելով Իրանի մայրաքաղաք՝ ենթադրյալ հանցագործն այդ մասին հայտնել է Ադրբեջանում համակարգող մարմնին։ Նշվում է, որ նա կապ է հաստատել նաև օտարերկրյա քաղաքացիներով համալրված ցանցի հետ, որոնց հավաքագրել է «Իսլամական պետության» ահաբեկչական կազմակերպությունը, և հայտնել, որ ինքը Թեհրանում է։
Հիշեցնենք` հոկտեմբերի 26-ին երեք անհայտ անձինք
կրակ էին բացել Իրանի Շիրազ քաղաքի «Շահչերաղ» սրբավայրի տարածքում։ Ահաբեկչության հետևանքով մահացել էր 13, վիրավորվել՝ 45 մարդ։ Իրանի իշխանությունները մեղադրել են ԱՄՆ-ին և Իսրայելին այս ահաբեկչությունը կազմակերպելու մեջ՝ Իրանում անկայունություն հրահրելու համար։ Հետաքննության շրջանակում 26 մարդ է բերման ենթարկվել։