00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գներն աճում են, աղքատները` ավելանում. կառավարությունում ևս մտահոգ են

© Sputnik / Евгений ЕпанчинцевԱրխվային լուսանկար
Արխվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 07.11.2022
Բաժանորդագրվել
2022թ–ի ավարտին Հայաստանում աղքատ կարող է լինել բնակչության 2/3–ը, իսկ սովի մատնված 20 300 քաղաքացների թիվը կավելանա ևս 5- 10 հազարով։
Գներն աճում են, կեսական խնդիրները` ավելանում, կյանքը` օր օրի բարդանում։ Ասվածը վերաբերում է ոչ միայն Հայաստանին։ 2020թ–ի կորոնավիրուսի համավարկով սկսված համաշխարհային գնաճն այսօր շարունակվում է արդեն ռուս–ուկրաինական ճգնաժամի ու արևմտյան պատժամիջոցների համատեքստում։
Տնտեսագետ Մերի Հովսեփյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նկատեց, որ թեև Հայաստանում գնաճը տարածաշրջանի ու ԵԱՏՄ երկրների մեջ ամենացածրն է, բայց այն արդեն կրկնակի գերազանցել է 2022թ–ի բյուջով սահմանված թիրախային 4 +/-1.5 % ցուցանիշը։
«Դա նշանակում է, որ այն անիջապես ազդում է բնակչության գնողունակության վրա։ Այսինքն` գնաճի բարձր տեմպերն ու շարունակվող անորոշությունը, սպասումները նպաստում են բնակչության գնողունակության անկմանը»,– ասաց տնտեսագետը։
Հովսեփյանը նաև նկատեց, որ գնաճին զուգահեռ` հայկական դրամն այսօր շարունակում է ամրապնդել դիրքերը դոլարի ու եվրոյի նկատմամբ։ Սա մեծապես վնասում է արտահանման ոլորտին, արդեն զգալի վնասներ են կրում նաև ՏՏ ոլորտի ընկերությունները և բիզնեսի բոլոր այն ճյուղերը, որոնց եկամուտները ձևավորվում են արտարժույթով։
Տրամաբանորեն` արտարժույթի փոխարժեքի նվազումը պետք է գոնե նպաստեր ներմուծվող ապրանքների գների անկմանը, ինչը, սակայն, ո՛չ շուկայում, ու ո՛չ էլ պաշտոնական վիճակագրության մեջ չի նկատվում։
Տնտեսագիտության կանոնների մեջ չտեղավորվող այս երևույթը Մերի Հովսեփյանը որակում է որպես «հայաստանյան տնտեսության հերթական ֆենոմեն»` դժվարանալով որևէ մասնագիտական կամ տրամաբանական բացատրություն գտնել դոլարի անկման ու ներմուծվող ապրանքների գների միջև։
Բարձր գնաճն ու գնողունակության անկումն անխուսափելիորեն հանգեցնում են նաև բնակչության սոցիալական վիճակի վատթարացման, այլ կերպ ասած` աղքատացման։
Հատկանշական է, որ շատ մոտ ապագայում սպասվող աղքատության մասին արդեն պաշտոնապես հայտարարում է նաև էկոնոմիկայի նախարարը։
Անցնող շաբաթվա ընթացքում, հաջորդ տարվա բյուջեի քննարկման ժամանակ, նախարար Քերոբյանը չէր բացառել, որ տարեվերջին Հայաստանում աղքատության շատ ավելի բարձր ցուցանիշ կգրանցվի։ Նրա գնահատականներով`աղքատության մակարդակը Հայաստանում տարեվերջին կարող է բարձրանալ ևս 27–42 տոկոսով։
Աղքատության մակարդակը Հայաստանում վերջին անգամ հաշվարկվել է 2020թ–ին։ Այդ ուսումնասիրության համաձայն` ՀՀ բնակչության գրեթե կեսը կամ 47.6 տոկոսն աղքատ են, իսկ 0.7 տոկոսը պարենային աղքատներ են, այսինքն` մարդիկ, որոնք սովի են մատնված։
Եթե այս ցուցանիշին ավելացնենք էկոնոմիկայի նախարարի կանխատեսած աճը, ապա 2022թ–ի ավարտին աղքատ արող է լինել բնակչության 2/3–ը, իսկ 2020–ին սովի մատնված 20 300 քաղաքացների թիվը կավելանա ևս 5- 10 հազարով։
Տնտեսագետ Մերի Հովսեփյանի խոսքով` այս հարցում ևս Հայաստանը մենակ չէ, աղքատության խնդիրն էլ գնաճի պես այսօր համամարդկային խնդիր է։ Մասնագետը վկայակոչում է Համաշխարհային բանկի հրապարակած վերջին զեկույցը, որի համաձայն` ամբողջ աշխարհում աղքատության մակարդակի էական ավելացում է արձանագրվել ։
«Բարձր ցուցանիշը պայմանավորված է նաև նրանով, որ հենց ՀԲ–ի փորձագետներն այս տարի փոխել են ծայրահեղ աղքատության շեմը։ Եթե 2017թ–ից աշխարհում ծայրահեղ աղքատության գիծը օրական 1.90 դոլարի եկամուտն էր, ապա հիմա 2.15 դոլարն է։ Եվ այս ցուցանիշը վերաբերում է նաև Հայաստանին»,– ասաց Հովսեփյանը։
Դոլարի ներկայիս փոխարժեքի պայմաններում դա 1000 դրամից էլ ցածր գումար է` օրական շուրջ 880 դրամ կամ ամսական կտրվածքով` 26 400 դրամ։
Հետաքրքիր զուգադիպությամբ` մինչև 2022 թվականը Հայաստանում բազային կենսաթոշակի չափը հենց 26 500 դրամ էր։ 2022–ի հունվարի 1-ից կառավարությունն այն ավելացրեց 2000 դրամով։ Դրանից հետո կենսաթոշակի չափերը ևս երկու անգամ վերանայվեցին,ու այս պահին բազային կենսաթոշակն արդեն 31 600 դրամ է։ 2023-ի հուլիսի համար կառավարությունն արդեն խոստացել է այն հասցնել 36 000–ի։
Հայաստանյան ֆենոմեն. տնտեսության «աննախադեպ» աճն ուղեկցվում է աննախադեպ աղքատացմամբ
Չի բացառվում, իհարկե, որ կառավարությունն այսկերպ (սոցիալական որոշ խմբերի եկամուտները ծայրահեղ աղքատության շեմից վերև բարձրացնելով) փորձում է ոչ միայն սոցիալական խնդիրները լուծել, այլև ինչ–որ չափով խուսափել աղքատության վիճակագրության առաջիկա չափազանց կտրուկ վատթարացումից։
Տնտեսագետ Մերի Հովսեփյանը ևս չի կարծում, թե սոցիալական վճարումների բարձրացումները համահունչ են գնաճի ու գնողունակության անկման ներկայիս տեմպերին։
«Հաջորդ տարվա հունվարի 1-ից նախատեսվում է նաև պետական ապարատում աշխատավարձի շեմի բարձրացում։ Այս բարձրացումները, իհարկե, որոշակիորեն կմեղմեն իրավիճակը, բայց բավարար չեն խնդրի իրական լուծման համար։ Այստեղ պետական կառույցների, այդ թվում` միգուցե դրամավարկային քաղաքականության նոր գործիքակազմի կիրառման անհրաժեշտություն կառաջանա»,– կարծում է Հովսեփյանը։
Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2022թ–ի հոկտեմբերի գնաճի ցուցանիշերը։ Դրանց համաձայն` վերջին 1 տարվա ընթացքում կյանքը Հայաստանում թանկացել է 9.5 տոկոսով։ Ընդ որում` առավել մեծ չափով թանկացել է սնունդը, մասնավորապես` հացն ու ձավարեղենը (18,6 %), միսը (12.3 %), կաթնամթերքն ու ձուն (10.4 %)։
Թոշակներն ու նպաստները նույն ժամանակահատվածում ավելացել են 17 տոկոսով։
2022 թվականի գնաճից բոլորից շատ տուժում են աղքատները. ՀՀ ԿԲ–ի վերլուծություն
Լրահոս
0