https://arm.sputniknews.ru/20221107/inqnahrkizman-pvordz-katarats-qaghaqacin-jrashen-gjughi-47-amja-bnakich-e-qnnchakan-kvomite-50955833.html
Ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացին Ջրաշեն գյուղի 47-ամյա բնակիչ է. քննչական կոմիտե
Ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացին Ջրաշեն գյուղի 47-ամյա բնակիչ է. քննչական կոմիտե
Sputnik Արմենիա
Հայաստանի քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 07.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-07T13:14+0400
2022-11-07T13:14+0400
2022-11-07T13:14+0400
ինքնահրկիզում
երևան
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48124992_0:104:1001:667_1920x0_80_0_0_1db4aab8f5161205c560efb9a79b39d3.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Կառավարական ամառանոցների մոտ ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացին Ջրաշեն գյուղի 47-ամյա բնակիչ է։ Ինքնահրկիզման եղանակով ինքնասպանության փորձ նա արել է անձնական խնդիրների պատճառով։ Տեղեկությունը հայտնում են Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։«ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում Հայաստանի քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ 47-ամյա տղամարդու կողմից ինքնահրկիզում կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»,– նշված է հաղորդագրությունում:Քննչական կոմիտեն հայտնում է նաև, որ նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել է պլաստմասե տարա, ինչպես նաև վերնազգեստ և կիսահրկիզված հագուստ: Նշանակվել են դատանյութագիտական, հրդեհատեխնիկական և մատնադրոշմային փորձաքննություններ:Ավելի վաղ հայտնել էին, որ ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացու վիճակը բժիշկները գնահատում են ծանր։ Մեր տեղեկություններով՝ քաղաքացին ներքին օրգանների 20 տոկոս, արտաքին՝ 60 տոկոս այրվածքներ է ստացել։Հիշեցնենք` նոյեմբերի 6-ին, ժամը 21։27-ին, քաղաքացին ինքնահրկիզման փորձ է կատարել կառավարական ամառանոցների մոտ` Երևանի Պարոնյան–Դեմիրճյան փողոցների խաչմերուկում։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48124992_0:0:889:667_1920x0_80_0_0_233868a8ce4bb96772c7faf93a4c0d87.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ինքնահրկիզում, երևան, հհ քննչական կոմիտե
ինքնահրկիզում, երևան, հհ քննչական կոմիտե
Ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացին Ջրաշեն գյուղի 47-ամյա բնակիչ է. քննչական կոմիտե
Հայաստանի քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ։
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Կառավարական ամառանոցների մոտ ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացին Ջրաշեն գյուղի 47-ամյա բնակիչ է։ Ինքնահրկիզման եղանակով ինքնասպանության փորձ նա արել է անձնական խնդիրների պատճառով։ Տեղեկությունը հայտնում են
Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։ «ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում Հայաստանի քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ 47-ամյա տղամարդու կողմից ինքնահրկիզում կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»,– նշված է հաղորդագրությունում:
Նշենք, որ Հայաստանի քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է ազատության սահմանափակում` սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ արժանապատվությունը նվաստացնելու եղանակով անձին անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելու համար։
Քննչական կոմիտեն հայտնում է նաև, որ նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել է պլաստմասե տարա, ինչպես նաև վերնազգեստ և կիսահրկիզված հագուստ: Նշանակվել են դատանյութագիտական, հրդեհատեխնիկական և մատնադրոշմային փորձաքննություններ:
Ավելի վաղ հայտնել էին, որ ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացու վիճակը
բժիշկները գնահատում են ծանր։ Մեր տեղեկություններով՝ քաղաքացին ներքին օրգանների 20 տոկոս, արտաքին՝ 60 տոկոս այրվածքներ է ստացել։
Հիշեցնենք` նոյեմբերի 6-ին, ժամը 21։27-ին, քաղաքացին ինքնահրկիզման փորձ է կատարել կառավարական ամառանոցների մոտ` Երևանի Պարոնյան–Դեմիրճյան փողոցների խաչմերուկում։