https://arm.sputniknews.ru/20221107/hvoktemberin-hajastan-e-ajcelel-154-000-zbvosashrjik-amenashaty-rdic-ekvoghnern-en-50986246.html
Հոկտեմբերին Հայաստան է այցելել 154 000 զբոսաշրջիկ. ամենաշատը ՌԴ–ից եկողներն են
Հոկտեմբերին Հայաստան է այցելել 154 000 զբոսաշրջիկ. ամենաշատը ՌԴ–ից եկողներն են
Sputnik Արմենիա
Այս տարվա առաջին տասն ամիսներին ՀՀ եկած զբոսաշրջիկների թիվը 1 400 000 մարդ է եղել։ 07.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-07T20:35+0400
2022-11-07T20:35+0400
2022-11-07T20:47+0400
զբոսաշրջություն
զբոսաշրջիկ
ռուս
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/2153/89/21538922_0:0:1600:901_1920x0_80_0_0_16216d898fcf2b283b13405da7dc3912.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. 2022թ. հոկտեմբերին Հայաստան է եկել 154 000 զբոսաշրջիկ, իսկ սեպտեմբերին եկել էր 198 074 զբոսաշրջիկ, տեղեկանում ենք զբոսաշրջության կոմիտեի ֆեյսբուքյան էջից։Ի դեպ` 2021-ի հոկտեմբերին Հայաստան էր եկել 98 970 զբոսաշրջիկ։2022 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ եկած զբոսաշրջիկների թիվը կազմել է 1 400 000 մարդ` նախորդ տարվա 718 000-ի դիմաց։2022 թվականի հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում Հայաստան ամենաշատն այցելել են Ռուսաստանից ( շուրջ 46 %)։ Հաջորդ տեղում Վրաստանն է (8%), որին հաջորդում են Իրանը (7%), ԱՄՆ-ն (4%) և Գերմանիան (2%):Քանի՞ զբոսաշրջիկ է այցելել Հայաստան 2022 թվականինԻնչ վերաբերում է սեռին, ապա ՀՀ եկածների շուրջ 60 տոկոսը տղամարդիկ են։ Հիշեցնենք, որ 2019 թվականին Հայաստան ռեկորդային թվով այցելուներ էին եկել՝ 1 894 377 զբոսաշրջիկ, 2020 թվականին՝ 375 216, իսկ 2021 թվականին՝ 870 308։Փորձագետները կանխատեսում են, որ Հայաստանը 2019 թվականի ցուցանիշները կկարողանա վերականգնել 2023 թվականին։Ռուսաստանը Հայաստանի զբոսաշրջային այցելությունների ցուցանիշներով կայուն կերպով առաջին տեղն է զբաղեցնում։Հայաստանի ազգային ավիափոխադրողը մտադիր է դեպի Վրաստան զբոսաշրջային փաթեթներ առաջարկել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2153/89/21538922_0:0:1424:1068_1920x0_80_0_0_142c47603038b735d5a280fc9d735907.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զբոսաշրջություն , զբոսաշրջիկ, ռուս, հայաստան
զբոսաշրջություն , զբոսաշրջիկ, ռուս, հայաստան
Հոկտեմբերին Հայաստան է այցելել 154 000 զբոսաշրջիկ. ամենաշատը ՌԴ–ից եկողներն են
20:35 07.11.2022 (Թարմացված է: 20:47 07.11.2022) Այս տարվա առաջին տասն ամիսներին ՀՀ եկած զբոսաշրջիկների թիվը 1 400 000 մարդ է եղել։
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. 2022թ. հոկտեմբերին Հայաստան է եկել 154 000 զբոսաշրջիկ, իսկ սեպտեմբերին եկել էր 198 074 զբոսաշրջիկ, տեղեկանում ենք զբոսաշրջության կոմիտեի
ֆեյսբուքյան էջից։
Ի դեպ` 2021-ի հոկտեմբերին Հայաստան էր եկել 98 970 զբոսաշրջիկ։
2022 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ եկած զբոսաշրջիկների թիվը կազմել է 1 400 000 մարդ` նախորդ տարվա 718 000-ի դիմաց։
2022 թվականի հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում Հայաստան ամենաշատն այցելել են Ռուսաստանից ( շուրջ 46 %)։ Հաջորդ տեղում Վրաստանն է (8%), որին հաջորդում են Իրանը (7%), ԱՄՆ-ն (4%) և Գերմանիան (2%):
Ինչ վերաբերում է սեռին, ապա ՀՀ եկածների շուրջ 60 տոկոսը տղամարդիկ են։
Հիշեցնենք, որ 2019 թվականին Հայաստան ռեկորդային թվով այցելուներ էին եկել՝ 1 894 377 զբոսաշրջիկ, 2020 թվականին՝ 375 216, իսկ 2021 թվականին՝ 870 308։
Փորձագետները կանխատեսում են, որ Հայաստանը 2019 թվականի ցուցանիշները կկարողանա վերականգնել 2023 թվականին։
Ռուսաստանը Հայաստանի զբոսաշրջային այցելությունների ցուցանիշներով կայուն կերպով առաջին տեղն է զբաղեցնում։