https://arm.sputniknews.ru/20221106/zepjur-brutjani-amusiny-pavel-priluchnin-mvoskvajum-qashqshel-e-lragrvoghnerin-ev-hajhvojel-50935709.html
Զեփյուռ Բրուտյանի ամուսինը` Պավել Պրիլուչնին, Մոսկվայում քաշքշել է լրագրողներին և հայհոյել
Զեփյուռ Բրուտյանի ամուսինը` Պավել Պրիլուչնին, Մոսկվայում քաշքշել է լրագրողներին և հայհոյել
Sputnik Արմենիա
Երբ դերասանը նկատել է, որ իր և տաքսու վարորդի վիճաբանությունը ֆիքսել է տեսախցիկը, հունից դուրս է եկել ու պահանջել օպերատորից ջնջել տեսագրությունը, վերջինս... 06.11.2022, Sputnik Արմենիա
2022-11-06T14:42+0400
2022-11-06T14:42+0400
2022-11-06T15:01+0400
զեփյուռ բրուտյան
պավել պրիլուչնի
մոսկվա
հայհոյանք
լրագրող
օպերա
վեճ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/16/42334838_0:115:641:475_1920x0_80_0_0_c414a4f2168ae89349b6b2d75d7f07a9.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Դերասան Պավել Պրիլուչնին Մոսկվայի կենտրոնում վիճել է լրագրողների հետ, հարձակվել օպերատորներից մեկի վրա, որը նրան նկարահանել է տեսախցիկով։ Միջադեպի տեսանյութը հրապարակվել է НТВ հեռուստաալիքի կայքում։Տեսանյութում երևում է, թե ինչպես է Պրիլուչնին կնոջ՝ Զեփյուռ Բրուտյանի հետ դուրս գալիս կինոթատրոնից։ Սկզբում նա վիճաբանում է տաքսու վարորդի հետ, որն ըստ հեռուստաալիքի, «համարձակվել է» նրա թանկարժեք մեքենայի կողքին կայանել։Պրիլուչնին քաշքշել է օպերատորին ու անպարկեշտ բառապաշարով հայհոյանքներ հնչեցրել։Ավելի ուշ տեսանյութը հեռացնելու խնդրանքով օպերատորին է մոտեցել դերասանի կինը՝ Զեփյուռը։ Նկատելով, որ անցորդները հավաքվում են և տեղի ունեցողը գրավում է նրանց ուշադրությունը, դերասանը կնոջ հետ հեռացել է։Հիշեցնենք, որ դեռևս մայիսին լրատվամիջոցները հայտնել էին, որ 34-ամյա Պրիլուչնին և 26-ամյա Բրուտյանն ամուսնացել են։ Զույգը օրինականացրել է իր հարաբերությունները մայիսի 12-ին, իսկ հարսանիքը կայացել է օգոստոսի 25-ին: Նույն օրը համացանցում հայտնվել են բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր։ Զեփյուռը իր հարսի պարը պարել է հայկական երաժշտության ներքո։
պավել պրիլուչնի
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/16/42334838_0:55:641:535_1920x0_80_0_0_b081ac722aeb856d70cb7264791d4bcb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զեփյուռ բրուտյան, պավել պրիլուչնի, մոսկվա, հայհոյանք, լրագրող, օպերա, վեճ
զեփյուռ բրուտյան, պավել պրիլուչնի, մոսկվա, հայհոյանք, լրագրող, օպերա, վեճ
Զեփյուռ Բրուտյանի ամուսինը` Պավել Պրիլուչնին, Մոսկվայում քաշքշել է լրագրողներին և հայհոյել
14:42 06.11.2022 (Թարմացված է: 15:01 06.11.2022) Երբ դերասանը նկատել է, որ իր և տաքսու վարորդի վիճաբանությունը ֆիքսել է տեսախցիկը, հունից դուրս է եկել ու պահանջել օպերատորից ջնջել տեսագրությունը, վերջինս հրաժարվել է։
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Դերասան Պավել Պրիլուչնին Մոսկվայի կենտրոնում վիճել է լրագրողների հետ, հարձակվել օպերատորներից մեկի վրա, որը նրան նկարահանել է տեսախցիկով։ Միջադեպի տեսանյութը հրապարակվել է
НТВ հեռուստաալիքի կայքում։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է Պրիլուչնին կնոջ՝ Զեփյուռ Բրուտյանի հետ դուրս գալիս կինոթատրոնից։ Սկզբում նա վիճաբանում է տաքսու վարորդի հետ, որն ըստ հեռուստաալիքի, «համարձակվել է» նրա թանկարժեք մեքենայի կողքին կայանել։
Երբ դերասանը նկատել է, որ իր և տաքսու վարորդի վիճաբանությունը ֆիքսել է տեսախցիկը, հունից դուրս է եկել։ Նա մոտեցել է լրագրողին և պահանջել, որպեսզի անջատի տեսախցիկն ու ջնջի ձայնագրությունը, վերջինս հրաժարվել է։
Պրիլուչնին քաշքշել է օպերատորին ու անպարկեշտ բառապաշարով հայհոյանքներ հնչեցրել։
Ավելի ուշ տեսանյութը հեռացնելու խնդրանքով օպերատորին է մոտեցել դերասանի կինը՝ Զեփյուռը։ Նկատելով, որ անցորդները հավաքվում են և տեղի ունեցողը գրավում է նրանց ուշադրությունը, դերասանը կնոջ հետ հեռացել է։
Հիշեցնենք, որ դեռևս մայիսին լրատվամիջոցները հայտնել էին, որ 34-ամյա Պրիլուչնին և 26-ամյա Բրուտյանն ամուսնացել են։ Զույգը օրինականացրել է իր հարաբերությունները մայիսի 12-ին, իսկ հարսանիքը կայացել է օգոստոսի 25-ին: Նույն օրը համացանցում հայտնվել են բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր։ Զեփյուռը իր հարսի պարը պարել է հայկական երաժշտության ներքո։